Երեւանի Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները բռնագրավել են բացօթյա առևտուր անողների ապրանքը

28/06/2017 schedule21:22

Երեւանի քաղաքապետարանը նորից լծվել է բացօթյա առեւտուրը թույլ չտալու գործին:

Մաշտոց պողոտայի եւ Պարոնյան փողոցի գետնանցումի մոտ սովորաբար կանաչի, երբեմն նաեւ միրգ ու բանջարեղեն վաճառող ամուսիններն այսօր ահազանգում էին, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մի քանի ներկայացուցիչներ մոտեցել են, արագ վերցրել իրենց ապրանքի մի մասը եւ գնացել:

Նրանց ձեռքից փրկել հաջողացրած ապրանքը տիկին Սոֆիկն ու նրա ամուսին Մնացականը շարունակում էին վաճառել:

«Պատահական գալիս են ու վերցնում, տանում են: Գոնե ասեն` մի կողմ դրեք կամ էնպիսի տեղ դրեք, չերեւա, մի քիչ խղճով մոտենան մարդկանց: Ահավոր վայրագ ձեւով հարձակվում են, ապրանքը վերցնում, տանում են: Չէ՞ որ դա քրտինքով է ստեղծվել, օրվա հացն ենք տանում, տանը ծանր պրոբլեմներ կան, ծանր վիճակ կա, նեղվում ենք: Հացի խնդիր է: Աշխատանք չկա: Եթե չենք գալիս, շատ ենք նեղվում տանը, օրը դժվար է մեզ համար: Ամուսինս երկու անգամ ինֆարկտ է տարել, հենց նոր ես վախեցա` իրեն նորից ինֆարկտը խփի: Բա դա խիղ՞ճ է: Կերած-խմած, հագած-կապած մարդիկ էին: Ապրանքը տանում են, ասում են՝ եկեք հետեւից, որ մեզ տուգանեն: Փող են աշխատում: Անուն-ազգանուն են վերցնում, անձնագիր են ուզում»,- վրդովված ասում էր առեւտուր անող կինը:

Ընդ որում, նշում էր, որ սա առաջին դեպքը չէ, երբ «թաղապետարանի» աշխատակիցները տանում են իրենց ապրանքը: Ասում էին, որ պատահում է՝ նաեւ լցնում են երթեւեկող մեքենաների տակ:

«Լավ, մինչեւ ընտրությունը ինչո՞ւ չէին հավաքում, հենց ընտրությունը անցավ... Ես էլ Սերժին եմ ընտրել, իրա Հանրապետականն է»,- զարմացավ ամուսինը:

Նրա փոխանցմամբ, իրենցից տարել են մոտ 10 կգ բիբար, մոտ 20 կգ վարունգ եւ մոտ 5 կգ խնձոր:  

Քաղաքային իշխանությունները նրանց առաջարկում են ապրանքը վաճառել շուկաներում:

«Շուկայից առնեմ, շուկայում ծախեմ նույն գնո՞վ: Էստեղ էլի մի 30-50 դրամ աշխատում ենք»,- ասաց տիկին Սոֆիկը:

Երեւանի քաղաքապետարանից խնդրեցինք պարզաբանել, թե իրավական ինչ հիմքով են Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները առգրավել առեւտրականների ապրանքը, արդյո՞ք նրանք ունեին այդ իրավունքը, իսկ եթե չունեին, չե՞ն պատրաստվում ապրանքը վերադարձնել տիրոջը:

Ուշագրավ է, որ քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից պնդեցին, թե «թաղապատերանի» աշխատակիցները չեն վերցրել բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը: Միեւնույն ժամանակ, սակայն, նշեցին, որ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար այդ մարդիկ փաստաթուղթ չեն ներկայացնում:

Նշված արձանագրությունը կազմվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրնսգրքի 162-րդ հոդվածի հիման վրա: Այն մասնավորապես նախատեսում է, որ չսահմանված վայրում գյուղատնտեսական ապրանք վաճառելը առաջացնում է տուգանք ` 15-20 հազար դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում տուգանքի չափը հասնում է 40-50 հազար դրամի:  

Տիկին Սոֆիկը եւ նրա ամուսինը չցանկացան երեւալ լուսանկարում

Տպել
3811 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ