Իրար ստուգում են. ոլորտների վերաբաշխում ԿԳՆ-ում

28/06/2017 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 30-ի համարում

Նախագահի վերահսկողական ծառայությունը, որ դպրոցական մեդալի քննությունների ընթացքում բարձրացրած աղմուկից հետո այդպես էլ ոչ մի կոնկրետ փաստ չհրապարակեց այդքան շեփորած խախտումների մասին, այժմ էլ ստուգումներ է սկսել կրթության եւ գիտության նախարարությունում: Արդեն մի քանի օր է՝ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Ալբերտ Ֆրանգուլյանը, որն, ի դեպ, մեդալի քննությունների ընթացքում բարձրացված աղմուկի ժամանակ գլխավոր դերակատարն էր, գրեթե դուրս չի գալիս ԿԳՆ-ից: Թե այժմ ինչ է ստուգում վերահսկողականը, պարոն Ֆրանգուլյանը հրաժարվեց պատասխանել (թեեւ մեր տեղեկություններով՝ հիմա էլ ստուգվում են միջպետական պայմանագրերով արտասահման սովորելու մեկնող ուսանողների գործերը):

Իսկ մինչ նույն Ֆրանգուլյանը ԿԳՆ գործերն է ստուգում, կրթության նախարարության աշխատակիցները նախօրեին հրաժեշտ էին տալիս նրա միջոցով մեդալի քննությունների շուրջ նախագահականի սարքած ինտրիգի հետեւանքով պաշտոնանկ արված ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանին: Եւ ԿԳՆ աշխատակիցները, որոնց մի մասն ուշադիր հետեւում է, թե այս անգամ նախագահի վերահսկողականի ստուգումներն ինչ ելք են ունենալու, դրան զուգահեռ քննարկում են նաեւ տիկին Թոփուզյանի ոլորտի՝ հանրակրթության վերաբաշխման հնարավոր տարբերակները: Այս ոլորտում գոնե առաջիկայում նոր փոխնախարարի նշանակում չի սպասվում, եւ բնականաբար՝ դա պետք է վերաբաշխվի գործող երեք  փոխնախարարների միջեւ:

Ըստ կուլիսային խոսակցությունների՝ ամենայն հավանականությամբ, մինչ այժմ տիկին Թոփուզյանի ղեկավարած ոլորտը կառաջարկվի ԿԳ հանրապետական փոխնախարար Արա Ավետիսյանին, որը մինչ այժմ ղեկավարում էր բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Սահրադյանի ԿԳ փոխնախարար նշանակվելուց հետո, մոտ մեկ ամիս առաջ գիտության ոլորտը տրվեց Արտակ Սահրադյանին: Եւ քանի որ պարոն Ավետիսյանը բարձրագույն կրթության ոլորտում վերջին շրջանում առանձնապես լծակներ չուներ եւ արդեն 2 տարի է՝ մեկուսացված է անգամ բուհական ընդունելության քննություններից,  նրա ղեկավարած բարձրագույն կրթության ոլորտը նույնպես կտրվի ԿԸՀ նախկին նախագահին:

Փոխարենը գիտության ոլորտն, ըստ քննարկվող տարբերակների, կտրվի դաշնակցական փոխնախարար Մուշեղ Միքայելյանին: Այսպիսով, այս 2 փոխնախարարները եւս այսուհետ զբաղվելու կոնկրետ ոլորտ կունենան: Բանն այն է, որ նրանցից եւ ոչ մեկը մինչ այժմ պաշտոնապես ոչ մի ոլորտ չէր ղեկավարում (ի տարբերություն Թոփուզյանի եւ Ավետիսյանի, մյուս փոխնախարարների դեպքում ոլորտի ղեկավարման համար փաստաթղթային ձեւակերպում մինչ այժմ չկա): Այնպես որ, դաշնակցական Մուշեղ Միքայելյանը, որ փոխնախարար նշանակվելուց ի վեր կրթության նախարարությունում անգործությունից  «շարիկ է գլորում» (սա համակարգչային խաղ է), պաշտոնավարումից ամիսներ անց վերջապես ինչ-որ գործ կունենա անելու:

Իսկ Արտակ Սահրադյանը վերջապես կընկնի իր տարերքի մեջ, եւ հաշվի առնելով ընտրությունների ժամանակ նրա խաղացած դերը՝ կարելի է պատկերացնել, թե ինչ կանի նա կրթության ոլորտի հետ: Ահա այսպես էլ առանց ծրագրերի ու բուն կրթության հետ կապված որոշակի պլանների ԿԳՆ-ում կադրային նշանակումներ են արվում՝ առաջնորդվելով լոկ կուսակցական եւ այլ շահերով, ու թերեւս՝ հենց նաեւ դրանից է, որ կրթությունն այսօր նման ողբալի վիճակում է: 

Ինչ վերաբերում է Աիդա Թոփուզյանին, նրան ոչ մի գործ չի առաջարկվել: Իհարկե, խոսակցություններ կային, որ նա պետք է դառնա գիտելիքների գնահատման նոր ստեղծվելիք կենտրոնի տնօրենը, սակայն մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը դա բացառեց՝ ասելով, որ դրա համար նախեւառաջ տեխնիկական կրթություն է պետք ունենալ, ինչն Աիդա Թոփուզյանը չունի: Ի դեպ, կրթության նախարարությունում Թոփուզյանի պաշտոնանկությունն, ըստ էության, անակնկալ էր: Հետաքրքիր է նաեւ, որ չնայած նախագահի վերահսկողականի մեդալի քննությունների շուրջ բարձրացրած աղմուկին, Աիդա Թոփուզյանի ազատման հրամանի մեջ այդպես էլ ոչ մի պատճառ չնշվեց: Իհարկե, իրականում պաշտոնանկության պատճառ էր դարձել խոսակցությունն այն մասին, թե տիկին Թոփուզյանը մեդալի քննության ժամանակ բացահայտ փորձել է օգնել ընդդիմադիր շատ հայտնի գործիչներից մեկի երեխային:

Լուսինե Բարսեղյան 

Տպել
2453 դիտում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է