Ռետրո պարզաբանում. ինչ էր անում Ավետիս Գրիգորյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին

28/06/2017 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 30-ի համարում

Հուլիսի 11-ին կայանալիք Շենգավիթի համայնքի ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ավետիս Գրիգորյանը համարում է, որ իր հակառակորդ՝ գործող թաղապետ Մարտին Սարգսյանը անընդհատ փորձում է վարկաբեկել իրեն: «Չունենալով անձնական դրական հատկանիշներ, կատարած աշխատանքներ, որոնցով կկարողանար ներկայանալ համայնքի ընտրողներին՝ Սարգսյանը միշտ էլ իր ընտրապայքարը կառուցել է հակառակորդ թեկնածուին վարկաբեկելու վրա: 2001 թվականի ընտրություններում նրա մրցակիցը ԵԿՄ Շենգավիթի կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն էր, եւ Սարգսյանն ամեն ինչ արեց՝ նրան որպես մարդասպան ներկայացնելու համար, այժմ էլ ինձ փորձում է վերագրել հոկտեմբերի 27-ի կազմակերպչի կարգավիճակ»,-ասում է 1989 թվականին ստեղծված եւ մինչեւ 1994 թվականը գործած «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար Ավետիս Գրիգորյանը (նրան, ըստ իր բնակության վայրի՝ Ղռեր կոչվող թաղամասի, անվանում են Ղռերի Ավո):

Գրիգորյանն այդպես է մեկնաբանում վերջին մի քանի օրերին մամուլի տարբեր միջոցներում տպագրված նյութերն այն մասին, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակից Դերենիկ Բեջանյանը, լինելով «Զորավար Անդրանիկ» ջոկատի անդամ, ոճրագործությունից մի քանի ժամ անց զանգահարել է Շենգավիթում գտնվող խորտկարաններից մեկը եւ ջոկատի մեկ այլ անդամ Հովհաննես Մարգարյանին խնդրել, որ ջոկատը գա իրենց օգնության: Քանի որ խորտկարանում է եղել նաեւ Ավետիս Գիրգորյանը, շատերը բնականաբար եզրակացնում են, որ նրանք սպասել են Բեջանյանի զանգին: Երեկ մեր զրույցի ընթացքում, սակայն թե՛ Ավետիս Գրիգորյանը, թե՛ Հովհաննես Ավագյանն այդ օրը տեղի ունեցած իրադարձությունները լրիվ ուրիշ կերպ ներկայացրին:

Հովհաննես Ավագյանը հիշեց, որ 1999 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած համայնքի ավագանու ընտրություններում ինքն ընտրվել էր ավագանու անդամ, եւ հոկտեմբերի 26-ին իր ընկերները նշյալ խորտկարանում հավաքվել էին իրեն շնորհավորելու: «Հոկտեմբերի 27-ին մենք մի քանի տղաներով գնացինք խորտկարան՝ նախորդ օրվա խնջույքի հետեւանքները վերացնելու: Խորտկարանը չէր գործում, եւ այն մենք օգտագործում էինք որպես հավաքատեղի: Այդ ընթացքում մենք ռադիոյով լսեցինք ԱԺ-ում կատարվածի մասին եւ մի քանի տղաներով շտապեցինք ԵԿՄ վարչության շենք: Սակայն իմացանք, որ բոլոր տղաները ԱԺ-ում են: Այնտեղից արագ հասել ենք Աժ, ապա՝ նորից ԵԿՄ: Այստեղ բոլոր ջոկատների հրամանատարներին հրահանգ տրվեց հավաքել իրենց ջոկատները եւ մասնակցել ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը: Մեր ջոկատին բաժին հասավ «Էրեբունի» օդանավակայանը»,-պատմում է «Զորավար Անդրանիկ» ջոկատի եւ ԵԿՄ անդամ Հովհաննես Ավագյանը:

Շարունակելով իր պատմությունը՝ նա հիշում է, որ ԵԿՄ-ից իրենք կրկին վերադարձել են խորտկարան՝ այնտեղից ջոկատի մյուս անդամներին զանգահարելու եւ այնտեղ հավաքվելու համար: «Հանկարծ հեռախոսազանգ հնչեց, ես վերցրի հեռախոսը՝ մեր ջոկատի Դերոն էր: Հարցրի. «Այ հաստագլուխ, որտե՞ղ ես»: Պատասխանեց. «Ես Ազգային ժողովում եմ»: Երբ կրկին հարցրի, թե՝ ինչ ես անում այդտեղ, արի օբյեկտ, պատասխանեց. «Ահաբեկիչներից մեկը ես եմ»: Ես հայհոյելով գցեցի հեռախոսը, եւ իմ ձայնը լսելով՝ մեզ մոտեցան մյուս տղաները»,-պատմում է Ավագյանը: Ավագյանի պատմածը շարունակելով՝ Ավետիս Գրիգորյանը ավելացնում է. «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից մեկ շաբաթ առաջ ես ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Արա Կետիկյանի գրասեղանին տեսել էի իմ ջոկատի անդամ Բեջանյանի անձնական թերթիկը:

Երբ հետաքրքրվեցի, թե ինչ կա Դերոյի հետ կապված, Կետիկյանը բացատրեց, թե նախարարներից մեկը միջնորդել է, որ նրան աշխատանքի տեղավորենք: Հոկտեմբերի 27-ին, երբ Հովհաննեսն ասաց, որ ահաբեկիչների մեջ է նաեւ Դերոն, մենք կրկին շտապեցինք ԵԿՄ: Ես Արայիկին հիշեցրի այդ անձնական թերթիկի մասին, նա գտավ դա, որից հետո առաջարկեցի ինձ հնարավորություն տալ մտնելու ԱԺ շենք, որովհետեւ գիտեի իմ ազդեցությունը Դերոյի վրա եւ վստահ էի, որ իմ կարգադրությամբ նա վար կդնի զենքը: Սակայն մեզ ասացին, որ ԱԺ դահլիճում լրիվ ուրիշ իրավիճակ է, դրանով զբաղվողներ կան, որից հետո մենք մեկնեցինք «Էրեբունի» օդանավակայան»: Ավետիս Գրիգորյանը հիշում է, որ օդանավակայանում իրենց հետ է եղել նաեւ Մարտին Սարգսյանը եւ ասում. «Նա բոլորից լավ գիտի, որ ես եւ մեր ջոկատի տղաները Վազգեն Սարգսյանի ամենանվիրյալ զինվորներն ենք եղել»: Ինչ վերաբերում է Դերենիկ Բեջանյանի կողմից ահաբեկիչներին տրված այն խոստմանը թե «Զորավար Անդրանիկ» ջոկատը կաջակցի իրենց, Գրիգորյանն ասում է, որ ինքը չի կարող պատասխանատու լինել իր ջոկատի յուրաքանչյուր անդամի խոստման համար:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
4453 դիտում

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան