Փորձել եմ այնպես մենամարտել, որ մրցավարները չկարողանան որեւէ դեր խաղալ. Հովհաննես Բաչկով

29/06/2017 schedule16:38

Ռիո 2016-ի մասնակից, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննեսս Բաչկովը (64 կգ) Եվրոպայի առաջնությանը պատրաստվելիս հոգեբանորեն տրամադրվել է նաեւ մրցավարության դեմ պայքարելու: Նա ՀՀ հավաքականի այն անդամներից է, որոնք տարբեր մրցաշարերի ընթացքում ամենից շատ են տուժել մրցավարական կողմնակալություններից: Եվրոպայի վերջին առաջնությունում, սակայն, Բաչկովին ոչինչ չխանգարեց. Ուկրաինայի Խարկով քաղաքում հունիսի 16-24-ը տեղի ունեցած մրցաշարում նա դարձավ 2017 թ. չեմպիոն: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկն ընդգծեց, որ պատրաստ էր հաղթել ցանկացած պարագայում՝ անգամ անարդար մրցավարության պայմաններում:

«Գիտեք՝ մրցավարական որքան խոչընդոտների եմ հանդիպել, այդ պատճառով էլ փորձել եմ մենամարտել այնպես, որ մրցավարները չկարողանան ինչ-որ դեր խաղալ՝ չնայած, եթե մրցավարներն ուզենան, հնարավորություն կգտնեն մենամարտը դատելու այնպես, ինչպես իրենք են ուզում: Այս անգամ մրցավարներն արդար գտնվեցին իմ հանդեպ: Կատակով ասում եմ՝ երեւի հոգնել էին հաղթանակներս գողանալուց (ծիծաղում է)»,- ասաց նա:

Բաչկովն առանձին խոսեց եզրափակչի մասին, որտեղ նրա մրցակիցը 64 կգ քաշային կարգի առաջատարներից մեկն էր՝ անգլիացի Լյուք Մքքորմեքը: Մենամարտը հեշտ չի դասավորվել, սակայն Բաչկովը նշում է, որ 2-րդ ռաունդից սկսած կարողացել է իրականացնել այն, ինչի վրա մարզիչների հետ աշխատել է մարզումների ժամանակ:

«Ծանր մենամարտ էր բնականաբար, քանի որ եզրափակիչ էր: Մրցակիցս ուժեղ բռնցքամարտիկ էր: Ճանաչում էի նրան: Իմ առջեւ խնդիր էր դրված հոգնեցնել նրան ու նոր, այսպես ասած, կիրառել իմ զենքը: 1-ին ռաունդը մի փոքր ծանր ստացվեց, փորձում էի հոգնեցնել նրան: 1-ին ռաունդից հետո, երբ հոգնեց, արդեն սկսեցի առավելության հասնել»,- պատմեց նա:

Այս մեդալը Բաչկովի համար երկար սպասված էր: Բավական ժամանակ մրցանակային տեղ զբաղեցնել չէր հաջողվում կամ մարզավիճակի հետ կապված խնդիրների, կամ էլ մրցավարների պատճառով: Եղել են դեպքեր, երբ մրցավարական անարդարություններից հիասթափված ինքն էլ, ինչպես շատ այլ բռնցքամարտիկներ, մտածել է սիրողական բռնցքամարտը թողնելու մասին, սակայն իրեն պահել է այն միտքը, որ խոշոր մրցաշարերում դեռ մեդալ չունի:

«Շատ բռնցքամարտիկներ հենց հիասթափության պատճառով էլ հեռանում են: Ինձ մոտ էլ է այդ միտքը եղել, քանի որ անարդարությունը շատ է, բայց ինձ հավատը պահեց. մտածում էի, որ չի կարող այսպես լինել, որ առանց արդյունքի հեռանամ: Երբ տեսնում ես, որ դու բոլոր հնարավորություններն ունես, որ արդյունք ցույց տված մարզիկներին հաղթել ես, նրանք ունեն մեդալ, իսկ դու առանց արդյունքի ես.... Հենց այդ միտքն ինձ տանջում էր ու միաժամանակ հավատ էր ներշնչում, որ ուշ թե շուտ կստացվի»,- ասաց նա:

Սիրողական բռնցքամարտում նպատակներից մեկին հասնելուց հետո Հովհաննես Բաչկովն արդեն ավելի լրջորեն է մտածում պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին: Վերջնական որոշումը, սակայն, ժամանակավորապես հետաձգվում է, քանի նա պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը կայանալու է գերմանական Համբուրգ քաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը:

Տպել
1491 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան