Երբ անում ես այն, ինչ սիրում ես, հոգնածությունը նույնիսկ հաճելի է. Էվա Խաչատրյան

30/06/2017 schedule12:54

Դերասանուհի Էվա Խաչատրյանի մոտ աշխատանքային բուռն շրջան է: Բոլորովին վերջերս են ավարտվել «Դեպի վայրէջք» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները, խաղում է «Սուպեր մամա 2» կատակերգությունում, «Կայարան» հեռուստասերիալում, միաժամանակ զբաղված է թատրոնի ներկայացումներով: Այս ամենը դժվարությամբ, բայց կարողանում է համատեղել: Նշում է, որ մեծ ոգեւորությամբ է գնում նկարահանումների հրապարակ ու թատրոն:

«Մեծ հաճույքով եմ ստեղծագործում բոլոր նախագծերում, մեծ սիրով ու պատանուն բնորոշ խենթ թրթիռով եմ գնում նկարահանումների: Կարծում էի՝ ժամանակի հետ այդ զգացողությունը մի օր կլքի ինձ, բայց ո՛չ, այն կա: Իհարկե, կա նաեւ հոգնածություն, բայց դա երբեք չի խանգարում, որովհետեւ հաճելի է, երբ քո մասնագիտությամբ ես աշխատում, անում ես այն, ինչ սիրում ես եւ այն, հակադիր չէ հոգուդ: Այդ ժամանակ հոգնածությունն ինչ-որ տեղ հաճելի է, քանի որ այն ապացուցում է քո կարեւորությունը մասնագիտության մեջ»,- ասաց նա armtimes.com-ի հետ զրույցում:

Վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել «Դեպի վայրէջք» բազմասերիանոց ֆիլմը: 25 մասից բաղկացած նախագիծը հունիսի 26-ից հեռուստաէկրաններին է. ցուցադրվում է «Արմենիա Պրեմիումի» եթերով: Ֆիլմում Էվայի ու դերասան Սարգիս Գրիգորյանի մասնակցությամբ բաց տեսարան կա: Սա բավական համարձակ քայլ է հայկական եթերի համար, եւ մեծ քննարկման առիթ է դարձել: Էվան պատրաստ է բոլոր բացասական կարծիքներին եւ քննադատություններին:

«Կքննադատեն տգետները, նրանք, ովքեր քար նետելու համար 1-ին շարքում են կանգնած, փոխանակ դերասանի խաղը գնահատեն, սպասում են՝ մի բաց հատված տեսնեն, որ իրենց մաղձը թափեն ու կյանքից չարացած լինելը ցուցադրեն: Ես այդ հանդիսատեսի համար չեմ ստեղծագործում: Իմ լսարանը կարդացող, կյանքն իր բոլոր գույներով տեսնող կամ գոնե փորձող հանդիսատեսն է: Չեմ վախենում առողջ քննադատությունից: Պատրաստ եմ լսել դրանք, եւ եթե դրանք ինձ համոզեն, նաեւ հաշվի առնել ու հղկել աշխատանքս: Բայց դա չի վերաբերում կեղտ, չարություն պարունակող հոդվածների մեկնաբանությունների բաժնում բուռն քննարկումներ անող գաղջ ամբոխին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատանքն արված է հնարավորինս էսթետիկ, Սարգսի ընտանիքը՝ կինը, մայրը, տատիկը, իրենց հավանությունն են տվել:

Այս շրջանում Էվան նոր նախագծերում աշխատելու առաջարկներ ունի: Ինչպես նա է նշում, դրանք շատ են, եւ առայժմ չի կարողանում կողմնորոշվել: Պետք է ժամանակի առումով հարմար լինեն, որպեսզի կարողանա համատեղել:

Տպել
5598 դիտում

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը