Եւ այսպես... սկսվեց. «Ոսկե ծիրան». առաջինը միշտ դժվար է

30/06/2017 schedule13:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 1-ի համարում

Այսպիսով, Հայաստանը եւս միջազգային կինոփառատոն ունեցավ: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որ մի քանի անգամ անհարմար վիճակի մեջ էր հայտնվել, երբ օտարերկրյա կինոգործիչները հարցրել էին. «Մի՞թե Հայաստանում կինոփառատոն չկա», այնուամենայնիվ՝ ռիսկ արեց եւ կազմակերպեց «Ոսկե ծիրանը»: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում, մի քանի ամսվա նախապատրաստական աշխատանքներից հետո, հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանի «Գիշերը լուսավոր է» ֆիլմի պրեմիերայով բացվեց «Ոսկե ծիրան» հայկական 1-ին միջազգային կինոփառատոնը: Ի սկզբանե կազմակերպիչները ծրագրել էին փոքրիկ փորձնական կինոփառատոն անել. զարմանալիորեն արձագանքը մեծ եղավ: «Ոսկե ծիրանի» գրասենյակն այս ընթացքում ստացել է մոտավորապես 200 կինոնկար՝ աշխարհի 20 երկրներից: 121 ֆիլմ ընտրվել է փառատոնում ցուցադրվելու համար:

Ի զարմանս անգամ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների՝ միայն արտասահմանից սպասվող հյուրերի եւ մասնակիցների թիվը հասնում է 75-ի: Փառատոնի 6 մրցութային կատեգորիաներում մասնակցելու համար ընտրվել է 84 կինոնկար, իսկ 63-ն ընդգրկվել է կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում: Բացի Հայաստանից, մասնակից երկրներն են ՈԴ-ն, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Դանիան, Չեխիան եւ այլն: Ի դեպ, «Ոսկե ծիրանին» կմասնակցի նաեւ Թուրքիան, եւ հուանք, որ այս անգամ երիտասարդ դաշնակները ձվանետումներով չեն տապալի թուրքական ֆիլմի ցուցադրությունը՝ ռեժիսոր Երես Արթունի «Գերնիկայի կոտորածը», որը կցուցադրվի «Նաիրի» կինոթատրոնում՝ հուլիսի 3-ին:

Առայժմ «Ոսկե ծիրանի» հետ կապված՝ ընդամենը մեկ միջադեպ է եղել: Իտալական ոստիկանությունը թույլ չի տվել, որ Հայաստան ժամանի «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, Կինոընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Մասսիմո դե Գրանդին: Նախ, Գրանդին ինչ-որ արկածների մեջ է ընկել, այնուհետեւ իտալական ոստիկանությունը վերջին պահին պարզել է, որ Գրանդիի երկրից դուրս գալու վիզայի ժամկետը լրացել է, ու նրան թույլ չի տվել լքել Իտալիայի տարածքը: Ի դեպ, սովորական քաշքշուկներն ու պրոբլեմները, որ սովորաբար ստեղծվում են մեր հարկային եւ մաքսային ծառայություններում՝ ՀՀ-ում կազմակերպվող կինոփառատոնների ժամանակ արտասահմանյան ֆիլմեր բերելիս՝ այս անգամ բացառելու համար «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները խորամանկ քայլի են դիմել:

Նրանք փառատոնի գործադիր խորհրդի մեջ են ընդգրկել նաեւ հարկային ծառայությունից Շահեն Հովասափյանին եւ մաքսային կոմիտեից՝ Գագիկ Խաչատրյանին: «Ոսկե ծիրանի» պատվավոր նախագահն է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Հոգաբարձուների խորհրդի մեջ են Արտաշես Թումանյանը, Հովիկ Հովեյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ալեքսան Հարությունյանը եւ այլք: Տնօրենը, բնականաբար, փառատոնի նախաձեռնող Հարություն Խաչատրյանն է: Մի խոսքով, հնարավոր ամեն ինչ արվել է՝ «Ոսկե ծիրանը» ճոխ անցկացնելու համար: Բավական ներկայանալի է նաեւ փառատոնի ժյուրին՝ Գունար Բերգդալ (Գյոթեբորգի փառատոնի տնօրեն), Կիրիլ Ռազլոգով (Ռուսաստանի մշակութաբանական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն) եւ այլք: «Ոսկե ծիրանն» ունի նաեւ բազմաթիվ հովանավորներ:

Այսպիսով, երեկ մեկնարկած հայկական 1-ին միջազգային կինոփառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 4-ը ներառյալ: Այդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Ոսկե ծիրանի» մրցանակաբաշխությունը: Մրցանակները փոքրիկ արձանիկներ են, որոնք պատրաստվել են Երեւանի ոսկերչական գործարանում: Փառատոնն ունի մրցութային 6 կատեգորիա՝ լիամետրաժ խաղարկային, փաստագրական, անիմացիոն եւ փորձարարական, կարճամետրաժ խաղարկային, ուսանողական եւ վիդեոարվեստ: 63 արտամրցութային ֆիլմերի մեծամասնությունը Երեւանում ցուցադրվելու է 1-ին անգամ: Ցուցադրությունները տեղի կունենան «Նաիրի» եւ «Մոսկվա» կինոթատրոններում, Ազգային պատկերասրահում եւ ՆՓԱԿ-ում:

Ի դեպ, փառատոնի ինֆորմացիոն ծրագրում ընդգրկվել են նաեւ վերջին տարիների շվեդական, իտալական, գերմանական եւ բուլղարական լավագույն կինոնկարները, նաեւ՝ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Ընթացքում տոնվելու է Հայկինոյի հիմնադրման 80-ամյակը, որի առթիվ Նկարիչների միությունում արդեն բացվել է հայ կինոնկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Կայանալու է «Հայֆիլմի» վերջին կինոնկարի՝ Սուրեն Բաբայանի «Ժանո» աշխատանքի պրեմիերան: Կնշվի նաեւ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 80-ամյակը, որին ներկա կլինեն նաեւ ռեժիսորի այրին եւ որդին:

Կլինի նաեւ Շառլ Ազնավուրի ծննդյան 80-ամյակին նվիրված հատուկ միջոցառում. կցուցադրվեն «Մի կրակեք դաշնակահարի վրա» եւ «Հռենոսի անցումը» ֆիլմերը, որոնց մեջ Ազնավուրը գլխավոր դերակատարն է: Իսկ երեկ 1-ին անգամ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ծիրանի օրհնման արարողությունը: Մի խոսքով, բացի ֆիլմերի ցուցադրությունից եւ մրցանակաբաշխությունից, փառատոնի ընթացքում տեղի են ունենալու նաեւ բազմաթիվ այլ միջոցառումներ: «Առաջինը միշտ էլ դժվար է... Անսպասելին, անգամ մեզ՝ մասնագետներիս համար, ներկայացված ֆիլմերի քանակն էր. վերջին 2 տարում աշխարհում հայազգի ռեժիսորներն ստեղծել են 150 ֆիլմ: Սա ահռելի հարստություն է, որին մենք տեղյակ էլ չէինք լինի, եթե չձեռնարկեինք այս փառատոնը: Եւ այսպես... Մենք սկսում ենք...». գրել են «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները փառատոնի կատալոգում:     

Լուսինե Բարսեղյան

Տպել
2522 դիտում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը