«Խոսրովի անտառի» օրենքներով. Խոսրովիկն ու Թեւոսիկը գրեմիտ են անում

30/06/2017 schedule13:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 1-ի համարում

Քիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը բավական հարուստ կենսագրություն ունի. նա այն եզակի անձանցից է, ում բախտ է վիճակվել զբաղեցնել Հայաստանի բարձրագույն պաշտոններից երկուսը՝ 1992-93թթ. եղել է ՀՀ վարչապետ, իսկ 1998-99թթ. զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը: Սակայն, իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ Խոսրով Հարությունյանի կենսագրությունում նոր էջ է բացվել, քանի որ այս անգամ նա հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ թե քաղաքական գործընթացներում, այլ արդեն քրեական անցուդարձում ակտիվ մասնակցություն ունենալու արդյունքում: Բանն այն է, որ Խ.Հարությունյանը բավական յուրահատուկ ձեւով, մասնավորապես՝ սպառնալիքների եւ ծեծուջարդի միջոցով, փորձում է ազատվել իր գործընկերներից, որոնց հետ միասին Հարությունյանների ընտանիքը տնօրինում է Շենգավիթ համայնքում՝ Չարբախում գործող ավտոմեքենաների գազալցակայաններից մեկը:

Խնդրո առարկա գազալցակայանը պատկանում է «ԳիմԱՍ» ՍՊԸ-ին: Ընկերության սկզբնական հիմնադիրը եղել են Մեխակ Գաբրիելյանը եւ նրա երկու որդիներ Արտակը եւ  Սարգիսը: Ըստ Մ.Գաբրիելյանի՝ «ԳիմԱՍ» ՍՊԸ-ն հիմնադրվել է դեռեւս 1999 թվականին: Գազալցակայանի շինարարությունը սկսվել է 2002թ. ամռանը, սակայն հետագայում՝ շինարարության որոշակի փուլում Գաբրիելյանները ֆինանսական խնդիրներ են ունեցել, եւ գազալցակայանի շինարարությունը հարցականի տակ է հայտնվել: «Երբ ես տեղեկացա, որ Խոսրով Հարությունյանը Շահումյանում գազալցակայան ունի կամ ինչ-որ առնչություն ունի դրա հետ, որոշեցի գործընկերության առաջարկով դիմել նրան: Հանդիպեցինք, զրուցեցինք եւ պայմանավորվեցինք, որ ես ամբողջությամբ ավարտին եմ հասցնում շինարարությունը, իսկ նա ապահովում է գազալցման կայանի անհրաժեշտ սարքավորումները»,- պատմեց Մ.Գաբրիելյանը:

Այսպիսով, Խ.Հարությունյանին վերապահվել է «ԳիմԱՍ» ՍՊԸ-ի բաժնեմասի 50 տոկոսը, որի 25 տոկոսը գրանցված է նրա որդու՝ Ռոբերտ Հարությունյանի անունով, իսկ մնացած բաժնեմասը՝ նրա ազգական Արմեն Սանոյանի (Խ.Հարությունյանի կնոջ հարազատներից է): Նոր գործընկերոջ ներգրավումից հետո հաջողվել է գազալցակայանը հանձնել շահագործման, իսկ 2003թ. հունվարից սկսել է գործել: «Կամաց-կամաց կայանը սկսեց բնականոն գործել եւ շահույթ բերել»,- պատմում է Մ.Գաբրիելյանը: Վերջինիս խոսքերով՝ այս ընթացքում իրենց եւ Խ.Հարությունյանի միջեւ կայանից ստացվող շահույթների եւ բուն գործունեության հետ կապված խնդիրներ չեն եղել: Այս փաստը բացատրվում է նրանով, որ չնայած «ԳիմԱՍ» ՍՊԸ-ի տնօրենը Արտակ Գաբրիելյանն է, սակայն ընկերության հաշվապահը Հարությունյանների ներկայացուցիչն է:

Այսինքն, այսպիսով ապահովվել է ընկերության եւ դրանից ստացվող շահույթների նկատմամբ համատեղ վերահսկողություն սահմանելու խնդիրը: Իսկ այս ընթացքում ի հայտ եկած տարաձայնությունները, ըստ մեր զրուցակցի, եղել են, այսպես ասած, կենցաղային խնդիրների շուրջ: Բանն այն է, որ գազալցման կայանի աշխատողների մի մասին առաջարկել են Հարությունյանները: Գործունեության անցած ժամանակահատվածում դեպքեր են եղել, երբ անկարգապահության կամ ինչ-ինչ աշխատանքային խախտումների համար նրանցից ոմանք ազատվել են աշխատանքից: Ըստ Մ. Գաբրիելյանի, նման դեպքերը Խ. Հարությունյանն ընկալել է որպես անձնական վիրավորանք, այսինքն՝ եթե կպչում եք իմ մարդուն, ապա՝ կպչում եք ինձ:

«Այն դեպքում, որ աշխատանքի ընթացքում եղել են դեպքեր, երբ կարգապահության խախտման համար աշխատանքից հեռացվածների մեջ շատ ժամանակ եղել են նաեւ մեր մերձավոր ազգականները»,- ասաց Մ.Գաբրիելյանը: Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ Գաբրիելյանների եւ Հարությունյանների հարաբերությունները թեւակոխել են նոր փուլ: Նախորդ շաբաթ գազալցակայան են այցելել Խ.Հարությունյանի որդին եւ ընկերը, Գաբրիելյանների եւ նրանց միջեւ ինչ-որ վիճաբանություն է բռնկվել, որից հետո նրանք հեռացել են: Այնուհետեւ հանդիպել են Մ.Գաբրիելյանը եւ Խ.Հարությունյանը, որից հետ բոլոր խնդիրները համարվել են հարթված: Այս հանդիպումից հետո Խ.Հարությունյանը խոստացել է ուղարկել գազալցակայանին անհրաժեշտ ինչ-որ սարք:

Սակայն, ըստ Մեխակ Գաբրիելյանի, Խ.Հարությունյանը պայմանավորված ժամկետում՝ այս երկուշաբթի սարքն այդպես էլ չի ուղարկել, փոխարենը՝ երեկոյան զանգահարել է Մ.Գաբրիելյանին եւ տեղեկացրել, որ իր որդու անունով գրանցված 25 տոկոս բաժնեմասն ինքը որոշել է վաճառել իր ընկերներից մեկին: Մ.Գաբրիելյանը նրան հիշեցրել է, որ ըստ ընկերության կանոնադրության՝ եթե բաժնետերերից մեկը ցանկանում է իր բաժնեմասը վաճառել, ապա նա առաջինը դա պետք է առաջարկի մյուս փայատերերին: Եթե վերջիններս հրաժարվում են այդ բաժնեմասը գնել, դրանից հետո միայն կարող է իր բաժնեմասն առաջարկել այլ գնորդի: Ինչեւէ, ըստ Մեխակ Գաբրիելյանի, իրենք պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել եւ բոլոր հարցերը քննարկել:

Սակայն հաջորդ օրը, այսինքն՝ հունիսի 29-ի կեսօրին, հանդիպման փոխարեն՝ Մ.Գաբրիելյանն ահազանգ է ստացել: «Ինձ զանգեցին եւ տեղեկացրին, որ ինչ-որ բանդա՝ Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ հարձակվել է գազալցակայանի վրա, եւ տղաներիս սպանում են: Մինչ ես կհասնեի տեղ՝ կռիվն արդեն ավարտվել էր, եւ դեպքի վայր էին եկել նաեւ ոստիկաններն ու սկսել էին քննություն իրականացնել»,- պատմում է Մեխակ Գաբրիելյանը:  Բարեբախտաբար, այդ կռվի արդյունքում ոչ ոք չի սպանվել. տուժածները պրծել էին ընդամենը մարմնական վնասվածքներով:

Ինչպես խլել գազալցակայանը

Սարգիս Գաբրիելյանի խոսքերով՝ հունիսի 29-ին, ժամը 12.30-13-ի սահմաններում, գազալցակայան է այցելել Խոսրով Հարությունյանը՝ մոտ երկու տասնյակ անձանց հետ, որոնցից մեկը Գաբրիելյաններին ներկայացել է «Թեւոսիկ» անվամբ: Հասկանում ենք, որ մեր ընթերցողներից շատերին իրադարձությունների նման ընթացքը կարող է անհավանական թվալ, քանի որ «Թեւոսիկ» անունը, ինչպես հայտնի է, կրում է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը: Ուստի շատերը կարող են տարակուսել, թե ինչպես է նախկին վարչապետը, նախկին ԱԺ նախագահն սկսել շրջել հեղինակությունների հետ եւ այն էլ՝ բացեիբաց: Այս դեպքում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ Խոսրով Հարությունյանը հենց այնպես այցելած չի եղել. նա գազալցակայան է գնացել «օբյեկտի» հարցը վերջնականապես լուծելու նպատակով: Ըստ Ս.Գաբրիելյանի՝ Խ.Հարությունյանի եւ «Թեւոսիկի» այցելության պահին ինքը եւ իր եղբայր Արտակը իր աշխատասենյակում են եղել:

Աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ Խ.Հարությունյանն է եկել եւ իրենց հրավիրում է դուրս, սակայն «ԳիմԱՍ» ՍՊԸ-ի տնօրենը հյուրերին հրավիրել է ներս: Սկզբում նրանք չեն ցանկացել հրավերն ընդունել, սակայն երբ տեսել են, որ Գաբրիելյանները չեն ցանկանում դուրս գալ, այնուամենայնիվ, ներս են մտել: Նախ, Խ.Հարությունյանը «ԳիմԱՍ» ՍՊԸ-ի տնօրենին եւ նրա եղբորն է ներկայացրել իր ընկերոջը՝ «Թեւոսիկին», որից հետո տեղեկացրել է, որ իր որդուն պատկանող 25 տոկոս բաժնեմասն ինքը վաճառել է նրան: «Ասացի՝ բայց ինչպես կարող եք վաճառել, նախ մեզ՝ մյուս փայատերերին պետք է առաջարկեիք, եթե հրաժարվեինք, ապա այդ դեպքում միայն կարող էիք այլ գնորդի ձեր բաժնետոմսերն առաջարկել»,- պատմում է Ս. Գաբրիելյանը: Ի պատասխան՝ Խ.Հարությունյանը նախ հայտարարել է, թե ինքն արդեն Մ.Գաբրիելյանին առաջարկել է իր բաժնեմասը, բայց նա հրաժարվել է:

Իսկ երբ Ս.Գաբրիելյանն ասել է, որ սուտ է, նման բան չի եղել, եւ իր հորը Խ.Հարությունյանը նման առաջարկ չի արել, Խ.Հարությունյանը հայտարարել է, որ այժմ ինքը որոշել է իր բաժնեմասը «Թեւոսիկին» վաճառել եւ վե՛րջ: Իրադարձությունների հմայքը չխաթարելու համար ներկայացնենք այնպես, ինչպես դրանք ներկայացրեց մեր զրուցակիցը. «Խ.Հարությունյանի խոսելուց հետո (բաժնեմասը վաճառելու վերջնական որոշման մասին- խմբ.) «Թեւոսիկն» ասաց՝ դե, այսօրվանից ես եմ: Ասացի՝ ինչպես եք դուք, ըստ օրենքի՝ պետք է հիմնադիրների ժողով անցկացվի, արձանագրություն կազմվի այն մասին, որ մյուս փայատերերը հրաժարվել են առաջարկվող բաժնեմասը գնել... «Թեւոսիկը» ավելացրեց՝ վոբշեմ ես եմ, Խոսրով, դու կարաս գնաս, արդեն ոնց որ պետք է՝ ես հարցերը կլուծեմ»,- պատմեց Ս.Գաբրիելյանը:

Խ.Հարությունյանը եւ նրա ընկերը մի պահ միասին դուրս են եկել, որից հետո «ԳիմԱՍ» ՍՊԸ-ի տնօրենի աշխատասենյակ են մուտք գործել մոտ 15 հոգի՝ իրենց հետ եկած անձինք: «Նրանց դուրս գալուց հետո մոտ մի 15 հոգի՝ «Թեւոսիկի» գլխավորությամբ ներխուժեցին սենյակ, սկզբում ասում էին՝ «դավայ», սրանց գողացեք, գցեք ավտոն՝ տանենք, բայց հետո սկսեցին տարբեր կողմերից, տարբեր առարկաներով հարվածել»,- պատմեցին Գաբրիելյանները: Բարեբախտաբար, աղմուկը լսելով՝ վրա են հասել գազալցակայանի աշխատողները եւ կարողացել են կանխել իրադարձությունների էլ ավելի տհաճ ընթացքը, այսինքն՝ Գաբրիելյանները պրծել են ընդամենը մարմնական վնասվածքներով, իհարկե՝ այդ ընթացքում նրանցից ոմանք նույնպես հարվածի տակ են ընկել եւ մարմնական վնասվածքներ ստացել:

Այս ողջ պատմության վերջնական գնահատականը Մեխակ Գաբրիելյանն այսպես բնորոշեց. «Այժմ, ողջ անցած իրադարձությունները վերլուծելուց հետո, հասկանում եմ, որ Խոսրովը հետեւողականորեն շարժվել է նախապես ծրագրված մի ուղիով, որի վերջին փուլում նա փորձում է քրեական աշխարհի հեղինակությունների միջոցով իմ ընտանիքի բաժնեմասն իմ ձեռքից խլել»: Ի դեպ, երեկ մենք փորձեցինք նաեւ Խոսրով Հարությունյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա կտրականապես հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց՝ ասելով, թե քննություն է ընթանում, եւ դրա արդյունքում ամեն ինչ կպարզվի:

Հ.Գ. Գաբրիելյանների հայտարարության հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում գազալցակայանում տեղի ունեցած խուլիգանության փաստի առիթով սկսվել է քննությունը: Սակայն երեկ ոստիկանությունից տեղեկացանք, որ գործի քննությունը տեղափոխվել է Շենգավիթ համայնքի դատախազության վարույթ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ գործի շրջանակներում բերման են ենթարկվել մի շարք անձինք, որոնց մեջ է նաեւ «Թեւոսիկը»:

Վահագն Հովակիմյան

Տպել
4134 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ