Անշլագ. Ֆրանկեյնշտեյնը կխժռի Քոչարյանին

30/06/2017 schedule13:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 1-ի համարում

Երեկ Կինոյի տանն անշլագ էր. զեկույցով հանդես պիտի գար «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Զեկույցի թեման էլ պիտի լիներ ԵԽԽՎ ամառային լիագումար նիստում Ռոբերտ Քոչարյանի ելույթը: Սակայն, դահլիճում եւ դահլիճի մատույցներից դուրս հավաքված ժողովուրդը տեւական ժամանակ չէր թողնում, որ Արտաշես Մամիկոնովիչը քաղաքականապես մերկացնի Ռոբերտ Քոչարյանի ելույթը: «Մեր փրկիչ, մեր պատվախնդրություն, մեր խիղճ, թագավոր ախպեր, հուպ տուր»,- գոռում էին գեղամյանականները: Ինչեւէ, հոտընկայս օվացիաներից հետո դահլիճը վերջապես թույլ տվեց, որ Արտաշես Գեղամյանը խոսի: Պարզվեց, «ԱՄ» նախագահը, նախ, մտադիր է եղել Քոչարյանի ելույթից հետո առաջինը մոտենալ նրան, ձեռքը սեղմել եւ շնորհակալություն հայտնել համաեվրոպական արժեքային համակարգին դավանող ելույթի համար, սակայն, ավա՜ղ, դա չի կարողացել անել, քանզի Ռոբերտ Քոչարյանը Ստրասբուրգի բարձր ամբիոնից խոսել է ընդամենը որպես  դաշտային հրամանատար:

Այս նախաբանից հետո «Ազգային միաբանության» նախագահը նախանձով հիշեց նույն ամբիոնից Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների ունեցած ծրագրային, երկրի տեսլականը մինչեւ 2020 թվականը գծագրող ելույթների մասին ու ամոթանք տվեց Քոչարյանին, որ վերջինս, նախանձից ելնելով, ԵԽԽՎ ամբիոնից ծաղրուծանակի է ենթարկել Վրաստանի տնտեսությունը: «Քոսին տնազ անողը գոնե պետք է փարթամ մորուք ունենա»,-դիմելով Քոչարյանին՝ ասաց «ԱՄ» նախագահը: Այնուհետեւ, Արտաշես Մամինոկովիչը փառք ու պատիվ տվեց վրաց ոստիկաններին, որոնք իրենց հարազատ ժողովրդի վրա ձեռք չբարձրացրին: Գեղամյանի այս  խոսքերից հետո Կինոյի տանն ակնհայտորեն ստեղծվեց պրովրացական տրամադրություն, ու ամեն անգամ Վրաստանի նախագահի կամ վրաց ոստիկանության անունը լսելիս՝ դահլիճը թնդում էր որոտընդոստ ծափահարություններից:

Այսքանով ավարտելով հարավկովկասյան  հանրապետությունների նախագահների համեմատական բնութագիրը՝ «ԱՄ» նախագահը հիմնականում ծանրացավ Քոչարյանի ելույթի այն հատվածի վրա, որը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարին: Կոռուպցիայի մասին խոսելիս էլ Գեղամյանը կենտրոնացավ բացառապես Պնախարար Սերժ Սարգսյանի վրա: «Էդ որ «փալաքալ» եմ ասում, թասիբներիդ կպնում է, ու դատի եք տալիս:  Կաշառակերության քավոր եմ ասում՝ բա՛ դատի տուր: Կամ, վերջապես ե՞րբ եք դատի տալու այն թերթին, որը ձեզ հրապարակավ ղումարբազ անվանեց: Դատի տվեք, որ մենք էլ, ձեզ հետ միասին, ձեր ճակատից մաքրենք ղումարբազի խարանը: Ե՞րբ եք դատի տալու «Հայ աշխատավորական միությանը» եւ ՀՅԴ-ին, որոնք եւս ձեզ համարում են կոռուպցիայի կնքահայրը:

Բա թասիբդ պահի, Գեղամյանի՞ց ուր ես կախվել»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ հարցրեց Արտաշես Գեղամյանը: Սերժ Սարգսյանով ավարտելով Քոչարյանի ելույթի կոռուպցիայի դեմ պայքարի հատվածը՝ «ԱՄ» նախագահը մերկացրեց նաեւ  ԵԽԽՎ ամբիոնից հնչած այն սուտը, թե ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ոստիկաններն ընդամենը խցանված փողոցն են բացել: «Գիշերվա ժամը 2-ին էդ ո՞րդ էիք աշխատում. եթե, իհարկե, չհաշվենք որոշ նախարարների, որ այդ ժամին կազինոներում քրտնաջան ղումար են խաղում»,- հարցնում է Արտաշես Գեղամյանը: Ահա այսպես, դրվագ առ դրվագ մերկացնելով Քոչարյանի ելույթը, «ԱՄ» նախագահը հայտարարեց. «Պարոն Քոչարյան, Ստրասբուրգի ձեր ելույթով՝ հանկարծ չկարծեք, թե ստվեր գցեցիք ընդդիմության վրա. ընդդիմությունը կա, ընդդիմությունը  կլինի, եւ հաղթանակը մերն է: Իսկ ձեզ, Ֆրանկեյնշտեյնի պես, խժռելու է ձեր իսկ ստեղծած համակարգը»,- Ռոբերտ Քոչարյանին զգուշացրեց «Ազգային միաբանության» նախագահը: Ամենավերջում Արտաշես Մամիկոնովիչը տեղեկացրեց, որ լուրեր են տարածում, թե իրեն սպանելու համար քիլերներ են վարձել: Իշխանությունների հերթական այս սանձարձակությանը «ԱՄ» նախագահը նախընտրեց պատասխանել Համո Սահյանի տողերով. «Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է/ Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է»:

Այսպիսով, երեկ Կինոյի տանը Արտաշես Գեղամյանի ծրագրային ելույթն առանձնապես չէր տարբերվում նրա նախկին բոլոր ելույթներից: Թերեւս, միակ տարբերությունն այն էր, որ այս էլ երկրորդ անգամ Արտաշես Գեղամյանը հանդես եկավ ոչ թե մեր դարավոր բարեկամ Ռուսաստանի, այլ ԱՄՆ-ի ջատագով: «ԱՄՆ-ը պետք է լինի ժողովրդավարության այն շտեմարանը, ում պետք է հետեւենք եւ ում օգնությունը պետք է ակնկալենք»,- ասաց Արտաշես Գեղամյանն ու իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց «Չորրորդ իշխանություն» թերթի այն հրապարակման վրա, ուր նշված էր, որ Հայաստանում ՌԴ դեսպանն աշխատավարձ է ստանում Սերժ Սարգսյանից: «ԱՄ» նախագահը հիշեց նաեւ, որ ապրիլի 12-ի գիշերն իրեն ու ընդդիմության մյուս ներկայացուցիչներին անձամբ զանգահարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյն ու առաջարկել իր օգնությունը: «Նա մանրամասն հետաքրքրվեց, թե ինձ հետ ինչ է պատահել, եւ ես արդյո՞ք բժշկական կամ այլ կարգի օգնության կարիք ունեմ, ու պատրաստակամություն հայտնեց անմիջապես իմ ետեւից մեքենա ուղարկել: Դեսպանը նաեւ բարեկամաբար նշեց ընդդիմության թույլ տված սխալները, որոնք ես հարգանքով լսեցի»,-  հիշեց «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3500 դիտում

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան