Ողբերգական պատահար. ծծմբաթթվի արտահոսք Հրազդանի ՋԷԿ-ում

02/07/2017 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 2-ի համարում

Հունիսի 30-ին Հրազդանի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի արդյունքում մեկ մարդ տեղում մահացել է, իսկ 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքը կատարվել է ժամը 18-ի սահմաններում՝ ծխածուծային բաժանունքի հարեւանությամբ: «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Լոմոնոսովը մեզ հետ զրույցում տեղի ունեցածը հետեւյալ կերպ ներկայացրեց: Ըստ նրա՝ այդ օրը գործարանի մի քանի աշխատակիցներ իրականացրել են ծծմբաթթվի տեղափոխում: Մոտ 9 տոննա տարողունակությամբ տարայից ծծմբաթթուն տեղափոխվել է հիմնական մեծ տարան, որտեղ պետք է ջրով բացվեր եւ այնուհետեւ օգտագործվեր ՋԷԿ-ի որոշ մասերի հերթական պրոֆիլակտիկ մաքրման նպատակով:

Սակայն այն պահին, երբ ծծմբաթթվի մեծ մասն արդեն մղված է եղել հիմնական տարայի մեջ, հանկարծ պոկվել է 9 տոննանոց տարայի կողքի փակա- նը: Փականը հարվածել է հարեւանությամբ կանգնած ՋԷԿ-ի աշխատակցին՝ 1960թ. ծնված Սպարտակ Դանիելյանին, եւ նա տեղում մահացել է: Ըստ Վ. Լոմոնոսովի՝ հարվածը չափազանց ուժգին է եղել, քանի փականը բավական ծանր առարկա է: Արտակարգ իրավիճակների վարչությունից տրամադրված տվյալների համաձայն՝ այս արտանետումը տեղի է ունեցել տարայում ծծմբաթթվի ճնշման բարձրացման արդյունքում: Ավելի պարզ՝ ճնշման տակ տարայի բավական ծանր մետաղյա փականը շպրտվել է մի կողմ, սակայն, դժբախտաբար, իր ճանապարհին բախվել է Ս. Դանիելյանի գլխին:

Դրանից հետո ծծմբաթթուն սկսել է թափվել, որից հետո մոտ 7-8 մետր շառավղով կանգնած աշխատակիցները դիմել են փախուստի: Այդ ընթացքում, ծծմաբթթվի ցոլքերը հասցրել են թափվել ՋԷԿ-ի մի քանի աշխատակիցների վրա, ինչի արդյունքում՝ Սամվել Հակոբյանը, Սուրեն Իվանյանը, Աշոտ Մինասյանը, Հովիկ Հունանյանը, Վասիլ Խաչատրյանը, Յուրա Հարյանը եւ Արթուր Գաբրիելյանը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Ի դեպ, նրանցից առավել ծանր է եղել Արթուր Գաբրիելյանի վիճակը, որը ծծմբաթթվի շիթից հեռու փախչելիս սայթաքել եւ ընկել է: Վ. Լոմոնոսովի խոսքերով՝ երեկվա դրությամբ նրա առողջական վիճակում նկատվել են որոշակի դրական տեղաշարժեր. Արթուր Գաբրիելյանի գիտակցությունը վերականգնվել է: Ծծմբաթթվի ցոլքից վնասվել են տուժածներից երկուսի աչքերը:

Ուստի, երեկ նրանք տեղափոխվել են Երեւան՝ հանրապետական աչքի հիվանդանոց: Իսկ մնացած տուժածների վնասվածքներն այդ աստիճան վտանգավոր չեն եղել, եւ նույն երեկոյան բժշկական օգնություն ստանալուց հետո նրանց թույլատրել են գնալ տուն եւ հետագա բուժումն ստանալ տնային պայմաններում:  Ըստ Վ. Լոմոնոսովի՝ վթարի պահին տարայում մնացած է եղել մոտ 2 տոննա ծծմբաթթու, որն էլ ամբողջությամբ թափվել եւ սփռվել է շրջակայքում: «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրենի խոսքերով՝ իրենց ձեռնարկությունը ֆինանսական փոխհատուցում կհատկացնի ոչ միայն զոհվածի ընտանիքին, այլ նաեւ՝  ամբողջությամբ կֆինանսավորի բոլոր 7 տուժածների բուժման ծախսերը: Մեր զրուցակիցն առայժմ դժվարացավ ասել, թե ինչը կարող էր վթարի պատճառ հանդիսանալ. ըստ նրա՝ ներկայումս ընթանում է քննություն, որի արդյունքում էլ պետք է պարզվի, թե ինչն է եղել այս ողբերգության պատճառը:

Վահագն Հովակիմյան

Տպել
2437 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին