Չի կարող պատահել. ոստիկանները պատանդ են վերցրել

02/07/2017 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 2-ի համարում

Փաստաբան Անահիտ Եսայանի պատմածը ֆանտաստիկայի ոլորտից էր. հունիսի 15-ին Երեւանի Էրեբունի համայնքի 4 բնակիչներ՝ Արմեն Բուլղադարյանը, Մնացական Իսկանդարյանը, Մարատ Հարությունյանը եւ Ռազմիկ Սմբատյանը, հրավիրվել են ոստիկանության Էրեբունու բաժին՝ որպես վկա հարցաքննվելու: Հետագայում պարզվել է, որ ըստ ոստիկանության՝ նրանք օրեր առաջ կայարանամերձ հրապարակում կատարված պատահարի ականատեսներն են: Պատահարը տեղի է ունեցել Անգլիա-Ֆրանսիա ֆուտբոլային խաղի ժամանակ, երբ Արման Բադալյանը՝ Էրեբունու թաղապետի ազգականը, եւ Էրեբունու նախկին դատախազ Վասիլյանի որդին՝ Աշոտ Վասիլյանը, գրազ են եկել, ապա՝ վիճաբանել, եւ վեճն ավարտվել է կրակոցով:

Ա.Բադալյանը վիրավորել եւ ծանր մարմնական վնասվածք է հասցրել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից Աշոտ Վասիլյանին. նրան տեղափոխել են հիվանդանոց: Նույն օրը քրեական գործ է հարուցվել, եւ Բադալյանը, կամովին ներկայանալով, խոստովանել է, որ ինքն է կրակել: Նրան կալանավորել են: Այս գործում հիշարժան մանրամասն կա՝ կրակոցն արձակվել է թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու անձնական ատրճանակից, որը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվերն է (այս պատճառով էլ լուրեր էին շրջում, որ կրակողը ոչ թե Բադալյանն է, այլ թաղապետի որդին): Ինչեւէ, վերադառնանք վերը նշված 4 անձին: Այսպիսով. հունիսի 15-ին նրանց հրավիրել են ոստիկանություն եւ այդպես էլ առայսօր բաց չեն թողել:

Հունիսի 17-ին, տեսնելով, որ տղաներին բաց չեն թողնում, հարազատները դիմել են փաստաբան Անահիտ Եսայանի օգնությանը եւ նրա հետ պայմանագիր կնքել: Այդ պահից սկսվել է փաստաբանի ոդիսականը: Նախ նա գնացել է գլխավոր դատախազություն, որտեղ պարզել է, որ նշված քրգործով քննչական խումբ է ստեղծվել, որը ղեկավարում է Գեւորգ Երեմյանը: Փաստաբանի այցելության պահին քննչական խմբի անդամ Բատիկյանը հարցաքննելիս է եղել Ռազմիկ Սմբատյանին: Քննիչը փաստաբանին ասել է, որ ինքը չի կարող ներգրավվել, քանի որ Սմբատյանը ոչ կասկածյալի, ոչ մեղադրյալի կարգավիճակ չունի՝ որպես վկա է հարցաքննվում (թեեւ Սահմանադրությունը նախատեսում է, որ ցանկացած անձ իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունի):

Դատախազությունում նաեւ ասել են, որ իրենք վկային բերման ենթարկելու որոշում են կայացրել, եւ ոստիկանությունը նրան ներկայացրել է իրենց, իսկ թե ինչու են տղաները պահվում ոստիկանությունում՝ իրենք չգիտեն: Փաստաբանը հետաքրքրվել է՝ կարո՞ղ է սպասել եւ հարցաքննության ավարտից հետո Սմբատյանի հետ տուն գնալ, քննիչը վարանել է եւ պատասխանել, որ հարցաքննությունը երկար կտեւի, թեեւ այդ պահին եղել է երեկոյան 6-ը: Ոստիկանության պետի տեղակալ Մարտիրոսյանը, ի զարմանս փաստաբանի, ասել է՝ այո, երիտասարդները պահվում են մեզ մոտ, բայց ո՛չ ձերբակալման, ո՛չ կալանավորման փաստաթուղթ չի կազմվել:

Հունիսի 18-ին այս ամենից ապշահար Անահիտ Եսայանը գրավոր դիմել է գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով կատարվածի մասին եւ խնդրելով անհապաղ ազատ արձակել ապօրինաբար ոստիկանությունում պահվող անձանց, քանի որ 3 ժամից ավելի նրանց պահելու իրավունք չունեն: Սակայն հունիսի 19-ին հարազատներին եւ փաստաբանին անակնկալ են մատուցել. նույն օրը Էրեբունու դատարանը (դատավոր Գաբրիելյան) գաղտագողի դատ է արել եւ տղաներին 10-օրյա վարչական կալանք տվել: Հիմքը՝ վարչական օրենսգրքի «ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու» հոդվածն է: Ընդ որում, կեղծիքն ու ապօրինությունը հասել են այնտեղ, որ դատարանի որոշման մեջ նկարագրելով զանցառուների կատարածը՝ գրել են, որ հունիսի 19-ին (երբ նրանք գտնվել են ոստիկանությունում) այդ 4 անձինք նույն համայնքի տարբեր վայրերում, նույն ժամին հայհոյել են եւ չեն ենթարկվել այդ պահին «պատահաբար» իրենց կողքին գտնված օպերատիվ աշխատողների պահանջին:

Հարազատներն այս անգամ էլ սպասել են, որ 10 օրը կլրանա, եւ տղաներին բաց կթողնեն: Սակայն հունիսի 29-ից անցել է 2 օր՝ պատանդները դեռ ոստիկանությունում են: Ընդ որում, չնայած վարչական օրենսգրքով նախատեսվում է, որ անձն իրավունք ունի փաստաբանական օգնություն ստանալ, եւ Եվրախորհրդի պահանջներից մեկը նաեւ վարչական պատասխանատվության ենթարկվածներին պաշտպաններով ապահովելն էր, սակայն 15 օրվա ընթացքում Անահիտ Եսայանին չեն թույլատրել գոնե մեկ րոպեով տեսակցել իր վստահորդների հետ: Սա հիմք է տալիս փաստաբանին ենթադրելու, որ տղաների նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել, եւ նրանց իրենից թաքցնում են, որ այդ բռնության հետքերը չտեսնի: Իսկ տղաներին տարել եւ պահում են ոստիկանությունում, հավանաբար՝ ցանկալի ապացույցներ ստանալու նպատակով:

«Անօրինականության ու անպատժելիության ինչպիսի մթնոլորտ է տիրում Հայաստանում, որ ոստիկանության աշխատակիցները կարող են իրենց նման կեղծիքներ թույլ տալ: Դա նշանակում է, որ ցանկացած մեկի, ցանկացած պահի՝ առանց որեւէ օրինական ձեւակերպման կարող են տանել ոստիկանություն եւ վրան գործ հորինել: Միեւնույն ժամանակ պարզվում է՝ այս երկրում վերացական հայհոյանքի համար մարդուն պատժում են, իսկ օրենքի պաշտպանությանը կոչված անձինք կարող են հանցագործություններ կատարել եւ անպատիժ մնալ»,- եզրակացնում է Անահիտ Եսայանը: Կատարվածը ցնցել է անգամ շատ բան տեսած փաստաբանին (Անահիտ Եսայանը Հրանտ Մարգարյանի, Կարեն Բաբայանի պաշտպանությունն է իրականացրել): Տղաները փաստորեն 15 օր է առեւանգվածի կարգավիճակում են. նրանցից՝ Ռազմիկ Սմբատյանին պետք է հունիսի 18-ին բանակ տանեին, սակայն  նա մինչ օրս ոստիկանությունում է: Ի դեպ, սա այն ոստիկանությունն է, որտեղ ապրիլյան դեպքերի օրերին կանանց ու աղջիկներին էին ծեծում:

Արմինե Օհանյան

Տպել
3230 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում