Կարճատեսություն. էլի ոչ մի թիզ հող թշնամուն

02/07/2017 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 2-ի համարում

Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահ» ահաբեկչական խմբավորման գործունեության կերպը հայտնի է բոլորին: Այդ կազմակերպությունը մի քանի հրթիռ է արձակում Իսրայելի ուղղությամբ, կազմակերպության մի քանի անդամներ ստորգետնյա թաքստոցներում մի քանի տեսաձայնագրություններ են կազմակերպում ու խրոխտ ելույթներ ունենում հողերն ազատագրելու մասին, եւ՝ այս ամենին հետեւում է Լիբանանի հարավի բնակավայրերի մասսայական ռմբակոծությունն իսրայելական ավիացիայի կողմից: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության գաղափարախոս Ժիրայր Սեֆիլյանը Լիբանանի քաղաքացի է եւ թերեւս որոշել է լիբանանյան հայտնի փորձը ներդնել նաեւ Հայաստանում:

2001 թվականի մարտից ստեղծված «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամները ժամանակ առ ժամանակ մամուլի ասուլիսներ են հրավիրում եւ հայտարարություններ անում, որ ազատագրված ոչ մի թիզ հող չպետք է զիջել թշնամուն, մեզ ոչ մի կարգավորում էլ պետք չի, քանի որ ընդհակառակը՝ պետք է մտածել Նախիջեւանի, Գարդմանքի, Ջավախքի եւ Մեծ Հայքի մյուս գավառների եւ նահանգների ազատագրման մասին: Երեկվա հրավիրած ասուլիսը գրեթե ոչնչով չէր տարբերվում նախորդներից, միայն թե տեղավորված էր ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանի ելույթի պատասխանի ֆորմատում:

«Օրերս ՀՀ նախագահն առաջին անգամ անձամբ, այն էլ՝ բարձր միջազգային ամբիոնից, հայտարարեց տարածքներ հանձնելու Հայաստանի ամոթալի պատրաստակամության մասին»,-ասված է կազմակերպության երեկ տարածած հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները պնդում են, որ հայրենի տարածքի թեկուզ մի փոքր մասի փաստացի հանձնումը կամ հայտարարություններով դրան նպաստելը արդեն իսկ դավաճանություն է: Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանին մեղադրելով դավաճանության մեջ, ասուլիսի կազմակերպիչները համարում են նաեւ, որ տարածքներ հանձնելու վերաբերյալ ինչ-ինչ պարտավորություններ ստանձնած անձինք, ցանկության դեպքում անգամ, այլեւս չեն կարող ետքայլ կատարել եւ խոսել ազգային իրավունքի դիրքերից՝ դրա ապացույցը համարելով Ռոբերտ Քոչարյանի ստրասբուրգյան ելույթը:

«Արցախյան պատերազմի բարեհաջող հանգուցալուծումը պահանջում է, որ նրանք հնարավորինս շուտ հեռանան ասպարեզից»,-պնդում են հայտարարության հեղինակները: Բայց պետք է հեռանան ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ ընդդիմությունը, քանի որ վերջիններս նույնպես ընդունելի են համարում Ռոբերտ Քոչարյանի ելույթի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը վերաբերող որոշ դրույթներ: «Ղարաբաղյան հիմնախնդրում միակողմանի զիջումների քաղաքականությունն ունի միայն մեկ ընդդիմություն՝ դա հայ ժողովուրդն է, եւ առնվազն այս հարցում նրա դիրքորոշումներն արտահայտող «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը»,-ավելացրեց կազմակերպության համակարգող Արմեն Աղայանը:

Երբ մենք փորձեցինք պարզել, թե ինչու այդ դեպքում իրենք միայն երկուսով են հանդես գալիս խնդրի կարգավորման դեմ, եւ ինչու մինչ այժմ չի եղել ժողովրդական ընդվզման օրինակ, որի մասնակիցները կհայտարարեին, որ իրենք դեմ են կարգավորմանը եւ պահանջում են նոր ազատագրական պատերազմներ: Եթե Արմեն Աղայանը մեր այս հարցը համարեց առաջարկություն եւ խոստացավ աշնանն այդպիսի մի միջոցառում կազմակերպել, ապա Հայաստանի քաղաքացիություն չստացած Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ 90-ական թվականների սկզբին էլ հայ ժողովուրդը հանրահավաքներ չի արել, սակայն երբ անհրաժեշտություն է առաջացել՝ մի քանի հազար հայաստանցիներ գնացել եւ պաշտպանել են Հայաստանը:

Իհարկե, մենք միայն կարող ենք խորհուրդ տալ Ժիրայր Սեֆիլյանին՝ ավելի մանրամասն ծանոթանալ հայ ժողովրդի նորագույն պատմությանը եւ տեղեկանալ, որ 1988 թվականին սկսված ղարաբաղյան շարժումն արտահայտվել է առաջին հերթին հանրահավաքներով եւ ցույցերով, եւ իր նշած մի քանի հազար ազատամարտիկները նույնպես այդ հանրահավաքների մասնակիցներ են եղել: Ինչ վերաբերում է առանց հայտարարություններ անելու հայրենիքը պաշտպանելուն, ապա դրան կարելի է միանշանակ համաձայնել. պետք չէ, որ Ժիրայր Սեֆիլյանն իր հայտարարություններով նոր պատերազմի սպառնալիք փաթաթի ազատամարտիկների վզին:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
3883 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում