Դատավորը 6 ժամով հեռացրեց «Սասնա ծռեր» խմբի 15 անդամին. Լուսանկարներ

03/07/2017 schedule19:00

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր սկսվեց «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով առաջին դատական նիստը:

Այս գործով նիստերը եւս անցան սանկցիաներով եւ մի քանի ժամանոց ընդմիջումներով: Մասնավորապես՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ոտքի չկանգնելու, այսինքն՝ ըստ նրա, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար սանկցիա կիրառեց Հովհաննես Հարությունյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Գեւորգ Իրիցյանի, Տիգրան Սարգսյանի, Թաթուլ Թամրազյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Տիգրան Մանուկյանի, Մարտիրոս Հակոբյանի (Դեդ), Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդան Գերավետյանի նկատմամբ եւ հեռացրեց նրանց նիստերի դահլիճից, ապա 10 րոպե տեւած ընդմիջումից հետո նրանց վերադարձրեց դահլիճ: Խմբի մյուս անդամը՝ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, սանկցիայի չենթարկվեց, քանի որ առողջական խնդիրներ ունի:

Իսկ Սերգեյ Կյուրեղյանն էլ փորձեց հայտարարություն անել, սակայն դատավորը փորձում էր ընդհատել, քանի որ հայտարարությունը Կյուրեղյանն անում էր ոչ թե ոտքի կանգնած, այլ՝ նստած: Դատավորնն ասաց, որ եթե դիմում է դատարանին, ապա պետք է ոտքի կանգնի:

 - Դատարանին հետաքրքիր չի՞ պատճառը, թե ինչու ես ոտքի չեմ կանգնում:

- Եթե պատճառ չունեք, ոտքի կանգնեք:

- Պատճառ շատ ունեմ, բայց մինչեւ սանկցիա կիրառելն ավելի լավ կլիներ պատճառների մասին հարցնեիք:

- Ես հիմա հարցնում եմ՝ դուք առողջական որեւէ խնդիր ունե՞ք:

- Արդեն կիրառել եք սանկցիան: Այսքան մարդկանց առանց հարցնելու իրենց պատճառները, դուք նախազգուշական սանկցիա եք կիրառում:

Դատավորի եւ Կյուրեղյանի երկխոսությունն ապակիներից այն կողմ այլեւս լսելի չէր:

Հայտարարությունը չդադարեցնելու, նիստի կարգը խախտելու համար դատավորը Սերգեյ Կյուրեղյանին հեռացրեց նիստերի դահլիճից:

Մինչ այդ, սակայն, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե կողմերն արդյո՞ք իրեն ինքնաբացարկի միջնորդություն ունեն, թե՞ ոչ, որին ի պատասխան՝ պաշտպան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ այդ միջնորդությունը կներկայացվի, երբ նիստին ներկա կլինեն նաեւ ամբաստանյալների մյուս պաշտպանները:

Դատավորը, ի պատասխան Գյուրջյանի հայտարարության, ասաց, որ այս փուլում պաշտպանների ներկայությունը պարտադիր չէ, մյուս նիստին եթե ներկայանան, կկրկնի իր հայտարարությունը: Փաստաբան Գրիշա Բալասանյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում մեկ պայմանով. «Հայաստանում ինքնաբացարկի միջնորդություն անելու եւ այդ միջնորդությունը քննելու ինստիտուտը, մեղմ ասած, կայացած չի եւ վարկաբեկված է: Դատարանները մեծամասամբ չեն բավարարում այդ միջնորդությունները եւ շարունակում են գործի քննությունը»:

Նշենք, որ բացակա փաստաբաններից շատերը գտնվում էին դատարանի բակում: Սանկցիաներից զերծ չմնացին նաեւ նրանք։ Մինչ դատական նիստի մեկնարկը փաստաբաններ Մոնիկա Մարգարյանը եւ Ինեսա Պետրոսյանը փորձում էին մուտք գործել շենք, սակայն զննության ընթացքում կարգադրիչների մետաղորսիչները ազդանշան տվեցին փաստաբանների պայուսակներում մետաղյա իրերի առկայության մասին։ Ինեսա Պետրոսյանը հրաժարվեց իր պայուսակը բացել՝ հավաստիացնելով, որ իր պայուսակում կա միայն բանալիներ եւ ակնոց: Նույնն արեց նաեւ Մոնիկա Մարգարյանը, դատական կարգադրիչները խնդրեցին նրանց մետաղյա իրերը թողնել դուրսը՝ որեւէ անձի մոտ կամ էլ դատարանի հատուկ պահպանվող տարածքում, սակայն պաշտպանները դեմ էին, ուստի ներս չմտան։ Ավելի ուշ, դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի եւ Կարապետ Բադալյանի նկատմամբ պատասխանատվության ենթարկելու համար սանկցիա կիրառեց՝ դիմելով ՀՀ փաստաբանների պալատ։ Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ պատրաստվում է նիստից բացակայող մյուս փաստաբանների նկատմամբ եւս սանկցիա կիրառել:

Սա զայրացրեց պաշտպանական կողմին: Ավելին՝ քանի որ նիստի ընթացքում նրանք չէին կարողացել առարկություններ, միջնորդություններ եւ հայտարարություններ անել, ուստի փաստաբանները միջնորդությունը դատավորին ներկայացրին գրավոր: Մասնավորապես՝ փաստաբաններ Գրիշա Բալասանյանը, Արա Ղարագյոզյանը, Հրանտ Գեւորգյանը, Հայարփի Սարգսյանը, Դավիթ Գյուրջյանը եւ Կարեն Մեժլումյանը գրավոր միջնորդություն ներկայացրին նիստը հետաձգելու վերաբերյալ: Միջնորդության հիմքում դրվել էր այն, որ մի խումբ պաշտպաններ նիստին ներկա չեն եւ նիստը շարունակելով՝ խոչընդոտվում է նրանց պաշտպանյալների իրավունքները: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ ստիպված է լինելու նորից կրկնել, որ նախապատրաստական փուլում պաշտպանների ներկայությունը պարտադիր չէ. «Մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում, այս պահին արգելք չի գործի քննություն իրականացնել, հաջորդ նիստին մենք նրանց (նկատի ունի բացակա փաստաբաններին) կկրկնենք ինչ գործողություն ենք արել»,- ասաց նա:

Սա զայրացրեց փաստաբան Գրիշա Բալասանյանին՝ վերջինս հետաքրքրվեց, եթե պաշտպանի ներկայությունը պարտադիր չէ, ապա ինչո՞ւ փաստաբաններ Մոնիկա Մարգարյանի եւ Կարապետ Բադալյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց: Ի պատասխան՝ Գաբրիելյանն ասաց, որ նրանք առանց դատավորին զգուշացնելու լքել են նիստերի դահլիճը: Գրիշա Բալասանյանն էլ դատավորից հետաքրքրվեց, թե առավոտյան քանի մեղադրող էր ներկայացել եւ հիմա քանիսն են դահլիճում: Նշենք, որ 4 մեղադրող դատախազներից ընդմիջումից հետո մնացել էին երկուսը: Բալասանյանն ասաց՝ ինչու չորս մեղադրողից երկուսն է նիստին ներկա, բայց դատարանը սանկցիաներ է կիրառում միայն փաստաբանների նկատմամբ:

Պաշտպան Գրիշա Բալասանյանը հարցը կրկնեց` ինչո՞ւ են առանց զգուշացնելու երկու դատախազները հեռացել: Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այդ դատախազներն իրեն խնդրել են` հիմնավորելով, որ աշխատանքային զբաղվածության պատճառով չեն կարող մնալ: Բալասանյանն ասաց, թե ինչպե՞ս կարող են դրանում համոզվել, սակայն հարցը մնաց անպատասխան: Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես՝ ներկա չէին Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Վերջին երեքը սպասում էին դատարանի բակում:

Ավելի ուշ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը սանկցիա կիրառեց նաեւ Նինա Կարապետյանցի, Արայիկ Պապիկյանի եւ Դավիթ Գյուրջյանի նկատմամբ. նրանք հեռացել էին նիստերի դահլիճից: Գաբրիելյանը հայտարարեց, թե նշված պաշտպանները անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին` պաշտպաններին պատասխանատվության ենթարկելու համար: 

Արտուշ Գաբրիելյանը վեց ժամով հեռացրեց «Սասնա ծռեր» խմբի 18 անդամից 15-ին:

Դատավորը հայտարարեց, որ սանկցիա է կիրառում, քանի որ ամբաստանյալները հրաժարվել են կանգնել: Դատարանը սանկցիա չկիրառեց միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող:

Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքը, որտեղ ընթանում է դատաքննությունը, շրջապատված են ոստիկաններով, իսկ դատարանի շենքի անցագրային կետում ինքնաձիգներով զինված ոստիկաններ են շրջում։ 
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ին:

Տպել
4629 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին