Պրոռեկտորների շքերթը պետք է կրճատել. ԿԳ նախարարը շրջաբերական է ուղարկել բուհեր

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում ասել է, որ շրջաբերական է ուղարկել բոլոր համալսարանների ռեկտորներին` մասնավորապես առաջարկելով վերանայել վարչական ապարատը: Պրոռեկտորների օրինակով նախարարն, ըստ էության, ընդգծել է, որ դա խիստ անհամահունչ է ուսանողների քանակին:

«Պրոռեկտորների շքերթը պետք է կրճատել: Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը 5 պրոռեկտոր ունենալ: Խոսքը վերաբերում բավականին լուրջ հաստատությունների` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան եւ այլն»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

Նշենք, որ Տնտեսագիտական համալսարանում պրոռեկտորների թիվը 5-ն է, որոնց թվում, ի դեպ, «Սաքուլիկ» անվանումը ստացած Սեւակ Խաչատրյանն է: Իր հայհոյասեր վարքով նա հանրության լայն շրջանակներին հայտնի էր դարձել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանության ժամանակ, իսկ դրանից որոշ ժամանակ անց էլ զբաղեցրել էր պրոռեկտորի պաշտոնը:

Բրյուսովի անվան պետական համալսարանում ներկայումս կա չորս պրոռեկտոր: Եվս 5 պրոռեկտորներ աշխատում են Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

ԿԳ նախարարի վերոնշյալ շրջաբերականով նաեւ պահանջվել է ամբիոնների վարիչների աշխատանքը դիտարկել որպես վարչական աշխատանք: Նախարարը կարծում է, որ եթե անձը որեւէ այլ տեղ ունի 8-ժամյա աշխատանքային զբաղվածություն, ապա նա չի կարող ամբիոն ղեկավարել, որովհետեւ այդ պաշտոնը բարձրագույն կրթության համակարգում անկյունաքարային է:

Տպել
2436 դիտում

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը