Ստեղից-ընդեղից կպցրած հիմնավորումներ են. Նաիրա Զոհրաբյանը՝ Արսեն Հարությունյանին

«Կառավարությունը չի կարողանում հստակ ձեւակերպել իր ասելիքը: Բնապահպանները վստահ են, որ սա բացարձակապես չի լուծում ձեր ներկայացրած խնդիրը, որ գյուղացիական տնտեսությունները ջրով ապահովելու խնդիր չի լուծում»,- այս մասին ԱԺ-ի արտահերթ նիստում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին:

Նշենք, որ Արսեն Հարությունյանը այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է Սեւանա լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջրի բացթողման նախագիծը:

«Չեք կարողանում, կառավարությունը չի կարողանում, ստեղից-ընդեղից կպցրած հիմնավորումներ ոնց որ լինի»,- ասաց Նաիրա Զոհրաբյան՝ առաջարկելով հստակ ձեւակերպել խնդիրը, որպեսզի խորհրդարանը կողմնորոշվի, թե ինչպես է քվեարկելու:

Նաիրա Զոհրաբյանը նշեց նաեւ, որ հասկանալի չի նաեւ բնապահպանության նախարարության դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ, որը ենթադրությունների տեղիք է տալիս, որ նախագիծն այլ նպատակներ ունի:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասաց, որ նախագիծը խորհրդարանի քննարկմանն ինքն է ներկայացնում, քանի որ ջրային համակարգի պատասխանատուն ջրային տնտեսությունն է, ոչ թե բնապահպանության նախարարությունը: «Բնապահպանության նախարարությունը պարզապես ֆիքսել է, որ Սեւանա լճից ջրի հավելյալ քանակի բացթողումը կարող է էկոհամակարգի վրա ազդեցություն թողել: Սեւանա լճից ցանկացած 100 լիտր ջուր բաց թողելը էկոհամակարգի վրա ազդեցություն է թողնում: Մենք հիմա կշեռքի նժարին դնում ենք երկու հարց»,- ասաց Արսեն Հարությունյանը, նշելով, որ այդ հարցերն են՝ ապահովել գյուղացիների ոռոգման ջրով, թե՝ 10 սմ բարձրացնել Սեւանա լիճը, որի արդյունքում 130 հազար շահառու կմնա առանց ջրի:

ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքելով Արսեն Հարությունյանի հայտարարությանը, ասաց, որ խորհրդարանի հետ պետք է լինել անկեղծ, հիմնավորումներում պետք է լինեն շատ ավելի կոնկրետ: «Պետք է ասվի, որ մենք ստիպված ենք ընտրություն կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Տպել
14994 դիտում

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել