Սանիտարական անձնագիր չունեցող ավտոմեքենայով հաց տեղափոխողին կտուգանեն. առաջարկվում է վարկ

04/07/2017 schedule17:20

Եթե սեպտեմբերի 1-ից հետո հաց եւ միս առաքող տնտեսավարողները դա չիրականացնեն մասնագիտացված ավտոմեքենաներով, որոնք ունեն սանիտարական անձնագիր, կենթարկվեն վարչական տույժի:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության պետ Արմեն Հակոբյանը մեր զրույցում պարզաբանեց, որ տուգանքի չափը կազմում է 100-300 հազար դրամ: Իսկ տվյալ անձնագիրը ձեռք բերելու համար նախատեսված ժամկետում տնտեսվարողն իրավունք չի ունենա առաքում իրականացնել:

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով սահմանված է, որ սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի տվյալ ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով: Սա ինտերակտիվ նորմ է, որը տարածվում է սննդամթերք տեղափոխող բոլոր տնտեսավարող սուբյեկտների վրա: Որպեսզի այս նորմը կատարվի, օրենքը եւս մի պահանջ է դրել, որ տեղափոխող փոխադրամիջոցների համար տրվում է սանիտարական անձնագիր: Մենք արդեն սահմանել ենք տրամադրման կարգը, կա նաեւ ժամանակացույցը, թե ըստ ոլորտների երբվանից սկսած պետք է փոխադրամիջոցները սանիտարական անձնագրեր ունենան»,- ասաց վարչության պետը:

Նա վստահեցնում է, թե պետությունը հայացքը չի ուղղել միայն սննդամթերքի տեղափոխման խնդրին` անտեսելով այդ նույն սննդամթերքի արտադրման պայմանները: Հայտնի է, որ օրինակ հացաբուլկեղենը շատ դեպքերում արտադրվում է կասկածելի պայմաններում` համապատասխան բժշկական հետազոտություններ չանցած անձանց կողմից:  

«Շեշտը ամեն ինչի վրա է դրվում: Խնդրով զբաղվում ենք բոլոր առումներով: Կոնկրետ մեր քննարկման առարկան վերաբերում է սանիտարական անձնագրին, որը տրվում է սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներին: Մենք ունենք ստուգման գործիք, դիտարկման գործիք, վերահսկողության տարբեր գործիքներ ունենք, որոնց միջոցով վերահսկում ենք մեր տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը»,- ասաց ՍԱՊԾ պաշտոնյան:

Արմեն Հակոբյանի տվյալներով, Հայաստանում գործում է հաց արտադրող մոտ 700 կազմակերպություն: Թե դրանցից քանիսն է համապատասխանում ներկայիս օրենսդրական պահանջներին, նա տեղեկություն չուներ:

Իսկ այն տնտեսվարողներին, որոնք չունեն սննդամթերք տեղափոխելու համար սահմանված պահանջներին բավարարող փոխադրամիջոց, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն «աչքալուսանք» է անում: ՍԱՊԾ-ից տեղեկացնում են, որ ծառայությունը բանակցություններ է վարել ֆինանսական երկու կառույցների՝ «Արարատբանկ»-ի եւ «ԱԳԲԱ լիզինգ» ընկերությունների հետ, որպեսզի վերջիններս, փաստորեն, վարկ տրամադրեն տնտեսավարողներին:

«Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռքբերել առավել բարենպաստ եւ մատչելի պայմաններով՝ ամրագրված լիզինգային պայմանագրով»,- հայտնում է ՍԱՊԾ-ն:

Նաեւ նշվում է, որ արդեն չորս կազմակերպություն՝ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, «Գալոպեր» (Արմենիա-Լադա, Fiat) ՍՊԸ-ն, «Մեգնա» ՍՊԸ-ն  (Renault)  եւ  «Ավանգարդ Մոթորս» (Mercedes-Benz) ՍՊԸ-ն, արձագանքել են ՍԱՊԾ նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնել մատակարարել մասնագիտացված համապատասխան փոխադրամիջոցներ՝ շուկայի պահանջարկը բավարարելու համար:

Հ.Գ. Հացի՝ մեր այցելած արտադրամասերում հրաժարվում էին խոսել այս նորամուծության մասին: Նրանք նաեւ վստահեցնում էին, թե իրենց առաքման ավտոմեքենաները հարմարեցված են:

Տպել
3529 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին