Ընդդեմ «իզգոյացման». դեմարշ՝ հայկական ձեւով

04/07/2017 schedule16:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 3-ի համարում

Ռ.Քոչարյանի ստրասբուրգյան ելույթի մի հատվածը նվիրված էր ԼՂ-ի խնդրին: Ինձ մի փոքր զարմացրեց, որ հասարակության եւ ընդդիմության մի հատվածը ոգեւորությամբ ընկալեցին այդ դրվագը՝ սահմանազատում անցկացնելով Ստրասբուրգում հնչած խոսքի տարբեր հատվածների միջեւ: Իրականում՝ խոսքի հիմքում նույն կոնֆրոտացիոն մոդելն է. Հայաստանի փաստացի նախագահը երկրի ներսում չի հանդուրժում ընդդիմությանը՝ ժողովրդավարության մասին իր «ուրույն» պատկերացումներում հակադրվելով միջազգային հանրությանը, ԼՂ-ի խնդրում շրջանառվում է «Ղարաբաղը մերն է» իրավիճակ արձանագրող, սակայն հակամարտության կարգավորման իրական կոնցեպտ բացառող մոտեցումը, որը՝ մի կողմից, կարծես թե, դուրս է անցած տարիների կիսատ-պռատ, հենց իր մասնակցությամբ ընթացած բանակցությունների տրամաբանությունից, մյուս կողմից՝ ի հակադրումն միջազգային ջանքերի ենթադրում է կարգավորման սառեցում, ինչը դեմարշ է նույն այդ միջազգային կազմակերպություններին:

Ռ.Քոչարյանի ելույթը, ըստ էության, աշխարհից ինքնամեկուսացման բանաձեւ էր: Պատահական չէ, որ չուշացավ Եվրախորհրդի ԽՎ-ի նորընտիր գլխավոր քարտուղարի արագ արձագանքը կամ նույն ՆԱՏՕ-ի բանաձեւի շեշտերը ավելի առարկայական դարձրին Հայաստանի կղզիացած վիճակը, որն իր մեջ «իզգոյացման» վտանգավոր ռեսուրս է պարունակում: Դաշտային հրամանատարի շեշտադրումներով հնչած ելույթը, բնական է, պիտի ոգեւորեր 19-րդ դարի ակունքներից սնվող հայդատականներին կամ, ասենք, անցած դարի 30-ականների պրիմիտիվ ազգայնականությամբ խանդավառված հանրապետականներին: Տարօրինակ է, որ հասարակության եւ ընդդիմության մի հատվածն են ոգեւորված այն բանաձեւից, որը ենթադրում է, թե ԼՂ-ի խնդրի լավագույն լուծումը կարգավորման սառեցումն է:

Այս վտանգավոր մոտեցումը՝ համեմված կեղծ հայրենասիրական լոզունգներով, որի կրողը Հայաստանի իշխանություններն են, ենթադրում է Հայաստանի մեկուսացում համաշխարհային եւ ռեգիոնալ գործընթացներից՝ պետության բովանդակությունը կորցնելու գնով ռուսական ֆորպոստի վերածվելու տխուր հեռանկարով: Հնարավոր չէ լուծել Ղարաբաղի խնդիրը 19-րդ դարի մոտեցումներով՝ հակադրվելով համաշխարհային կոնտեքստին: Սա պիտի հասկանան բոլորը: Սլոբոդան Միլոշեւիչը, որ տարածքային հավակնություններ ուներ Խորվաթիայի եւ Բոսնիայի նկատմամբ, ի վերջո, իրենից հետո թողեց անհամեմատ թույլ Սերբիա, որը կանգնած է իր բուն տարածքները՝ Չեռնոգորիան եւ Կոսովոն կորցնելու իրական վտանգի առաջ: Թալիբները նույնպես երազում էին իսլամական մեծ պետության մասին՝ այդ վիրտուալ կարգախոսի պատանդ դարձնելով փուշտուններին եւ Աղֆանստանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջեւ:

Նույն բանը կարող է սպառնալ Հայաստանին, եթե «երեք ճակատ, մեկ սահման» բանաձեւը շարունակի մնալ Հայաստանի իշխանությունների քաղականությունը, իսկ ընդդիմությունը չգիտակցի, որ քաղաքակիրթ աշխարհին համահունչ արժեքային կողմնորոշումների բանաձեւումը ոչ այնքան միջոց է երկրի ընթացիկ ճգնաժամը հաղթահարելու համար, որքան՝ արժեքների համակարգ, որը հնարավոր կդարձնի Հայաստանի ռազմավարական զարգացումը եւ ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին: Հայաստանի իշխանությունները փորձում են «սառեցնել» ԼՂ-ի խնդրի լուծման գործընթացը, իսկ հասարակությունն ու քաղաքական ուժերը, կարծես, չեն հակադրվում: Հայաստանի ոչ լեգիտիմ վարչախմբի պատկերացումներին խորթ են հարեւան երկրների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու գաղափարները:

Այս հարցում քաղաքական ուժերը լռում են: Իսկ դա նշանակում է, որ առայժմ հյուսիսից փչող քամիները շարունակելու են բովանդազուրկ դարձնել մեր երկրի Անկախությունը, բոլորիս՝ ՀՀ քաղաքացիներիս ազատությունը: Քանի դեռ լուծված չէ ԼՂ-ի խնդիրը, կարգավորված չեն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, «պատերազմական վիճակի» թելադրանքով երկրիս կարեւոր գործոններ են լինելու չբարեփոխված բանակը, բովանդակությամբ խորհրդային ոստիկանությունը, գուցե՝ նույնքան եւ շատ ավելի «պահպանողական» ՊԱԿ-ը եւ՝ տարբեր տրամաչափի ռուսական ռեզիդենտները: Արտաքին քաղաքականությունը, ԼՂ խնդրի լուծումը շարունակելու ենք դարձնել ռուսական շահերի պատանդ, մեր անվտանգությունը պայմանավորելու ենք նույն այդ երկրի գործոնով, տնտեսությունը մնալու է մոնոպոլ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ասել է թե՝ Հայաստանն անկախ ու ժողովրդավար չի լինելու, որովհետեւ՝ մի շարքային ոստիկան որոշելու է ընդհանուրիս վարքը, մի օտար երկիր՝ մեր երկրի անելիքը: Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության բանաձեւը նրա ժողովրդավարությունն է, հարեւանների հետ բնականոն հարաբերությունները՝ անվտանգության համակարգի անկյունաքար դարձնելը, ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելը: Այս նույն տրամաբանությամբ էլ պիտի լուծվի ԼՂ-ի խնդիրը: Այս հարցում ցանկացած լուծում, որ չի հակադրվում զարգացման հրամայականին ու չի վտանգում Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը, շատ ավելի գերադասելի է այսօրվա «սառեցված» վիճակից, որը պարարտ հող է իռացիոնալ մտածողության զարգացման համար:

Սա է ճշմարտությունը, որը նախկինները հասկացան իրենց իշխանության մայրամուտին, որին իրենց բնույթով պիտի հակադրվեին ներկաները՝ հայդատական-պարտկոմական կոնգլոմերատով: Ինչ մնում է գործող ընդդիմությանը, ապա նա առաջիկա ամիսներին պետք է ապացուցի, որ «ուվաժաեմի Վլադիմիր Վլադիմիրովիչ»-ն ընդամենը իներցիայի հետեւանք էր, իսկ երկրի զարգացման մասին ընկալումները, մեր ձգտումները լավագույնս արտահայտվում էին Մատենադարանի հարթակում ծածանվող ու մեր հասարակության արժեքային կողմնորոշումները բացահայտող, մեր 1991թ.-ի սեպտեմբերի 21-ի ընտրությունը վերահաստատող Եվրամիության դրոշներով:

Սուրեն Սուրենյանց

Տպել
1557 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին