Անշահախնդիր օրինապաշտը. ընդդիմությունը օրենքից դուրս է

04/07/2017 schedule16:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 3-ի համարում

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

- Պարոն Սահակյան, լուրեր կան, որ իշխանական վերնախավում արդեն իսկ որոշում է կայացվել «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորների բացակայությունները համարել անհարգելի եւ նրանց զրկել պատգամավորական մանդատից։ 

- Նման որոշում չի կայացվել. պարզապես արդեն իսկ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ընդդիմությունը հայտնվել է օրենքից դուրս, եւ որեւէ իրավական հիմք գոյություն չունի՝ անցած նստաշրջանի ընթացքում նրանց բացակայությունները հարգելի համարելու համար։ Բարդ է լինելու նրանց վերադարձը խորհրդարան, որովհետեւ հարցն արդեն իրավական լուծում չունի. իրավական լուծումը պահանջում է նրանց զրկել պատգամավորական մանդատից։ Բայց, եթե իրենք կգան եւ մեզ կասեն, որ ուզում են վերադառնալ, պետք է մտածել, թե ինչ կերպ է դա հնարավոր։ Այստեղ միակ լուծումը կարող է լինել ԱԺ-ում քաղաքական որոշման կայացումը։ Ընդդիմությունը խորհրդարան կարող է վերադառնալ այլեւս միայն քաղաքական համաձայնության արդյունքում։ Եւ, ըստ իս, ընդդիմությունը ճիշտ կանի, որ չկորցնի քաղաքական համաձայնությամբ իր ետդարձի հնարավորությունը եւս։ 

- Իսկ ինչո՞ւ է կոալիցիան շահագրգռված, որ ընդդիմությունն ԱԺ վերադառնա։ 

- Ընդդիմությունը պարտավոր է վերադառնալ խորհրդարան, քանի որ թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ երկրի ներքին իրավիճակներում բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք վեր են կուսակցական ու մասնավոր շահերից։ Եւ առաջին հերթին դա ղարաբաղյան հարցն է, քանզի որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ղարաբաղյան հարցի հետ կապված՝ արտաքին հարաբերություններում որոշակի խնդիրներ կարող են ծագել։ Իսկ դա այն հարցն է, որը պահանջում է ընդդիմադիր եւ իշխանամետ դաշտի միավորում։ Սակայն, եթե ընդդիմությունը կշարունակի իր կոշտ դիրքորոշումը եւ չի վերադառնա ԱԺ, ապա այդ ընդդիմությունը վերջնականապես կհամարվի չիրացված եւ կդիտարկվի որպես ընդամենը իշխանամոլության պատրանքներով ապրող ընդդիմություն, որի գոյությունն արդեն իսկ կհակասի պետական շահերին։

- Սակայն, ընդդիմության լիդերները փաստում են, որ խորհրդարան վերադառնալու հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել։

- Ես կրկնում եմ` մենք առաջիկայում շատ ավելի լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնելու, որի կուլմինացիան ղարաբաղյան հարցն է։ Ուստի մեկ անգամ եւս պահանջվելու է, որ քաղաքական ուժերն այս հարցում միավորեն իրենց դիրքորոշումը, ինչպես դա եղավ 2001-ին, երբ բոլոր քաղաքական ուժերը ստորագրեցին Ղարաբաղի հարցով հայտնի փաստաթուղթը։ Եւ այսօր, երբ Ղարաբաղի հարցի շուրջ գործընթացներն ակտիվանում են, ընդդիմության չվերադառնալը խորհրդարան՝ խիստ բացասական կընկալվի նաեւ հանրության կողմից։ Առանց այդ էլ ընդդիմության վարկանիշն ընկած է, եւ նրանց ռեյտինգայնությունը վերջնականապես կհավասարվի զրոյի, եթե նրանք իրենց օտարեն Ղարաբաղի հարցից եւս։ Չորս ամիս ընդդիմությունը հանրահավաք արեց, եւ ոչ մի անգամ ղարաբաղյան հարցի շուրջ որեւէ վերլուծական չներկայացվեց հանրությանը։ Ուստի, ինչպե՞ս չմտածել, որ ընդդիմության գործողությունները ղեկավարվում էին դրսից եկած տարբեր հովերով։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցի շուրջ սպասվող զարգացումները կարող են առիթ հանդիսանալ, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան եւ սկսի իր բնականոն աշխատանքն ԱԺ-ում։

- Պարոն Սահակյան, եթե կան հարցեր, որոնց լուծումը պահանջում է ողջ քաղաքական դաշտի միավորում՝ գոնե այդ հարցի շուրջ, այդ դեպքում ինչո՞ւ հարգելի չհամարել նրանց քաղաքական բոյկոտը։  

- Քաղաքական բոյկոտն օրենքով կանոնակարգված չէ։ Իրավական դաշտում նրանք ոչ մի տարբերակ չունեն այլեւս խորհրդարան վերադառնալու։ Ամռան այս ամիսներին, մասնավորապես Հանրապետական կուսակցությունը կփորձի ընդդիմության ներկայացուցիչներին բացատրել խորհրդարան վերադառնալու անհրաժեշտությունը։ Եթե գանք համաձայնության, ապա լուծումը կարող է լինել միայն քաղաքական համաձայնությունը։ Այլ տարբերակ չկա։ Իսկ եթե ընդդիմությունը մերժի քաղաքական համաձայնությունը, ապա ես առաջին ջատագովներից մեկը կլինեմ, որպեսզի նրանք զրկվեն պատգամավորական մանդատներից։ 

- Եթե չգաք համաձայնության, եւ սեպտեմբերին ընդդիմությունը չգա ԱԺ, հնարավո՞ր է՝ ստեղծվի այնպիսի քաղաքական իրավիճակ, որի հանգուցալուծումը լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ 

- Եթե ընդդիմությունը բոյկոտի նաեւ աշնանային նստաշրջանն, ու եթե առաջանա նոր քաղաքական իրավիճակ, որի վերջնական լուծումը լինի արտահերթ  խորհրդարանական ընտրությունները, ապա զուտ նեղ կուսակցական մտածողությամբ, ինձ համար՝ որպես հանրապետականի, դա կարող է շատ պատեհ պահ լինել։ Ես վստահ եմ, որ նոր ընտրություններում Հանրապետականը շատ ավելի ձայն կհավաքի, քան այսօր ունի։ Սակայն, մենք չպետք է մտածենք զուտ նեղ կուսակցական շահերով. կրկնում եմ, Հանրապետականը կփորձի առաջիկայում աշխատել ընդդիմության հետ՝ նրանց խորհրդարան բերելու համար։ Մենք մեր առաջարկն անում ենք։ Պատասխան քայլն ընդդիմությանն է։ Եթե՝ ոչ քաղաքական համաձայնություն, ուրեմն՝ գործելու է օրենքը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2055 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)