«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոն. դասական երաժշտությամբ հագեցած օրեր Երեւանում

04/07/2017 schedule18:44

Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է թեժ մրցակցություն և մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։ Այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին կազմակերպիչները։

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ այն մեծ, ընդգրկուն նախագիծ է և՜ բովանդակությամբ, և՜ առաքելությամբ։ Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ մրցույթ-փառատոնն առանձնանում է իր ձևաչափով. ամեն օր տեղի են ունենալու դասական երաժշտության համերգներ՝ ներգրավելով համաշխարհային մեծության աստղերի։ Երաժշտական այս նախաձեռնությունը համախմբելու է նաև հայաստանյան լավագույն կոլեկտիվներին։ Պարոն Սմբատյանը նշեց, որ Հայաստանն այն հարթակն է, որտեղ կայանում են բարձր մակարդակի միջազգային մրցույթներ, ինչը երաժշտական աշխարհում մեծագույն ձեռքբերում է։

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը նշեց, որ իր ղեկավարած հիմնադրամը, որ ստեղծվել է Մալթայում, բազմաթիվ մրցույթներ, փառատոներ, վարպետության դասեր է կազմակերպել և զբաղվում է դասական երաժշտության առաջմղմամբ։ Որպես օրինակ նա բերեց Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որ տեղի է ունեցել նախորդ տարվա ապրիլին և համախմբել է աշխարհի մեծանուն երաժիշտների։ Այդտեղ լայնորեն ներկայացված էր նաև Հայաստանը։ Պարոն Իշխանովը նշեց, որ Մալթայի միջազգային երաժշտական հաջորդ փառատոնը լինելու է էլ ավելի մասշտաբային։ Եվ այդ փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու դաշնակահարների մրցույթ, որի մրցանակային ֆոնդն աշխարհում թերևս ամենամեծն է՝ 200 հազար եվրո. առաջին մրցանակակիրը կստանա 100 հազար եվրո։ Այս ընթացքում կազմակերպվում են առանձին 11 միջազգային մրցույթներ Իտալիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հայաստանում և այլ երկրներում, և այդ մրցույթների լավագույն 5 դաշնակահարներն էլ կընդգրկվեն Մալթայի միջազգային երաժշտական մրցույթի կազմում ու կպայքարեն դափնեկրի կոչման համար։ Պարոն Իշխանովը նշեց, որ առաջիկա օրերը Երևանում հագեցած են լինելու դասական երաժշտության երեկոներով և մեծ վայելք են պարգևելու դասականի սիրահարներին։

«Արմենիա» մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու են 14 երկրների (Ֆրանսիա, Ավստրիա, Լեհաստան, Նորվեգիա, Չինաստան, Հարավային Կորեա, Սիրիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղըզստան, Վրաստան, Հայաստան) 48 երիտասարդ դաշնակահարներ (մինչև 34 տարեկան)։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով։ Պարոն Բաբախանյանը ներկայացրեց նաև մրցույթի ժյուրիի անդամներին՝ Պաոլո Բալիերի (Իտալիա), Ռատկո Դելորկո (Գերմանիա), Վլադիմիր Օվչիննիկով (Ռուսաստան), Վալերիան Շուիկաշվիլի (Վրաստան)։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Տպել
2744 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին