Հայ մարզիչն ու ֆուտբոլիստը ՌԴ-ում գոլեր են խփել, նայել Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչը

04/07/2017 schedule19:50

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի 12 տարեկանների թիմի մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանը մեծ տպավորություններով ու նոր գիտելիքներով է վերադարձել ՌԴ-ում տեղի ունեցած «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրից: Հունիսի 26-ից հուլիսի 3-ը ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված ծրագրին նա մասնակցել է իր սանի՝ 12-ամյա հարձակվող Էդգար Ասլանյանի հետ: Ընդհանուր առմամբ հրավիրված են եղել 64 երկրների 1-ական ֆուտբոլիստ եւ 8 մարզիչ: Armtimes.com-ի հետ զրույցում Լեւոն Ղասաբօղլյանը պատմեց իրենց ուղեւորության մասին:

«Ֆանտաստիկ, բարձր մակադրակով էր կազմակերպված: Շատ տպավորված եմ: Ամենակարեւորը, որ կազմակերպիչները շատ սրտացավ էին: Երեխաներն անմիջապես սկսեցին շփվել միմյանց հետ: Ազատ ժամանակ գրեթե չունեին: Առավոտյան մարզվում էին, որից հետո հետաքրքիր ժամանց էին անցկացվում, նրանց համար տարբեր խաղեր էին կազմակերպում: Այդպես մինչեւ երեկո, ընթրիքից հետո նրանք պարզապես խաղում էին իրար հետ առանց մարզիչների ու կազմակերպիչների, միասին ֆուտբոլ էին նայում: Իրոք ֆուտբոլը բարեկամություն է ստեղծում: Ու հետաքրքիրն այն էր, որ նույնիսկ միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրների ներկայացուիցչները հիանալի շփվում էին իրար հետ, զվարճանում»,- պատմեց նա:

Մարզիչները նույնպես չեն ձանձրացել: Նրանք արդյունավեռտ շփում են ունեցել: Լեւոն Ղասաբօղլյանն ընդգծում է, որ մեծ փորձ է կուտակել: Գիտելիքներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է ստացել եւ փորձել է ոչ մի վայրկյան անտեղի չկորցնել, օպտիմալ օգտագործել Ռուսաստանում անցկացրած ժամանակը:

«Մարզիչների համար առանձին սեմինարներ չկային, բայց հավաքվում էինք, տարբեր թեմաներ էինք քննարկում: Հիանալի փորձի փոխանակում էր: Շատ բան եմ սովորել: Այդ գիտելիքները հնարավոր չէ համեմատել կամ փոխարինել որեւէ բանի հետ: Շատ շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ  ինձ ուղարկեցին»,- ասաց նա:

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին հրավիրված 64 ֆուտբոլիստներն ու մարզիչները բաժանվել են 8 թիմի, որոնց միջեւ հուլիսի 1-ին  բլից մրցաշար է տեղի ունեցել: Լեւոն Ղասաբօղլյանին բաժին է հասել դեղին թիմը (թիմերը բաժանված են եղել ըստ գույների), որի կազմում եղել է մեկական հնդիկ, հարավկորեացի, սլովակ, պակիստանցի, իսլանդացի, վենեսուելացի խաղացող, ինչպես նաեւ իր սանը՝ Էդգար Ասլանյանը:

«1-ին հանդիպման ընթացքում շատ լավ խաղացինք եւ հաղթեցինք 2:0 հաշվով: Էդգարը հեռվից շատ գեղեցիկ գոլ խփեց: 2-րդ խաղում՝ կիսաեզրափակչում, կարճ ժամանակահատվածում 3 գոլ բաց թողեցինք, բայց երեխաներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Վերջին վայրկյաններին եւս 1 գոլ բաց թողեցինք ու չկարողացանք եզրափակիչ դուրս գալ»,- պատմեց նա:

Լեւոն Ղասաբօղլյանը նույնպես ֆուտբոլ է խաղացել: Մարզիչների (տեսանյութում մանուշակագույն մարզահագուստով) ու մասնակից երկրների պատվիրակների միջեւ ընկերական հանդիպում է անցկացվել: Հանդիպումն ավարտվել է մարզիչների 4:1 հաշվով հաղթանակով: Իր թիմի 3-րդ գոլը խփել է Լեւոն Ղասաբօղլյանը:

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրն անցկացվել է Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թ. խաղարկությանը զուգահեռ: Հուլիսի 2-ին մասնակիցները Սանկտ Պետերբուրգի «Կրեստովսկի» մարզադաշտում Չիլի-Գերմանիա եզրզփակիչ հանդիպումը դիտելու հնարավորություն են ստացել (0:1):

«Ֆանտաստիկ տպավորություններ են: Որքան ասեմ, դրանից մի քանի անգամ ավելի կարող եք պատկերացնել: Խաղադաշտին մոտ էինք նստած, խաղի շունչն զգացվում էր: Ես ու Էդգարը սկզբում Չիլիին էինք աջակցում, բայց հետո հասկացանք, որ Գերմանիան շատ ուժեղ ֆուտբոլ է խաղում: Գերմանիան դուրս էր եկել՝ սպասելու մինչեւ Չիլին կսխալվի, ոչինչ չէին ուզում ձեռքնարկել, այնքան սպասեցին, մինչեւ մրցակիցը սխալվեց: Նրանց հաղթանակի հարցում մարզչի դերը շատ մեծ էր. մրցաշարի սկզբում նրանք այն ֆուտբոլը չէին խաղում, բայց այս շաբաթների ընթացքում մարզիչն այնպիսի թիմ ստեղծեց... դա մարզչի հզորությունն է ու բարձր ինտելեկտը»,- ասաց Լեւոն Ղասաբօղլյանը:

«Գազպրոմի» հիմնադրած «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին Հայաստանը 2-րդ անգամ էր մասնակցում: 2016 թ. ՀՀ-ն ներկայացրել էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի 12-14 տարեկան 8 ֆուտբոլիստից բաղկացած թիմը:

Տպել
3233 դիտում

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան