Բանվորներն աշխատում են նաեւ բարկ արեւի տակ. սոցիալական վիճակը թույլ չի տալիս հանգստանալ

04/07/2017 schedule20:59

Այսօր մասնավորապես Երեւանում օդի ջերմաստիճանը հատեց +40-ի սահմանագիծը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ կետը օդի շատ բարձր ջերմաստիճանի պարագայում նախատեսում է հատուկ ընդմիջման իրավունք:

Նշված հոդվածը սահմանում է. «Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաեւ ծանր ֆիզիկական կամ մտավոր եւ հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում»:

Սակայն, բարկ արեւի տակ կամ մի քիչ ստվերում բանվորներն ու արհեստավորները աշխատում էին: Նրանց հետ զրույցից այնքան էլ հստակ չդարձավ` հատուկ հանգստի իրավունքից օգտվելու հնարավորություն ունենո՞ւմ են, թե՞ չէ: Մենք մեկ դրական պատասխան էինք ստանում, մեկ էլ` բացասական:

Արհեստավորներն ասում էին, թե իրենց աշխատանքը գործարքային է, որքան աշխատում են, այնքան էլ վարձատրվում են, հետեւաբար շահագրգռված են շատ աշխատել, որպեսզի հնարավորինս շատ վաստակեն, որն առանց այն էլ անհամարժեք է մարդու նվազագույն կարիքներին:

«Ոչ մեկը մեզ չի պարտադրում: Լենինականից եկել ենք, պիտի աշխատենք, որ կարողանանք ընտանիք պահել, համ էլ էստեղ մեզ պահենք, ճամփու ծախս լինի, էրթանք-գանք: Շաբաթ օրը կերթանք, երկուշաբթի կգանք»,- ասաց Երեւանում շինարարություն անող վարպետ Գրիշան: Նրա ընկերը հավելեց, որ Գյումրում շինարարություն չի իրականացվում արդեն 7-8 տարի:  

«Ես էսօր արեւի տակ էի, զգացի, որ ի վիճակի չեմ, գնացի երկու ժամ պառկեցի սենյակի մեջը: Որ ի վիճակի չեղնիս, քո կյանքիցդ թանկ չէ փողն էլ, աշխատանքն էլ»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Դառը քրտինքով քարից հաց քամող արհեստավորները նկատում էին, որ Հայստանում աշխատողի իրավունքները պաշտպանված չեն: Ընդգծում էին, որ խոսքն իրենց մասին չէ, այլ ընդհանրապես: «Դուք էլ լավ գիտեք, մենակ ես չեմ»,- ասաց արհեստավորներից մեկը: Նա գտնում է, որ պետք է լինեն աշխատողի իրավունքները պատպանող կազմակերպություններ:

«Իմ կարճ խելքով Սովետական Միության լավ օրենքներից մեկը եղել են արհմիությունները, որոնք որ պաշտպանել են աշխատողների իրավունքները: Հետո` մարդուն տվել են անվճար, թեկուզ` զեղչերով հանգստանալու հնարավորություն: Հիմա կաշխատես, կաշխատես, ի վիճակի չես հանգստանալ: Շաբաթ-կիրակին էլ մեզնից կերթա: Որ հնար լինի, երեւի շաբաթ-կիրակի էլ մնանք, աշխատենք, որ փող վաստակենք»:  

Տպել
2386 դիտում

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան