Թուրքիայի դեսպանատունը բողոքել է Գերմանիայում Էրդողանի դեմ պաստառ պարզած մարդու դեմ

05/07/2017 schedule16:26
Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը բողոք է հղել Գերմանիայի արտգործնախարարությանը Գերմանիայի կառավարության շենքի առջև Ֆիլիպ Ռուխ անունով տղամարդու կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ կարգախոս բարձրացնելու դեպքի առիթով, գրում է ՏԱՍՍ-ը:
 
Դեսպանատան բողոքի հայտարարության մեջ, մասնավորապես նշվել է, որ Ռուխը կառավարության շենքի մոտ մի մեքենայի վրա ցուցադրել է «Եթե ուզում ես շահել այս մեքենան, սպանիր բռնապետին» գրությունը։ «Մեքենայի վրա նաև Էրդողանի լուսանկարն է եղել։ Իսկ բռնություն սադրող կարգախոսները որևէ կերպ ընկալելի չեն»,– նշվել է բողոքի մեջ։
 
Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պատրաստվում է մեկնել Գերմանիա, արգելել են հավաք անցկացնել և ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առջև:
 
Գերմանիայում կայանալիք ընտրություններից երեք ամիս առաջ ԵՄ անդամ երկրներից բացի, այլ երկրների առաջնորդների համար նախատեսված ելույթ ունենալու արգելքը գործում է նաև Էրդողանի դեպքում, ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը և հավելել, որ նմանօրինակ միջոցառումների համար շատ վաղուց պետք է դիմում ներկայացվեր արտգործնախարարությանը: Շեֆերն  ընդգծել է, որ իրենց նախազգուշացումից հետո ցանկացած նախաձեռնություն դիտարկվելու է որպես Գերմանիայի կառավարության կողմից ընդունված որոշման խախտում:
Տպել
1221 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին