Կրկին միջադեպ ֆուտբոլիստների միջեւ «Սանտա Կոլոմա»-«Ալաշկերտ» հանդիպումից հետո

05/07/2017 schedule12:29

Ինչպես անցած տարի, այս անգամ էլ «Ալաշկերտի» եւ «Սանտա Կոլոմայի» միջեւ դիմակայությունն առանց միջադեպի չի ավարտվել: Երեկ՝ հուլիսի 4-ին, Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղից հետո (1:1) հանդերձարան տանող ճանապարհին 2 թիմերի խաղացողների միջեւ քաշքշուկ է եղել: Այս մասին գրում են անդորրական լրատվամիջոցները: Նշվում է, որ խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները միջադեպի համար մեղադրել են մրցակցին: ՀՀ չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել է, որ, ինչպես անցած տարի, մեղավորը «Սանտա Կոլոման» է:

«Քաշքշուկ հրահրեցին: Անցած տարի նույնպես նման բան էր տեղի ունեցել, եւ որպեսզի նորից չկրկնվեր, պետք է ավելի շատ հարգանք ունենային, որովհետեւ այլապես սա նմանվում է ոչ թե Չեմպիոնների լիգայի, այլ նախամարդկանց գործողությունների: Սա անընդունելի է»,- ասել է նա:

Խաշմանյանը նաեւ չի համաձայնել այն մտքի հետ, որ մրցավարն իր որոշումներով օգնել է «Ալաշկերտին»: Նա նաեւ հույս է հայտնել, որ այլեւս երբեք իր թիմը «Սանտա Կոլոմայի» դեմ մրցելու առիթ չի ունենա:

«Մրցավարը հայ չէր, նա եվրոպացի էր: Նախընտրում եմ, որ մեր մրցակիցը լինի, օրինակ, «Միլանը», բայց ոչ երբեք «Սանտա Կոլոման»»,- ասել է նա:

Աբրահամ Խաշմանյանի խոսքերը դուր չեն եկել Անդորրայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնին: Նա «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Լեստեր Պելտիերի կողմից ագրեսիվ գործողություններ է նկատել իր թիմի խաղացող Անդրեու Ռամոսի նկատմամբ: Բացի այդ՝ ըստ նրա՝ խաղի ընթացքում հայկական թիմի ֆուտբոլիստներն անընդհատ դիմել են սիմուլյացիայի եւ ժամանակ են ձգել, իր խաղացողների պահվածքն էլ եղել է դրա արձագանքը:

«Եթե մեզ պաշտպանում ենք, նախամարդ ենք, եթե չենք պաշտպանվում, հիմաներ ենք: Եթե կա ագրեսիա, ապա խաղացողները պետք է պաշտպանվեն: Ամեն անգամ, երբ ինչ-որ քաշքշուկ է տեղի ունենում, մեղավորը «Սանտա Կոլոման» է: Համաձայն չեմ»,- ասել է նա:

Իմբերնոնը նաեւ դժգոհել է մրցավարական գործողություններից: Նա կարծում է, որ սխալ որոշումները բազմաթիվ են եղել, եւ դրանց մեծամասնությունը՝ ի վնաս իրենց:

«Այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում, ողջ աշխարհը տեսավ: 90 րոպեների ընթացքում հարյուրավոր որոշումներ կայացնելը, իհարկե, բարդ է, սակայն կարծում եմ, որ սխալների տոկոսը շատ մեծ էր եւ դրանց մեծամասնությունն ի վնաս մեզ էր»,- ասել է նա:

Այս թիմերի միջեւ անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր «Ալաշկերտի» 1:0 հաշվով հաղթանակով: 2 խաղերի արդյունքում հաղթելով ընդհանուր 2:1 հաշվով Խաշմանյանի թիմն անցավ հաջորդ փուլ:

Անցած տարի «Սանտա Կոլոման» եւ «Ալաշկերտը» նույնպես հանդիպել էին որակավորման 1-ին փուլում, եւ այն ժամանակ պատասխան խաղը, որում 3:0 հաշվով հաղթել էր հայկական թիմը, ավարտվել էր ծեծկռտուքով: Անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցած հանդիպումից առաջ Աբրահամ Խաշմանյանը հայտարարել էր, որ այդ ծեծկռտուքից հետո 2 թիմը տուգանվել է, եւ հույս էր հայտնել, որ նման բան այլեւս չի կրկնի:

Տպել
1881 դիտում

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը