Ես միգրացիան դրական երեւույթ եմ համարում. Սերժ Թանկյան

05/07/2017 schedule14:04

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը միգրացիան դրական երեւույթ է համարում, սակայն միաժամանակ ընդգծում է, որ երկիր մուտք գործողներին պետք է պատշաճ կերպով ստուգել: Նա նման միտք է արտահայտել Lenta.ru-ին տված հարցազրույցում: Մի շարք հարցերի թվում նա խոսել է միգրացիայի խնդիրների մասին:

«Ամենից առաջ պետք է փնտրել պատճառները, որոնք մարդկանց ստիպում են գաղթել: Դրանք կարող են լինել պատերազմները, ռազմական խաղերը եւ այլն: Ինչն էլ որ լինի, մենք գործ ունենք միգրացիայի հետ: Մենք մահացու դեպքեր են տեսել, որոնց պատճառը եղել է այն, որ երկիր մուտք գործած մարդկանց բավականաչափ լավ չեն ստուգել: Բայց իմ պատմությունը ցույց է տալիս (ես ԱՄՆ-ում եմ ապրում 1975 թվականից), որ ներգաղթյալները կարող են օգտակար լինել այն երկրի համար, ուր գնում են: Ընդհանուր առմամբ, ես միգրացիան դրական երեւույթ եմ համարում: Ինչ վերաբերում է առանձին դեպքերին, ապա պետությունը պետք է ստուգի երկիր մուտք գործողներին: Երկիրը միայն կշահի ընդունելով մարդկանց, որոնք ցանկանում են ապրել բաց հասարակությունում եւ բարեկեցիկ ապագա ապահովել իրենց երեխաների համար»,- ասել է նա:

Շատ երկրներում ներգաղթյալների նկատմամբ բացասական վերաբերմունքը բացատրվում է վախով, որ նրանք հանցագործություններ են անում: Ըստ Թանկյանի՝ այս պատճառաբանությունը հիմնավոր չէ:

«Բնիկները նույնպես հանցագործություններ են գործում: ԱՄՆ-ում, որտեղ փախստականներն այնքան էլ շատ չեն, հանցագործությունների մեծ մասը կատարում են բնիկները՝ որպես կանոն, հիմարները, որոնք զենք ունեն: Այդ հանցագործությունների պատճառն ատելությունն է, ռասիզմը եւ մտավոր անկայունությունը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ որքան էլ բարդ են միգրացիային վերաբերող հարցերը, չի կարելի ծայրահեղությունների գիրկն ընկնել:

Սերժ Թանկյանն այս օրերին Մոսկվայում է. այսօր՝ հուլիսի 5-ին, «ԲԿՄԱ»-ի մարզադաշտում «Park Live» փառատոնի շրջանակներում ելույթ կունենա «System of a Down»-ը: Բացի այդ՝ Թանկյանն աշխատում է ռուսական «Легенда о Коловрате» ֆիլմի սաունդթրեքի վրա:  

Տպել
1802 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը