Արժանապատիվ կեցվածք. բանակցություններ Կապուտիկյանի հետ

05/07/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 7-ի համարում

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հայտնի դեպքերից անմիջապես հետո բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հայտարարեց, որ վերադարձնում է իր ստացած «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը՝ այդ քայլը համարելով հայ մտավորականի ցասման եւ բողոքի արտահայտություն ստեղծված արգահատելի կացության դեմ: Ծննդյան 80-ամյակի առթիվ դեռ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանից ստացած «Սուրբ Մաշտոցի» շքանշանը, սակայն, բանաստեղծուհուն ամիսներ շարունակ ոչ մի կերպ չէր հաջողվում վերադարձնել Քոչարյանին: Շքանշանը վերադարձնելու առաջին իսկ փորձից սկսած՝ նախագահականում արհեստական խոչընդոտներ էին ստեղծում, պարզվում է՝ այն հույսով, որ Սիլվա Կապուտիկյանին, այնուամենայնիվ, կհաջողվի համոզել՝ շքանշանը չվերադարձնել:

Մեզ հայտնի դարձավ, որ այդ նպատակով այս ընթացքում նախագահականից անգամ մի պատվիրակություն է այցելել տիկին Կապուտիկյանին: Բանակցությունները, սակայն, նախագահականի ներկայացուցիչներին ցանկալի արդյունքը չեն տվել: Մեզ հայտնի դարձավ, որ բանաստեղծուհին հայտարարել է, թե ավելի շուտ կկախվի, քան ետ կկանգնի իր ասած խոսքերից: Թե ինչ տրամաբանությամբ են նախագահականից գնացել այս քայլին, մանավանդ՝ այն բանից հետո, երբ Սիլվա Կապուտիկյանն արդեն հրապարակավ հայտարարել էր իր որոշման մասին, եւ նրա այդ քայլը երկար ժամանակ քննարկվում էր ողջ հանրապետությունում, անհասկանալի է մնում:

Շքանշանը ետ չվերցնելը նախագահականի ներկայացուցիչներն ու Պարգեւների եւ կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանն այնուհետեւ պատճառաբանել են, թե իրենք պարգեւ ետ վերցնելու մեխանիզմ չունեն, քանի որ նման դեպք գրեթե չի եղել, եւ հրաժարվել են անգամ մի ստացական տալ բանաստեղծուհուն, որպեսզի նա իր ներկայացուցիչների միջոցով պարգեւը ետ ուղարկի եւ իրավական հիմք ունենա, որ ի վերջո՝ հանձնել է: Ու միայն երեկ՝ շքանշանը հանձնելու որոշումից գրեթե 3 ամիս անց Սիլվա Կապուտիկյանին վերջապես հաջողվեց վերադարձնել իր շքանշանը:

«Քանի որ դուք արտառոց մի տրամաբանությամբ հրաժարվում եք ստացական տալ՝ որպես փաստացի վկայություն շքանշանը ստանալու մասին, մի բան, որ անում է յուրաքանչյուր հիմնարկ՝ նույնիսկ սովորական նամակ կամ փաստաթուղթ ստանալիս, ես ստիպված եմ դիմել որոշ պաշտոնական անձանց վկայության: Ուստի, Հայաստանի դեմոկրատական կուսակցության (որի հիմնադիր անդամներից մեկն եմ) նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի վկայությամբ, կուսակցության փոխնախագահ Ժասմինա Թելյանի եւ իմ ընտանիքի անդամ, զարմուհուս՝ Ռավլետա Հաջյանի միջոցով ուղարկում եմ 1998 թվականի սեպտեմբերին հանրապետության նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի ձեռքից ստացած «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը՝ նստավայրի ընդունարանում Պարգեւների վարչության ներկայացուցչին հանձնելու համար»,- զայրացախառն տոնով գրել էր Սիլվա Կապուտիկյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին եւ Պարգեւների ու կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանին:

Երեկ տիկին Կապուտիկյանը սույն նամակը իր շքանշանի հետ հիշյալ մարդկանց միջոցով ուղարկեց նախագահի նստավայր: Պարգեւների վարչությունից Ենգոյան ազգանունով ներկայացած տիկինը, որ չկարողացավ թաքցնել իր զայրույթը՝ լրագրողներ տեսնելով, համաձայնեց շքանշանն ընդունել մեզ դուրս հրավիրելուց հետո միայն: Մեզ հայտնի դարձավ, որ նա դեմկուսի ներկայացուցչին եւ Կապուտիկյանի զարմուհուն ասել էր, որ շքանշանը շարունակելու է մնալ բանաստեղծուհունը եւ խնամքով պահպանվելու է այնքան ժամանակ՝ մինչեւ դա կրկին Սիլվա Կապուտիկյանին անհրաժեշտ կլինի (ասենք՝ եթե հետագայում բանաստեղծուհին միտքը փոխի...):

«Ես հավաստիացնում եմ, որ դարակումս մի 10-15 մեդալ, շքանշան, պարգեւներ են դրված, եթե այդ բոլորը միասին ես հանձնեի, ինձ համար այդքան ցավ չէր լինի, որքան այս շքանշանի հանձնումը, որը կրում է Մեսրոպ Մաշտոցի սուրբ անունը: Բայց ցավում եմ ոչ միայն հանձնելու համար, այլեւ այն իրադրության համար, թե ինչու պետք է այսպես լիներ, մեր հանրապետությունը այնպիսի վիճակում լիներ, որ ես ստիպված լինեի հանձնել եւ, որպես բողոք, իմ ձայնը բարձրացնել ապրիլի 12-ին Բաղրամյան ողոտայում կատարված այդ անօրինակ դեպքերի համար»,- արցունքները խեղդելու անարդյունք փորձով ու խեղդված ձայնով մեր հարցերին պատասխանում էր Սիլվա Կապուտիկյանը՝ մինչ շքանշանը ետ ուղարկելը:

Մենք փորձեցինք պարզել նաեւ նրա վերաբերմունքը շքանշանը վերադարձնելու կապակցությամբ մտավորականների հայտնած այն կարծիքների մասին, թե այդ պարգեւը Քոչարյանինը չէր, այլ Մաշտոցինը եւ այս տարվա պետական մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանի կողմից դեռ մեկ շաբաթ առաջ մամուլում արած այն հայտարարության մասին, թե տիկին Կապուտիկյանը պետք է, նախ, վերադարձներ Ստալինից ստացած մեդալը: «Ես չեմ ուզում նրան անդրադառնալ: Ես նրան ոչ մի ձեւով չեմ ուզում մեկնաբանել: Կարծում եմ, որ իմ կյանքի ընթացքով եւ «Խոսք իմ որդուն» բանաստեղծությամբ, որը աշխարհով մեկ տարածված է, այդ բոլորից հետո եւ իմ ազգանվեր գործունեությամբ ես կարիք չունեմ ապացուցելու Մեսրոպ Մաշտոցին իմ նվիրվածության աստիճանը: Վիճել Արտեմ Հարությունյանի հետ՝ ես բոլորովին չեմ պատրաստվում: Մենք տարբեր հարթությունների վրա, տարբեր ծիրերում պտտվող մոլորակներ ենք, ես չեմ հանդիպել նրան, ինքը զոռով եկել՝ հանդիպել է, թող կողքովս անցնի եւ այլեւս, եթե կարող է, չանդրադառնա, եթե կարող է՝ թող շարունակի»,- ասաց Սիլվա Կապուտիկյանը:        

Լուսինե Բարսեղյան

Տպել
2378 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ