Կոնդի բնակիչները վախենում են կորցնել ամեն ինչ

05/07/2017 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 7-ի համարում

Երեւանի հին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչների շրջանում խմորումներ են սկսվել: Պատճառը, իհարկե, Կոնդի սպասվելիք իրացումն է: Այսինքն, այս թաղամասի բնակիչներից իրենց բնակարանները գնվելու են, քանդվելու են եւ դրանց տեղում կառուցվելու են նոր շենքեր: Մի խոսքով, նույնկերպ՝ ինչպես տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի պարագայում: Կոնկրետ որեւէ որոշում, որը կարող էր առիթ դառնալ կոնդեցիների դժգոհության համար, առայժմ չկա: Քաղաքապետարանից հայտնեցին, որ Կոնդի հարցով ներկայումս կատարվում են ուսումնասիրություններ, եւ՝ ընդամենը. չկան ոչ նախագծեր, ոչ էլ կառուցապատողներն են հայտնի: Ուրեմն՝ ինչն է մտահոգում կոնդեցիներին: Իսկ վերջիններս մտահոգվելու առիթ, կարծես, ունեն: Ինչպես պնդում են կոնդեցիները՝ 1950-ական թվականներին գույքի վերահաշվառման նպատակով իրենցից վերցրել են իրենց տների սեփականության վկայականները եւ այլեւս չեն վերադարձրել: Խաբել են:

Կոնդեցիները բազմիցս դիմել են խորհրդային իշխանություններին՝ իրենց սեփականության վկայականները ետ ստանալու պահանջով: Բայց այն ժամանակ, պատճառաբանելով, որ Կոնդն իրացման գոտի է, տեղաբնակներին արգելվեց որեւէ գործարք կատարել իրենց տների հետ՝ վաճառել, շինարարություն իրականացնել, գրանցվել եւ այլն: 1989թ. ապրիլին եւ մայիսին խորհրդային իշխանությունները որոշումներ կայացրին Կոնդի վերակառուցման վերաբերյալ, որի արդյունքում մոտ 680 ընտանիքներ բնակարաններ ստացան քաղաքի այլ վայրերում, իսկ մնացածները, հիմնականում բնիկ կոնդեցիները, պայմանագիր կնքեցին Կոնդի վերակառուցումից հետո տեղում բնակարաններ ստանալու մասին:

Իսկ իրավական ձեւակերպմամբ՝ կոնդեցիներն իրենց տների ոչ թե սեփականատերերն են, այլ՝ վարձակալները: Ահա սա է կոնդեցիների մտահոգության պատճառը: Պետական կարիքների համար սեփականատիրոջից հողն ու տունը վերցնելու դիմաց՝ վերջինս ստանում է այնքան փող, որ կարող է մայրաքաղաքի համապատասխան հատվածում գնել համարժեք բնակարան: Իսկ ահա վարձակալից տունը վերցնելու դիմաց՝ վերջինս ստանում է չնչին փոխհատուցում: Նույնը, եթե հիշենք, տեղի էր ունենում Հյուսիսային պողոտայի կառուցապատման ժամանակ, ինչն էլ դարձել էր այդ հատվածի բնակիչների դժգոհությունների հիմնական պատճառը:

Կոնդեցիները պնդում են, որ 1998 թվականից սկսած՝ քաղաքային իշխանությունները գաղտնի պայմաններում գույքագրման ինչ-որ գործընթաց են սկսել, որի արդյունքում բնակիչների մի մասը դարձել է իրենց տների սեփականատերը: Դրանք, ըստ մոտավոր հաշվարկների, կոնդեցիների 10-15 տոկոսն են կազմում: Այս լուրերի շուրջ մեզ պաշտոնական մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Սակայն, կոնդեցիների պնդմամբ, սեփականության վկայական ստանալը հիմա էլ է հնարավոր՝ համապատասխան «մաղարիչի» օգնությամբ: Փաստաթղթերը ձեւակերպվում են հետին ամսաթվով, եւ ապագայում, երբ սկսվի տարածքների իրացումը, տվյալ բնակիչը հանդես կգա ոչ թե վարձակալի, այլ սեփականատիրոջ կարգավիճակով՝ դրանից բխող հետեւանքներով:

Սակայն կոնդեցիների զգալի մասը հակված է իր խնդիրը լուծել, այսպես ասած, կոլեկտիվ կերպով՝ չգնալ մաղարիչների ու գործարքների ճանապարհով, այլ բողոքի ձայն բարձրացնել ու հասնել արդարության: Անցած ուրբաթ մի խումբ կոնդեցիներ հավաքվել ու որոշել են ամեն շաբաթ խմբով գնալ քաղաքապետարան եւ հարցնել, թե ինչ ընթացք են ստանում իրենց խնդիրները: Մի խոսքով՝ բողոքի ամենշաբաթյա ակցիա: Որքանով դա կազդի Կոնդի մասին կայացվելիք որոշումների վրա՝ դժվար է ասել: Բայց այսօր արդեն կարելի է կանխատեսել, որ Կոնդում եւս բնակիչներին իրենց տներից հանելու են դատարանների վճիռներով, հարկադիր կատարողների որոշումներով, ոստիկանների միջոցով, եւ անպայման իշխանությունները մեղադրելու են կոնդեցիներին, թե՝ վերջիններս ագահ են ու չեն բավարարվում իրենց տրված գումարներով:

Հայկ Գեւորգյան

Տպել
2449 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին