Սահմանին Ադրբեջանը կփորձի վրեժ լուծել 2-ամյա երեխայի համար. Ստյոպա Սաֆարյան

05/07/2017 schedule19:08

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Այսօր ու առաջիկա օրերին սահմանին Ադրբեջանը կփորձի վրեժ լուծել 2-ամյա երեխայի համար: Տա Աստված, թույլ օղակ չունենանք: Բոլորն անփորձանք լինեն: Զգոն լինեք, տղերք ու սահմանապահ ժողովուրդ»:

Քաղաքագետն armtimes.com-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ հետեւանքներ կունենա այդ միջադեպը:

- Միջադեպն ի՞նչ հետեւանք կունենա: Դատելով ձեր գրառումից, ենթադրվում է, որ որոշակի սրացում եք կանխատեսում արցախա-ադրբեջանական սահմանին:

- Բավական է հիշել նախորդ դեպքերը, երբ Ադրբեջանն ինքն է ուղղակի անթաքույց ստանձնել պատասխանատվությունը միջադեպերի: Այս առումով միշտ փորձել է ներկայացնել, որ դա լինելու է, քանի դեռ իր «հողերն օկուպացված են»: Այժմ եկեք հասկանանք, որ Ադրբեջանը դա շահարկելու է, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ սա նոր վիճակ չի, երբ Ադրբեջանում կրակակետերը գտնվում են քաղաքացիական բնակչության անմիջական հարեւանությամբ, եթե չասենք, որ քաղաքացիական բնակչությունն ուղղակի վահան է դառնում այդ կրակակետերի համար: Փոխհրաձգության ժամանակ, բնականաբար, տուժում են քաղաքացիական անձինք:

Պարզ եմ համարում ռիսկը սահմանային միջադեպի: Ադրբեջանն այս անգամ տեղի ունեցածը, թե հայկական կողմը պատասխան կրակ է բացել, կփորձի դարձնել իր վրեժխնդրության արդարացում:

- Բոլոր դեպքերում, Արցախյան կողմն արդյո՞ք սխալ չի գործել՝ կրակակետերը ճշգրիտ չխոցելով:

- Չեմ կարծում: Ադրբեջանական կողմը հայկականից տարբերվում է նրանով, որ զինվորական հրանոթային կայանքները նմանատիպ վայրերում է տեղակայել: Սա, կարծեք թե, արաբական աշխարհն է հիշեցնում, որտեղ նույն վարքագիծը կա՝ մահմեդական աշխարհում: Այս կտրվածքով, չեմ կարծում, որ հայկական կողմն ակնհայտ ինչ-որ բան բաց է թողել: Հայկական կողմը կարող էր ընդհանրապես որեւէ բան չանել եւ ադրբեջանական կողմը սահմանային միջադեպեր հարուցեր: Այնպես որ, սրանից չեմ զարմանում:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ միջադեպից հետո Ադրբեջանում մարտավարական փոփոխություն լինի այն տեսանկյունից, որ հրանոթային կայանքները բնակավայրերի տարածքներից հանվեն:

- Նման բան 2014 թվականին էլ է եղել: Ես կարող եմ հիշեցնել Տավուշին հարակից Քամարլու գյուղի իրավիճակը, երբ կրկին զինվորական ստորաբաժանումը գտնվում էր գյուղական բնակավայրի մեջ, եւ հրաձգության ժամանակ այդ գյուղում բավականաչափ իրարանցում եղավ, զոհեր՝ նույնպես, կարծեմ 5-6 զոհ եղավ: Դրանից հետո տարբեր առիթներով եղավ, 2016 թվականին ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում նման դեպքեր եղան: Ադրբեջանին սա որպես պատրվակ, արդարացում՝ պետք է գալու, բայց որ Ադրբեջանն առանց դրա էլ արել է իր քայլերը: Եկեք հասկանանք՝ քանի որ լայնածավալ պատերազմի դեպքում երաշխիքներ ինքը չունի, որ ցանկալի ելք կունենա այդ գործողությունների ժամանակ, բնականաբար, իրեն մնացել է մեկ ռազմավարություն՝ հյուծիչ եւ արյունալի միջադեպեր հրահրելը:

Արցախի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Ավելի ուշ ՊԲ-ն տեսանյութեր հրապարակեց Ադրբեջանի զինված ուժերին հասցված պատասխան գործողություններից: Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է երկու խաղաղ բնակչի զոհվելու մասին: ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, իսկ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ Արցախի ԶՈւ-ն անհրաժեշտության դեպքում կտա թիրախային եւ անհամարժեք պատասխան:

Տպել
9574 դիտում

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել