Բակո Սահակյանը կլինի Արցախի նախագահի թեկնածու. «Ազատ Հայրենիքը» միաձայն որոշում է ընդունել

05/07/2017 schedule20:23

Շուշիի մշակույթի կենտրոնում հուլիսի 5-ին տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարը, որը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Այս մասին տեղեկացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունը` հավելելով.

«Հանրապետության և կուսակցության օրհներգերի հնչեցումից հետո Արցախի իշխող քաղաքական ուժի համագումարի օրակարգը շուրջ 370 պատվիրակներին ներկայացրել է կուսակցության ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը: Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգելուց հետո համագումարի պատվիրակները հաստատել են կուսակցության նախագահի հաշվետվությունից, 2017թ. հուլիս ամսում խորհրդարանի կողմից հանրապետության նախագահի ընտրության հարցում կուսակցության դիրքորոշման, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունից և կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունների հարցերից կազմված օրակարգը:

ԱՀԿ նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով համագումարի պատվիրակներին, նշել է, որ կուսակցությունը շուրջ տասը տարի հանդիսանում է հանրապետության դոմինանտ քաղաքական ուժը, որը երկրի մյուս առաջատար քաղաքական ուժերի հետ միասին մեծ պատասխանատվություն է ստանձնել ինչպես առաջընթացի, այնպես էլ թերացումների համար:

«Արցախի առաջատար մյուս քաղաքական ուժերի, ինչպես նաև ընդդիմության հետ միասին մեզ հաջողվել է հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտում լուրջ առաջընթաց գրանցել: ՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճի ապահովումից ստացված գումարները մենք շարունակ ուղղել ենք սոցիալական ծրագրերի քանակի ու ծավալների ավելացմանը:

Արդյունքում, 2007թ.-ից սկսած մեր երկրում ծնունդների թիվը տարեկան շատացել է՝ 2050-ից հասնելով մինչև 2500-ի: Տնտեսության ոլորտում մեզ հաջողվել է ոչ միայն դիվերսիֆիկացնել առկա հնարավորությունները, այլև ստեղծել և զարգացնել նոր ուղղություններ: Մասնավորապես, էլեկտրաէներգիա սպառող երկրից անցած տասը տարիներին մեզ հաջողվել է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ զուգահեռ ավելացնելով ներքին սպառման ծավալները:

Կառուցվել է Հայաստանի հետ կապող Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ երկրորդ մայրուղին, նույն հատվածում կառուցվել է երկրորդ օդային գիծը, որն ապահովում է մեր հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Շուրջ 450 մլրդ դրամի շինարարություն է կատարվել մեր երկրում, որոնց արդյունքում կառուցվել են բազմաթիվ նոր դպրոցներ, մանկապարտեզներ, բնակարաններ, ջրագծեր և այլն:

Մեծ ներդրումներ են կատարվել գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ բոլոր այդ ծրագրերը հաջողվել են իրականացնել առաջին հերթին հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ինչպես տասը տարի առաջ նախագահ Սահակյանի հետ սկսել են «Միասին հանուն Արցախի» կարգախոսով, այսօր էլ քաղաքական մյուս առաջատար ուժերի՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հետ քաղաքական համաձայնության են եկել Սահմանադրությամբ սահմանված անցումային շրջանի նախագահի պաշտոնում առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:

«Բակո Սահակյանի գլխավորությամբ մեզ հաջողվել է երկրում շատ լուրջ առաջընթաց ապահովել: Տասը տարի առաջ նախագահի նախընտրական ծրագիրը շատերը թերահավատությամբ էին կարդում, այսօր արդեն այդ ծրագրի գերակշիռ մասը իրականություն է դարձել: Համոզված եմ՝ առաջիկա տարիներին մեզ հաջողվելու է զարգացնել այն ծրագրերը, որոնք տարիներ առաջ սկսել ենք ու հաջողություն ունեցել»,- ասել է Հարությունյանը:

Այնուհետև համագումարի քննարկմանն է դրվել առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հարցը: Համագումարը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Օրակարգի համաձայն՝ համագումարը լսել և հաստատել է կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը, ապա տեղի են ունեցել կուսակցության կենտրոնական խորհրդի կազմի և նոր նախագահի ընտրություններ: Համագումարը հաստատել է 77 հոգանոց խորհրդի կազմը, ապա նորընտիր կենտրոնական խորհրդի միաձայն որոշմամբ կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով կրկին վստահություն ցուցաբերելու համար՝ իր ելույթում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը անդրադարձել է հիմնականում կուսակցական շինարարությանը, ԱՀԿ առաջիկա ծրագրերին և կուսակցություն-հասարակություն ամենօրյա կապի ամրապնդման աշխատանքներին: Կուսակցական պատվիրակների կողմից առաջադրած մի շարք հարցերի քննարկումից հետո «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարն ավարտել է իր աշխատանքները»:

Տպել
14347 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)