ՀՅԴ-ական մարզպետը գոլդ համարներով մեքենաներից նետվող աղբի լուսանկարներ կհրապարակի

Հուլիսի 29-ին նախատեսված է անցկացնել հերթական համապետական շաբաթօրյակը: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Վերջինս  դժգոհեց մարզում առկա վիճակից, ապա շաբաթօրյակի անցկացման համար հրավիրված ժողովի ժամանակ տեղեկացրեց, որ պետք է իրազեկման լայն աշխատանքներ սկսել՝ ընդգրկելով դպրոցականներին եւ լրատվամիջոցներին:

Շիրակի մարզում հաշվառվել է 337 աղբավայր՝ մոտ 36 հեկտար տարածքի վրա: Մարզում առկա 79 համայնքից աղբահանություն իրականացնում է 45-ում, սակայն ֆինանսական հատկացում աղբահանության համար իրականացնում է 59 համայնք: 79 համայնքի ընդհանուր ֆինանսական հատկացումներն կազմում է մոտ 289 միլիոն դրամ, մինչ այս պահը ծախսվել է 79 միլիոնը: Անհայտ է մնում, թե ի՞նչ է լինում այն 14 համայնքի կողմից սեփական բյուջեից աղբահեռացմանը հատկացված գումար, որոնք այդ աշխատանքը չեն իրականացնում:

«59 համայնքից 45 է միայն աղբահեռացում իրականացնում, իսկ 14 համայնքը, որոնք ֆինանս են հատկացնում, բայց չեն իրականացնում աղբահանություն, ինձ համար լրիվ սեւ խոռոչ է մնում: Խնդրում եմ այդ հարցը պարզել եւ զեկուցել»,- տեղակալին հանձնարարեց Խաչատրյանը:

Այնուհետ, համայնքապետերն աջ ու ձախ նետված աղբի համար մեղադրեցին բնակչությանը, պնդելով, թե վերջիններս չեն ցանկանում մի քանի քայլ առաջ գնալ եւ աղբը գցել աղբամանի մեջ: Մարզպետն առաջարկեց բնակչության հետ մշտական աշխատանքներ տանել:

«Չեմ հասկանում մարդիկ 100 մետր չեն ուզում քայլել, դրա համար են աղբը գցում գետնին: Ես իմ ձեռքով իմ տնից աղբը լցնում, տանում թափում եմ, ինչ է նշանակում, թե մարդը չի ուզում քայլել: Այնպես աշխատեք մարդկանց հետ, որ բանը հասնի նրան, որ աղբը գցեն աղբամանում»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Վերջում ՀՅԴ-ական մարզպետը դիմելով Շիրակի փոխոստիկանապետին, խնդրեց ՃՈ աշխատակիցներին հանձնարարել լուսանկարել այն թանկարժեք եւ գոլդ համարներով մեքենաները, որոնց պատուհանից փողոց աղբ կնետվի: Արթուր Խաչատրյանը խոստացավ այդ լուսանկարները տրամադրել լրատվամիջոցներին:

«Պարոն գնդապետ, եթե նկարներն ունեք, խնդրեմ, նկարներն ուղարկեք մեզ, մենք տանք լրատվամիջոցներին, թող հրապարակեն որ 000 x 000 համարով մեքենան աղբ է թափում: Կարծում եմ՝ հրապարակումն անձնական ինֆորմացիայի խախտում չէ՞, չէ: Եթե չէ, լրատվամիջոցներին կտրամադրենք, ուղղակի խնդրանքս ա, եթե վիդեո ունեք, թող հեռուստացույցով ցույց տան, եթե ֆոտո ա, թող կայքերում դնեն»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Տպել
11928 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան