Մեղքերը քավելու ժամանակը. թատերական փառատոն Գեղարքունիքի մարզում

06/07/2017 schedule16:16

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 8-ի համարում

Մայրաքաղաքի թատրոնների ղեկավարները, ովքեր կարծում էին, թե Լինսի հիմնադրամի իրականացրած վերանորոգումներից հետո իրենց բոլոր խնդիրները լուծվելու են, դեռ մեկ ամիս առաջ թատերական ոլորտում տիրող իրավիճակը քննարկելու համար հրատապ հավաք էին կազմակերպել: Վերջին շրջանում իրար հետեւից փակված ու վաճառված մի քանի թատրոնների ողբն անելուց բացի, մեր մշակույթի գործիչները շատ անսպասելիորեն հանկարծ հիշել էին նաեւ, որ հանրապետության մարզերի թատրոնները եւ ընդհանրապես մշակույթը խիստ ողբալի վիճակում են, ու անհրաժեշտ է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ:

Երեկ, սույն հավաքից ուղիղ մեկ ամիս անց, թատերական գործիչները հայտարարեցին «Գեղարքունիք-2004» թատերական փառատոնի հիմնադրման մասին: Մայրաքաղաքային թատրոնները, որ հիմնականում արհամարհում էին մարզերը, նաեւ՝ հասկանալի պատճառներով, բացի արտասահմանյան հյուրախաղերից, Հայաստանի մարզերում գրեթե հյուրախաղերի չէին գնում, հինգ օր շարունակ իրենց ներկայացումներով կշրջեն Գեղարքունիքի մարզի քաղաքներում: Այսպիսով, Գավառի, Սեւանի, Մարտունու, Վարդենիսի ու Ճամբարակի բնակիչները, որ տարիներ շարունակ որեւէ ներկայացում իրենց մոտ չէին տեսել, միանգամից մի քանի ներկայացումներ դիտելու հնարավորություն կունենան: «Ես պարզապես ցնցված եմ այն փաստից, որ Արթիկի, Մարալիկի բնակիչները 15 տարի ներկայացում չեն տեսել: Սեւանը մի քանի տարին մեկ է ներկայացումներ տեսնում: Այսինքն, Հայաստանում մեծացել է մի սերունդ, որը չգիտի, թե թատրոնն ինչ բան է»,- երեկ ասում էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը:

Իհարկե, նույն սերունդը երեւի թե շատ մեծ բան չի կորցրել՝ չտեսնելով մայրաքաղաքային թատրոնների ներկայացումները, բայց դառնալ 15 տարեկան եւ կյանքում երբեւէ որեւէ ներկայացում չտեսնել ու պատկերացում չունենալ, թե թատրոնն ինչ է՝ իսկապես տխուր բան է: Իսկ այդ հարցը լուծելու համար իրականում շատ բան պետք չէր: «Գեղարքունիք-2004» թատերական փառատոնի համար պահանջվել է ընդամենը 730 հազար դրամ (մոտ 1300 դոլար): Այս գումարը Թատերական գործիչների միությանը հատկացրել է ֆինանսների նախարարությունը: Ու երեւի բոլորն էլ հասկանում են, որ դա առանձնապես մեծ բան չէ (համենայնդեպս, սա միայն ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի «BMW-JEEP» մակնիշի մեքենայի արժեքի մոտ 2-3 տոկոսն է կազմում, այսինքն, միայն այդ մեքենայի գումարով հնարավոր կլիներ մոտ 50 նման փառատոն կազմակերպել): «Բոլորիս մեղքն է, որ այսքան տարի մարզերում ներկայացումներ չեն եղել: Այժմ մեղքը քավելու ժամանակն է»,- երեկ ասում էր մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը:

Ի դեպ, երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Գեղարքունիք-2004» փառատոնի ծրագիրը շատ ավելի մեծ է եղել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ծրագիրը կրճատվել է: Այժմ սույն փառատոնին, որի պաշտոնական բացումը տեղի է ունենալու հուլիսի 10-ին՝ Գավառում, կմասնակցեն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը: Բացի մայրաքաղաքային այս թատրոններից, «Գեղարքունիք-2004»-ին կմասնակցեն նաեւ Արտաշատի Համո Խարազյանի անվան թատրոնը եւ Գավառի Քալանթարի անվան թատրոնը: Փառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 15-ը՝ ներառյալ:

Բացմանը ներկա կլինի անգամ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը: Ներկայացվելու են յոթ անուն ներկայացումներ: Դրանք լինելու են բարեգործական: Այսինքն, ոչ մի տոմս չի վաճառվելու, եւ մուտքը կարգավորվելու է հրավիրատոմսերի միջոցով, որոնք բնակիչներին կբաժանեն մարզպետարանն ու քաղաքապետարանները: Մեր այն հարցին, թե արդյոք հրավիրատոմսերը չե՞ն տրվի միայն սույն քաղաքների վերնախավին, եւ արդյունքում մարզի շարքային բնակիչները չե՞ն զրկվի ներկայացումները նայելու հնարավորությունից, Երվանդ Ղազանչյանը պատասխանեց.

«Այնտեղ ի՞նչ բնակիչ է մնացել, որ նման բան արվի»: Իսկ քաղաքների ընտրությունը, պարզվում է, խիստ օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված: Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը (մարզպետարանը փառատոնի կազմակերպիչներից մեկն է) երեկ հայտարարեց, որ իրենք լուրջ պրոբլեմներ ունեն մարզի մշակութային պալատներում, եւ ներկայացումները տեղի են ունենալու այնտեղ, որտեղ պալատները քիչ թե շատ բարվոք վիճակում են: «Մեր այս փառատոնը մենք համարում ենք շատ կարեւոր ակցիա: Մեր տան մասին մտածելը մենք համարյա մոռացել ենք, եւ այժմ կարծում եմ՝ բոլոր թատրոններն իրենց ներկայացումները մարզերի բնակիչների համար պետք է ավելի լավ խաղան»,- ասում էր Երվանդ Ղազանչյանը: Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի կարծիքով՝ եթե իրենք այդ ամենը չանեն, մենք վաղը զրկվելու ենք մտավորականություն եւ մշակույթ ունենալուց:

Լուսինե Բարսեղյան

Տպել
2330 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված