Աչքակապություն. կներեք, ինչի՞ մասին էի խոսում

06/07/2017 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 8-ի համարում

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում երեկ կայացավ հայկական շուկայում վաճառվող սուրճի առնչությամբ երկրորդ եւ վերջին նիստը: Այսպիսով կարող ենք ասել, որ պետական մի քանի մարմինների համառ ջանքերը «պտուղ» տվեցին. նրանք կարողացան «թաղել» հայկական շուկայում վաճառվող սուրճի որակի շուրջ բարձրացած աղմուկը՝ սկզբում դա վերածելով ինչ-որ մանր խնդիրների շուրջ քննարկման, որի վերջնական արդյունքն էլ պետք է լիներ այն, որ սպառողներն ընդհանրապես մոռանային, թե ինչի շուրջ էր բարձրացել աղմուկը, եւ որն էր դրա պատճառը: Հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշեց, որ աղացած սուրճ արտադրող թվով 13 ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ խախտել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը՝ ծավալելով անբարեխիղճ մրցակցություն:

Ըստ ՏՄՊՀ-ի՝ այդ սուրճարտադրողների արտադրած սուրճերի տուփերի վրա բացակայում են օրենսդրությամբ անհրաժեշտ մակնշման տվյալները: Ուստի որոշվեց՝ այդ արտադրողներին հանձնարարել, որ 10-օրյա ժամկետում ՏՄՊՀ-ին զեկուցեն օրենքի խախտումը վերացնելու, 20-օրյա ժամկետում՝ այդ ճանապարհով ստացած շահույթը պետբյուջե փոխանցելու մասին: Հայաստանում վաճառվող սուրճերի որակի շուրջ աղմուկը բարձրացել էր մայիսի 3-ին «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի»՝ մի քանի սուրճերի որակի մասին իր իսկ պատվերով ստուգումների արդյունքների հրապարակումից հետո: Ըստ լաբորատոր ստուգումների պարզվել էր, որ սուրճերի գերակշռող մասում տոքսիկ նյութերի բաղադրությունն օրենքով նախատեսված նորմայից մի քանի անգամ բարձր է:

Այս հայտարարությունից հետո մարդիկ սկսեցին խուսափել աղացած սուրճ գնելուց, այնինչ տվյալ դեպքում էական չէր՝ սուրճը աղացած է, թե հատիկով, քանի որ տոքսիկ նյութերն ապրանքի մեջ առկա են ի սկզբանե. դրանք սուրճի մեջ թափանցում են հողից, ինչը պայմանավորված է համապատասխան ցանքատարածքների աղտոտվածությամբ: Հայտարարությանը հետեւեցին սուրճ արտադրողների  հավաստիացումները՝ իբր իրենց սուրճերը համապատասխանում են բոլոր անհրաժեշտ չափանիշներին, իրենց հասցեին հնչող մեղադրանքները անհիմն են, դրանց նպատակը իրենց շուկայից դուրս մղելն է եւ այսպես շարունակ, բայց այդպես էլ «անմեղ» տեղը մեղադրվածներից եւ ոչ մեկը չհամարձակվեց իրենց «վարկաբեկած» կազմակերպությանը դատի տալ եւ զրպարտանքի համար պատասխանատվության կանչել:

Սակայն ամենատարօրինակն այն էր, որ Հայաստանի շուկաներում սպառվող ապրանքների որակը վերահսկող պետական մարմինները, որոնք կոչված են սպառողներին զերծ պահել անորակ ապրանքների զոհ դառնալու հեռանկարից, գործնականում դարձան մեր շուկայում վաճառվող սուրճի «փիարի» բաղադրիչ մասնիկը: Այս պահին, թերեւս, անիմաստ է այդ մարմիններին եւ նրանց ղեկավարներին առանձին-առանձին անդրադառնալ, նկատենք միայն, որ նրանք եւս չհամարձակվեցին սուրճի որակի շուրջ աղմուկ բարձրացրած հասարակական կազմակերպությանը պատասխանատվության կանչել:

Պետբյուջեից հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող համապատասխան պետական այրերը իրենց ասուլիսներում հանրությանը փորձում էին համոզել, թե իրենք մանրակրկիտ ստուգել են մեր շուկայում վաճառվող սուրճը եւ նորմայի որեւէ խախտում չեն արձանագրել՝ վերը նշված հասարակական կազմակերպության մասին ընդհանրապես մոռանալով: Սուրճի գովազդին մասնակցող պետական մարմինների շարքը եզրափակեց ՏՄՊՀ-ն, որը տվյալ ապրանքատեսակի շուկայում անցկացրած ստուգումների ընթացքում կարողացել էր պարզել միայն, որ մեր խանութներում վաճառվող սուրճերի մի զգալի մասի տուփերի վրա բացակայում է մակնշման անհրաժեշտ տվյալների մի մասը: Իսկ թե որքանով այդ տվյալների բացակայությունը կմտահոգի սուրճ սպառողների ստվար զանգվածին, դժվար չէ կռահել: Մի խոսքով, մեր պետական այրերին կարող ենք շնորհավորել սուրճ արտադրողների հետ համատեղ անցկացված փայլուն քարոզչության առիթով, որի արդյունքում՝ կարողացան այդ ապրանքատեսակի շուրջ բարձրացած աղմուկը հիմնովին լռեցնել:

Վ.Հ.

Տպել
1555 դիտում

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ