Բլե՞ֆ. 30 օր՝ գործուն զղջալու համար

06/07/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 8-ի համարում

Երեկ ԱԺ քարտուղարությունն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ուղարկել գարնանային նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորների ցուցակը: Գարնանային նստաշրջանում տեղի է ունեցել  292 քվեարկություն, որոնցից ուղիղ 292-ից անհարգելի բացակայել են «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների 24 պատգամավորները: ԱԺ քարտուղարությունն անհարգելի է համարել նաեւ  ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի եւ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Լեւոն Սարգսյանի բացակայությունները: Սակայն անհարգելի բացակայած Ալվարդ Պետրոսյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովին բժշկական տեղեկանք է ներկայացրել, իսկ Լեւոն Սարգսյանը դիմել է ԱԺ նախագահին եւ խնդրել` իր բացակայությունները համարել հարգելի, որովհետեւ հիվանդ է եղել:

Արթուր Բաղդասարյանը Լեւոն Սարգսյանի բոլոր հիվանդությունները համարել է հարգելի: Ընդդիմադիր 24 պատգամավորները ո՛չ ԱԺ նախագահին են խնդրել եւ ո՛չ էլ պետաիրավական հարցերի հանձնաժողովին են որեւէ տեղեկանք ներկայացրել՝ իրենց բացակայությունները հարգելի համարելու համար: «Արդարություն» դաշինքից եւ «Ազգային միաբանությունից» ճշտեցինք, որ նրանք առաջիկայում եւս չեն պատրաստվում բյուլետեն բերել կամ խնդրագիր ներկայացնել խորհրդարանին: Իսկ այդ դեպքում, ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի, իր գլխավորած հանձնաժողովը, որը, համաձայն ԱԺ կանոնակարգի, պարտավոր է քննարկել անհարգելի բացայակած 24-ի հարցը, միայն մեկ որոշում կարող է կայացնել.

«Ես տեղեկացնում եմ, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովը նրանց բացակայությունները համարելու է անհարգելի: Իսկ եթե խորհրդարանում կկայացվի այլ քաղաքական որոշում, ապա թող պատգամավորներն արդեն փակ-գաղտնի քվեարկությամբ նրանց բացակայությունները համարեն հարգելի: Նրանց հարցը ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին նիստում դրվելու է փակ-գաղտնի քվեարկության»,- ասում է Ռաֆիկ Պետրոսյանը: Ավելին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ այն կարծիքին է, որ մեր ընդդիմադիրները ոչ միայն անհարգելի բացակայողներ են, այլեւ՝ ընդհանրապես խիղճ չունեն. «Ստացվում է, որ այնտեղ, որտեղ իրենց պետք է՝ իրենք չեն բոյկոտում. բոլորը մեկ մարդու պես իրենց աշխատավարձը ստանում են, պետության հաշվին մեծ ուրախությամբ բոլոր գործուղումներին գնում են, իսկ խորհրդարանում աշխատել չեն ուզում:

Մինչդեռ բազմաթիվ երկրների խորհրդարաններում այն պատգամավորները, ովքեր չեն մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, զրկվում են աշխատավարձից: Ու եթե մեր ընդդիմադիրները խիղճ ունեին՝ պետք է հրաժարվեին աշխատավարձից: Այլապես ստացվում է, որ չորս տարի կարող են ոչինչ չանել, իրենց համար պտտվել փողոցներում եւ ստանալ պետության փողերը: Այսօր արդեն բանը հասել է այնտեղ, որ մեզ վրա հարձակվում են լրագրողներն ու ժողովուրդը, թե ինչի համար նրանք պետք է աշխատավարձ ստանան: Բոլոր դեպքերում հասարակական եւ պաշտոնական ճնշում կա, թե հանուն ինչի նրանք պետք է պահպանեն իրենց մանդատները»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Այսպիսով, սեպտեմբերի 13-ին մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին նիստում պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ պետք  որոշեն ընդդիմադիր 24 պատգամավորներին մանդատից զրկել-չզրկելու հարցը: Եթե մինչ այդ ընդդիմությունը կոալիցիայի հետ նստի բանակցությունների, եւ քաղաքական համաձայնությունը կայացվի, ապա կոալիցիայի պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ իրենց ընդդիմադիր գործընկերների բացակայությունները կհամարեն հարգելի, ու վերջիններս  կպահպանեն իրենց մանդատները: Եթե՝ ոչ, ապա սեպտեմբերի 14-ից արդեն ԱԺ-ում մենք չենք ունենա ընդդիմություն: Ի դեպ, եթե կոալիցիա-ընդդիմություն քաղաքական համաձայնությունը կայացվի, ապա ընդդիմության բացակայությունները հարգելի կհամարվեն միայն այն պայմանով, որ նրանք վերադառնան խորհրդարան:

Այդուհանդերձ, խորհրդարանական ընդդիմությունը կոալիցիայի հետ որեւէ հարցի շուրջ բանակցել չի պատրաստվում: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն արդեն իսկ տեղեկացրել է, որ իրենց երեք պատգամավորները սեպտեմբերին խորհրդարան չեն գնա, ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը երեկ փոխանցեց, որ ԱԺ-ի աշխատանքները բոյկոտելու մասին «Արդարություն» դաշինքի կայացրած որոշումը մնում է ուժի մեջ, իսկ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը նշեց, որ խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու լուրջ հարցն իրենց կուսակցությունը դեռ չի քննարկել: Իսկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը զգուշացնում է, որ ընդդիմությունը մտածելու եւ որոշում կայացնելու համար ունի ընդամենը մեկ ամիս ժամանակ: Ի դեպ, այդ զգուշացումը պետաիրավական հանձնաժողովը պաշտոնական նամակով ուղարկել է բոլոր 24 պատգամավորների տան հասցեներով: Ինչպես նկատեց կոալիցիոն մի պատգամավոր՝ ընդդիմությանը 30 օր ենք տվել՝ գործուն զղջալու համար: Այսուհանդերձ, շատերն այն կարծիքին են, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է բլեֆի գնալ ընդդիմությանը սանձելու համար եւ ոչ մի դեպքում չի համարձակվի ընդդիմադիր պատգամավորներին զրկել  մանդատից:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2318 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին