Դպրոցը կարող է չունենալ հայերեն կնիք, խորհրդի կազմում խնամի-ծանոթ չի լինի. փոփոխություններ

06/07/2017 schedule17:28

Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը, որով նախատեսվում են բավականին փոփոխություններ, իսկ խմբագրված կետերից մեկն էլ դպրոցներին հնարավորություն է տալիս ունենալ ոչ հայերեն կնիք:

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, պետական կառավարման մարմիններում քիչ չեն ռուսերենով գրագրություններն ու փաստաթղթաշրջանառության դեպքերը:  

Եթե հանրակրթական հաստատությունների օրինակելի կանոնադրության մեջ մինչեւ այժմ փաստորեն պահանջ կար, որ կնիքը պետք է լինի հայերեն, ապա փոփոխված տարբերակում այդպես ընդամենը կարող է լինել:

Առաջին դեպքում նշված է. «Հանրակրթական դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: (...) Կնիքը, ձեւաթղթերը, խորհրդանիշը եւ անհատականացման այլ միջոցներ ձեւավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ»:

Իսկ արդեն փոփոխված տարբերակում ձեւակերպումն այսպիսին է. «Դպրոցը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով  եւ իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը եւ անհատականացման այլ միջոցներ ձեւավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ»:

Օրինակելի կանոնադրության մեջ կատարված մեկ այլ փոփոխություն-լրացման արդյունքում նախատեսվում է, որ դպրոցի խորհրդի անդամների ընտրության ժամանակ կլինեն սահմանափակումներ: «Խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը»,- ամրագրվել է նոր կանոնադրության մեջ:

Հիշեցնենք, որ դպրոցի տնօրեն է ընտրում հաստատության խորհուրդը:

Կանոնադրության մեկ ուրիշ կետով էլ խորհրդին իրավունք է վերապահվում անհրաժեշտության դեպքում, իր որոշմամբ, ծանոթանալ դպրոցի բոլոր փաստաթղթերին` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Այսուհետ նաեւ նախատեսվում է,  որ խորհրդի նիստերն, արձանագրվելուց բացի, կձայնագրվեն, եթե տվյալ նիստում լինելու է տնօրենի ընտրություն:

Այս փոփոխությունները, ստացվում է, միտված են դպրոցների խորհուրդներին ինքնուրույնության մղելու: Հայտնի է, որ հաճախ են կարծիքներ հնչում, որ այդ մարմիններն ուղղակի տնօրենների կամակատարների են վերածվել: Իսկ թե կանոնադրության խմբագրման արդյունքում ինչ կփոխվի դրանց գործունեության մեջ, ցույց կտա ժամանակը:

Հավելենք, որ դպրոցների նոր կանոնադրության համաձայն պահանջվում է, որ կրթական այդ հաստատությունները պետք է իրենց պաշտոնական կայքէջում հրապարակեն թափուր աշխատատեղերը, հաստիքացուցակը, ֆինանսական ծախսերի հաշվետվությունները եւ այլն:

Տպել
4238 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ