Պաշտպանը զուտ իր ֆիզիկական ներկայությամբ դատավարությունը զարդարող բուտաֆորիա չէ. Վարոսյան

06/07/2017 schedule23:25

«Այն ամենն, ինչ կատարվում է «Սասնա ծռեր» խմբի դատավարության ընթացքում, թե՛ դատական նիստերի դահլիճում, թե՛ առհասարակ դատարանի տարածքում առնվազն զարմանալի է»։

Մեր զրույցում նման կարծիք հայտնեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) պաշտպան Երվանդ Վարոսյանը: Վերջինիս նկատմամբ այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից սանկցիա է կիրառվել: Ըստ դատավորի՝ Վարոսյանը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ, առանց դատարանի թույլտվության լքել է նիստերի դահլիճը: Այնինչ Վարոսյանը դատարանում հայտարարեց, որ  նիստին առանց իրենց պաշտպանյալների չեն կարող մասնակցել նիստին:

Երվանդ Վարոսյանը մեր զրույցում նշեց, որ ամեն ինչ սկսվեց փաստաբաններին անիմաստ ու անհարկի խուզարկելու փորձերից. «Իրավիճակն այդ առումով հիմա էլ դեռ վերջնական կարգավորված չէ, թեեւ այսօր, օրինակ, առանց խուզարկվելու պահանջի, հանգիստ մտանք դատարան։ Դատական նիստերը, որոնք առհասարակ մինչ օրս ընթացել են, դատական նիստեր չեն իրականում, չպետք է տեղի ունենային, իսկ դրանց ընթացքում տեղի ունեցած գործողություններն էլ առհասարակ քրեական դատավարության հետ առնչություն չունեն այն պարզ պատճառով, որ բոլոր դեպքերում դատավարության ոչ բոլոր մասնակիցներն են ներկա գտնվել դատական նիստերին։ Այդ դատական նիստերը պետք է ավարտվեին նիստերի քարտուղարի զեկուցումից հետո, հետաձգվեին մինչ մասնակիցների ներկայությունն ապահովելը։ Ի վերջո դահլիճում են գտնվել ամբաստանյալներ, որոնց պաշտպանները ներկա չեն եղել, ինչը պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է»,- ասաց փաստաբանը:

Խոսելով դատավորի կողմից կիրառվող անվերջ սանկցիաների մասին, Վարոսյանն ասաց, որ իր մեջ տպավորություն է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կամ նրա խորհրդատուները նպատակամղվել են լիովին տապալել դատական գործընթացը։ «Հակառակ պարագայում ինչպես բացատրել խուզարկվելուց հրաժարվող փաստաբանների գործողություններն իբրեւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք որակելը, կամ առանց պաշտպանների նիստեր իրականացնելը, հայտարարելով, թե «ոչինչ, նրանք դեռ պաշտպան չեն, քանի որ նրանց ներգրավման հարցը դեռ քննարկված չէ», իսկ մյուս` նույնպես «չներգրավված» փաստաբաններից պահանջել մնալ նիստերի դահլիճում, իսկ հեռանալը կրկին դիտարկել իբրեւ փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Փաստաբանների պալատ դիմելու հիմք։ Միաժամանակ, բացարձակ անհասկանալի է, թե ինչպես է դատավորը պատկերացնում փաստաբանի մասնակցությունը դատավարությանը պաշտպանյալի բացակայությամբ, չէ՞ որ պաշտպանը զուտ իր ֆիզիկական ներկայությամբ դատավարությունը զարդարող բուտաֆորիա չէ, այլ կոնկրետ անձին իրավաբանական օգնություն ցույց տվող անձ, որի բոլոր գործողությունները մշտապես պետք է առնվազն համաձայնեցվեն իր պաշտպանյալի հետ»: Նրա կարծիքով՝ դատարանի դահլիճից հեռացում սանկցիան ամբաստանյալի նկատմամբ կիրառելիս դատարանը պետք է որ նախատեսի դրա հետեւանքներն այն առումով, որ պաշտպանն այդ դեպքում կարող է եւս լքել դահլիճը։ «Առավել եւս պաշտպանն իրավունք էլ չունի մնալ, երբ նման պահանջ է ստանում իր պաշտպանյալից։ Համոզված եմ նաեւ, որ մի քանի տարի առաջ սանկցիաների նման շքերթի հետ դժվար թե գործ ունենայինք, քանի որ նախաձեռնողները դժվար թե հույս ունենային, թե նման հիմքերով փաստաբանը հնարավոր է պատասխանատվության ենթարկվի, հիմա իրավիճակն այլ է, ու պալատ ուղարկվող որոշումների տարափն այս առումով անակնկալ չէ։ Ինչեւէ, լինելով անուղղելի լավատես, հույս ունեմ, որ Փաստաբանների պալատը դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ գաղտնի հուշագիր չի ստորագրել իր կողմից ներկայացված որոշումների ճակատագրի վերաբերյալ»,- մեր զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր սանկցիա է կիրառվել նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել Փաստաբանների պալատ:

Տպել
4317 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին