Ձեր շինած երկիրն ա, ինչ ես ուզում, դերասան, դու հիվանդ չես. դատավորը՝ Վահան Շիրխանյանին

07/07/2017 schedule12:48

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց զինված հանցախմբի գործով դատական նիստը: Այն սկսվեց մոտ 1 ժամ ուշացումով: Նիստը, սակայն երկար չտեւեց, քանի որ երկու պաշտպաններ չէին ներկայացել, մասնավորապես՝ դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալներից Արման Հայրապետյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը գտնվում էր հիվանդանոցում։

Նշենք, որ այսօրվա նիստին չէր ներկայացվել ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը նախորդ նիստին երեք ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից: Պաշտպանը պահանջեց նախագահող դատավորից պարզաբանել, թե ե՞րբ է լրանում սանկցիայով սահմանված ժամկետը, ի պատասխան դատավորն ասաց, որ Վահան Շիրխանյանը հեռացվել է երեք ժամով, եւ ժամկետը չի լրացել: Պաշտպանն իր հերթին պարզաբանեց, որ ոչ մի տեղ գրված չէ, որ սանկցիայի ժամկետի հաշվարկը նիստերի ընթացքին է վերաբերվում:

Մինչ դատավորը որոշում էր դատական նիստը հետաձգել, Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի դատավորին՝ նախորդ դատական նիստում իր գործողությունների հետ կապված, սակայն դա այս նիստում կներկայացնի հայտարարության տեսքով։ 

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց՝ ինչու իր պաշտպանյալի բացակայության մասին նիստերի քարտուղարը չհայտարարեց:

Ապա դիմելով դատավորին, պաշտպանն ասաց, որ նախորդ նիստին դատավորը դահլիճից դուրս Վահան Շիրխանյանի հասցեին անհարգալից եւ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել եւ փորձել է հաշիվ պահանջել։ 

«Նախորդ դատական նիստին ես անձամբ եմ ականատես եղել, թե դուք ինչպես կարգադրիչների եւ ոստիկանների ներկայությամբ փորձել եք հաշիվ պահանջել, որ հանդգնել է ձեզ անհասկացող ասել: Իմ պաշտպանյալն ինձ փոխանցել է, որ դուք նրան ասել եք հետեւյալը՝ դու ո՞վ ես, որ  ինձ ասես՝ «չի հասկացել», ես քեզնից շատ բան եմ արել էս երկրի համար, Ձեր շինած երկիրն է, ինչ ես ուզում, դերասան, դու ոչ միայն քայլում ես, այլեւ վազում ես, բոլորին մատերի վրա ֆռռացնում ես»,- դատարանում հայտարարեց Հայկ Ալումյանը:

Դատավոր Բեկթաշյանը որեւէ կերպ չարձագանքեց Ալումյանի այս հայտարարությանը: Նա միայն նշեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ Արման Հայրապետյանի պաշտպանը ներկա չէ:

Նիստից հետո Արմեն Բեկթաշյանը մի քանի րոպե զրուցեց Հայկ Ալումյանի հետ:

Մեր հարցին ի պատասխան Ալումյանն ասաց, որ դիմելու է Արդարադատության խորհուրդ ոչ միայն այս հայտարարությունների հետ կապված, այլ մի շարք իրադարձությունների հետ կապված, որոնք որ դատական նիստում տեղի են ունեցել, որոնք որ ինքնին շատ կոպիտ խախտումներ են: Խոսելով իր եւ Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառված սանկցիաների մասին, Ալումյանն ասաց, որ մեկ շաբաթ առաջ դիմել է դատարանին, որպեսզի ստանա Վահան Շիրխանյանի եւ իր վերաբերյալ դատական սանկցիաների որոշումները, արդեն մեկ շաբաթ է իրեն դրանք չեն տրամադրվում: Մեր դիտարկմանը, որ  նաորդ նիստին դատական նիստերից Վահան Շիրխանյանին հեռացնելուց հետո Հայկ Ալումյանի բացակայությունը դատարանը գնահատել է որպես անհարգալից վերաբերմունք, Ալումյանն ասաց, որ երբ որ դատավորը ընդմիջում է հայտարարում եւ չի սահմանում, թե ինքը կես ժամով, հինգ ժամով, թե չորս օրով ընդմիջեց դատական նիստը, դրանից ելնելով դատավարության մասնակիցների մոտ չի առաջանում պարտականություն գտնվել դահլիճում այնքան ժամանակ մինչև դատավորը կգա: Անորոշ ժամկետով նիստը ընդհատելու պարագայում, երբ դատարանը վերադառնալով տեսնում է, որ փաստաբանն այնտեղ չէ, իրավունք չունի դատական սանկցիա կիրառել: «Բացի այդ պարոն Շիրխանյանը բոլորի համար լսելի ձեւով հայտարարել է, որ չի ցանկանում, որ իր պաշտպանն իր բացակայությամբ գտնվի դատական նիստին: Ընդհանուր սկզբունք է՝ պաշտպանը չի կարող կատարել այնպիսի գործողություններ իր վստահորդի համար ու նրա անունից, որի համար վստահորդի կողմից լիազորված չի, դա հանրահայտ ճշմարտություն է»,-  ասաց Հայկ Ալումյանը: Մեր մյուս հարցին, թե արդյոք դատավորը ինքնաբացարկ կհայտնի՞  Հայկ Ալումյանը պատասխանեց, որ իր մոտ մի միտք է առաջացել, որ միգուցե դատավորը ինքն այնպիսի բաներ է ասել, որպեսզի ստիպված լինի հետո դրա հիման վրա ինքնաբացարկ հայտնել:

«Ես չգիտեմ, որովհետեւ ուրիշ ո՞նց կարելի է բացատրել դատավորի այդպիսի խոսելաձեւը, այդպիսի մոտեցումը: Ուրիշ ձև չեմ կարողանում բացատրել, որովհետեւ մենք պարոն. Բեկթաշյանին մինչեւ այդ համարյա բոլորն, ում հետ խոսում էի, ու ինքս էլ անձամբ իմ փորձից՝ իր մոտ քիչ չեմ ունեցել դատավարություններ, շատ հավասարակշռված գիտենք իրեն, հատկապես այդ մի գիծը միշտ եղել է: Այս դատավարությունում ես նրան չեմ ճանաչում, ես էլ չգիտեմ, ինքն այդ ամեն ինչն անում է, որ հետագայում ինքնաբացարկի հիմքեր ստեղծի՞, ուղղակի ուրիշ բացատրություն չեմ գտնում»,- եզրափակեց Հայկ Ալումյանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին ժամը 11:00-ին:

Տպել
12841 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին