Սխալ կանխատեսելու արվեստը. Մեր որեւէ կառավարություն երբեք ճիշտ կանխատեսումներ չի արել

ՀՀ բոլոր կառավարությունները ունեցել են բազմաթիվ ընդհանրություններ: Դրանցից մեկը ճիշտ կանխատեսումներ անելու անկարողությունն է: Որեւէ կառավարություն մինչ օրս չի կարողացել ճիշտ կանխատեսել, թե ինչ ցուցանիշներ կգրանցվեն մեր տնտեսության մեջ, ասենք, առաջիկա երեք տարիներին:

Այս «տաղանդը» արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում: Այդ փաստաթղթերի անունն է «Միջնաժամկետ ծախսային ծրագիր», ավելի կարճ՝ ՄԺԾԾ: ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հաստատեց  «ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», որտեղ կանխատեսել է տնտեսական ցուցանիշները տվյալ ժամանակահատվածում:

Ասել, որ այդ կանխատեսումները չեն իրականանալու, բնականաբար չենք կարող: Ասել, որ այդ կանխատեսումները իրականանալու են, նույնպես չենք կարող: Բայց, ինչպես ասում են,  տառապանքը փորձ ունի:

Վերջին 7 տարիների ընթացքում սա արդեն 6-րդ ՄԺԾԾ-ն է, որը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից:  Եվ ահա թե ինչ կանխատեսումներ են արել կառավարությունները: Այսպես. 2013 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաստատեց 2014-2016 թվականների ՄԺԾԾ-ն, ըստ որի 2016 թվականին կանխատեսվում էր 6.4 տոկոս աճ: Հաջորդ տարի հաստատվեց 2015-2017թթ միջնաժամկետը, որով 2016-ի համար կանխատեսվում էր արդեն 5.3 տոկոս աճ: 2015 թվականին հաստատված 2016-2018 թթ. ՄԺԾԾ-ում 2016 թվականի համար կանխատեսված էր ընդամենը 2 տոկոս տնտեսական աճ: Կանխատեսումներից եւ ոչ մեկը չիրականացավ, եւ արդյունքում ստացվեց ընդամենը 0.2 տոկոս աճ 2016 թվականին:

Իհարկե, կարող ենք ասել, որ չորս կամ երեք տարվա համար նման կանխատեսումներ անելը բարդ խնդիր է, եւ սխալվելու հավանականությունը մեծ է: Համաձայն ենք: Բայց 2016-ի տնտեսական աճի վերաբերյալ ամենազավեշտալի կանխատեսումը կառավարությունը արել է հենց 2016 թվականին, երբ ՀՀ վարչապետը արդեն Հովիկ Աբրահամյանն էր: Անցած տարվա ամռանը ընդունված ՄԺԾԾ-ի համաձայն կառավարությունը կանխատեսում էր, որ 2016-ի արդյունքներով կգրանցվի 3.7 տոկոս աճ: 

Այս կանխատեսումը, ընդգծենք, արվել է 0.2 տոկոս տնտեսական աճ ունենալուց ընդամենը մի քանի ամիս առաջ: Այսպիսի պատկեր ունենալով, յուրաքանչյուր ոք լիարժեք իրավունք ունի կասկածել, որ երեկ հաստատված ծրագրում կառավարության արած կանխատեսումները կիրականան: 

Իսկ ինչ կանխատեսումներ է արել Կարեն Կարապետյանի կառավարությունը այս անգամ: 2017 թվականին, ըստ երեկ հաստատված ՄԺԾԾ-ի, գրանցվելու է 3.3 տոկոս տնտեսական աճ: 2018-ին 4.7, 2019-ին՝ 5.4 եւ 2020 թվականին՝ 5.7 տոկոս տնտեսական աճ: Նման կանխատեսումներ անելու հիմքում կառավարությունը, իհարկե, դրել է որոշակի հաշվարկներ ու սպասելիքներ: Բայց նախկին՝ չիրականացած կանխատեսումներով ՄԺԾԾ-ներում նույնպես կային հաշվարկներ ու սպասելիքներ, որոնք ժամանակին բավականին համոզիչ էին թվում:

Տնտեսական ցուցանիշների կանխատեսումները կարեւոր են ոչ թե այն պատճառով, որ դրանք սպորտային հետաքրքրություն են առաջացնում: Ու չարախնդալու կարիք էլ չկա: Կանխատեսումները հույժ կարեւոր են այն տեսակետից, որ կառավարությունը իր գործողությունները անում է հենց այդ կանխատեսումների հիման վրա: Այդ թվում, ասենք, պարտքեր է ներգրավում: Ասենք, եթե կառավարությունը կանխատեսում է որ կլինի 5 տոկոս տնտեսական աճ եւ այդ հեռանկարը հաշվի առնելով՝ մեկ միլիարդ դոլարի նոր վարկեր է ներգրավում, բայց կանխատեսումը չի իրականանում, ապա ստացվում է, որ մենք պարզապես փող ենք վերցրել ու փոշիացրել, որի վերադարձնելու պարտավորությունը մենք դնում ենք գալիք սերունդների ուսերին:

Տպել
4884 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին