ՔԿՀ-ից արգելել են թերթեր փոխանցել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին. պաշտպան

07/07/2017 schedule15:45

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկից երեկ թույլ չեն տվել փաստաբան Մուշեղ Շուշանյանին թերթեր փոխանցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին:

Այս մասին մեր զրույցում պատմեց Շուշանյանը՝ հավելելով. «Երեկ գնացել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին տեսակցելու նպատակով, ինչպես ամեն անգամ ինձ հետ տարել եմ նաեւ թերթեր: Մինչ այս թերթերի հետ կապված երբեւէ որեւէ խնդիր չէր առաջացել, հետո, բնականաբար՝ թերթերը մետաղորսիչ սարքով իրենք զննում են: Այս անգամ չգիտես ինչու ինձ ասացին, որ թերթերը ներս տանել չի թույլատրվում, ես չեմ կարող դրանք տանել»:

Շուշանյանն ասաց, որ պահանջել է, որպեսզի համապատասխան իրավական հիմքը վկայակոչեն, համաձայն որի՝ արգելվում է, որ փաստաբանը իր պաշտպանյալին թերթ փոխանցի, կամ որ արգելված է կալանավորված անձին մամուլին ծանոթանալ: «Գնացին եկան, գնացին-եկան, վերջը բերեցին Կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական հիմնարկի կանոնակարգը, որտեղ ակնհայտ հակաօրինական եւ հակասահմանադրական նորմ կա: Այդ նորմը սահմանում է, որ կալանավորված անձը իր մոտ կարող է  ունենալ միայն քրեական գործին առնչվող նյութերը»,- մանրամասնեց պաշտպանը:

Վերջինս անմիջապես ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այսօր Շուշանյանին ՄԻՊ աշխատակազմից փոխանցել են, որ թերթերը չեն թողել փոխանցել Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին, քանի որ դրանք շատ են եղել. «Բայց այս անգամ հակառակը՝ թերթերը քիչ էին, եղել է սրանից եռապատիկ հնգապատիկ ավելի: Պահանջեցի, որպեսզի ինձ որոշում տան, որ արգելում են իմ մուտքը թերթերով, կամ գոնե արձանագրություն կազմեն: Ասացին՝ հա կտանք, բայց մեկ ժամից ավելի սպասելուց հետո ինձ ասացին, որ որոշումը չի լինելու, նորից զանգեցի ՄԻՊ աշխատակազմ, նրանք էլ կապվեցին իրենց հետ ասեցին, որ կարգն է, պետք է որոշում տաք եւ այլ: Ի վերջո, որոշում չտրվեց թերթերը թողել եմ ավտոմեքենայի մեջ, առանց թղթերի մտել Սեֆիլյանին եւ Ավետիսյանին տեսակցելու»,- նշեց Մուշեղ Շուշանյանը:

Մեր հարցին, թե միտումը որն է, արգելել թերթեր փոխանցել ձեր պաշտպանյալներին, պաշտպանն ասաց, որ ժամանակ առ ժամանակ քրեակատարողական հիմնարկը «մեղմ ասած, շատ տարօրինակ վարքագիծ է դրսեւորում»: «Երբեմն ոչ մի խնդիր չի լինում, բայց դա տեւում է որոշակի ժամանակ: Հատուկ հսկողություն է Սեֆիլյանի եւ Ավետիսնանի նկատմամբ իրականցվում՝ խիստ ռեժիմ է նրանց նկատմամբ: Շատ հաճա-ակի խուզարկվում են իրենց խցերը, երբեմն մեկ օրում 2 անգամ մտնում խուզարկում են: Բնականաբար, ցուցում կա՝ հատուկ իրենց իրավունքները հնարավորինս սահմանափակելու եւ այդ ցուցումը կատարելիս ՔԿՀ ադմինիստրացիան, բնականաբար, հայտնվում է նման անհեթեթ իրավիճակներում»,- մեր զրույցում եզրափակեց Մուշեղ Շուշանյանը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ առաջարկվել է թերթերը փոխանցել հանձնուքի տեսքով:

Տպել
5723 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի