Մարտունակության սինդրոմ. ՌԴ խորքից եկել է նամակ, գնում են բանակ

07/07/2017 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 9-ի համարում

Պաշտպանության նախարարությունն, արդեն մի քանի օր է, սկսել է բանակ զորակոչել միջպետական պայմանագրով ռուսաստանյան բուհեր դիմած ասպիրանտներին: Ըստ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հաղորդած տվյալների՝ ՊՆ-ն այս մի քանի օրվա ընթացքում արդեն տասը նման տղաների բանակ է տարել: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ կրթության նախարարության հայտարարած մրցույթի արդյունքում Ռուսաստանի բուհեր էին ընդունվել 44 ասպիրանտներ: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ ԿԳՆ-ում նախագահի վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումներից հետո 44 հոգուց բաղկացած այդ ցուցակը, փաստորեն, ընդունելությունից մեկ ամիս անց փոխարինվել էր բոլորովին այլ ցուցակով, ըստ որի՝ արդեն ռուսաստանյան բուհերի ասպիրանտուրաներ սովորելու է ուղարկվելու միայն 15 հոգի՝ նախնական ցուցակում ընդգրկվածները:

ՊՆ-ն փութաջանորեն սկսել է հավաքագրել նախկին ցուցակից դուրս մնացած ասպիրանտներին այն դեպքում, երբ զորահավաքն, արդեն մի քանի օր է, ավարտված է, իսկ տղաները կրթության եւ գիտության նախարարությունից տարկետման իրավունքը հաստատող փաստաթուղթ ունեն: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ առաջին ցուցակով ընդունվածների ծնողները, որոնք ավելի քան մեկ ամիս շարունակ վստահ են եղել, որ իրենց երեխաներն ընդունվել են եւ արդեն սեպտեմբերին պետք է մեկնեն Ռուսաստան սովորելու, դիմել են հնարավոր բոլոր ատյաններին՝ սկսած վարչապետից ու նախագահի վերահսկողական ծառայությունից, վերջացրած ՊՆ-ով, ԱԺ-ով ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնով: Երեկ մեզ հետ զրույցի ժամանակ ծնողները հայտնեցին, որ ՌԴ դեսպանատանն իրենց ասել են, թե ռուսական կողմն այս պատմության հետ ոչ մի առնչություն չունի:

Ավելին, ծնողներին հաջողվել է իրենց ուղիներով հենց Ռուսաստանի կրթության նախարարությունից պարզել, որ իրականում ռուսական կողմը տեղերի ոչ մի կրճատում էլ չի արել, ինչպես դեռ մեկ շաբաթ առաջ մեզ փորձում էր համոզել ԿԳ նախարար Սերգո Երիցյանը: Եւ որպես ասվածի ապացույց՝ ցույց էին տալիս փաստաթղթեր, որտեղ ռուսական բուհերի ռեկտորներն անձամբ են կոնկրետ մարդկանց համար երաշխավորագրեր ուղարկել Հայաստան եւ խնդրել, որ նրանց ուղարկեն սովորելու: Օրինակ, Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի ռեկտոր Բ. Օնիկիյը երաշխավորագրեր է ուղարկել մինչ այդ այնտեղ սովորող Վահագն Օհանջանյանի եւ Դավիթ Դավթյանի համար, որտեղ նշում է նրանց գերազանց առաջադիմության մասին: Այս տղաները, սակայն, որոնց մասին հիացմունքով է գրում ՄԻՖԻ-ի ռեկտորը, եւ որոնք ԿԳՆ-ի հայտարարած մրցույթի արդյունքում ընդունվել էին սույն բուհերի ասպիրանտուրաները, այժմ, արդեն մի քանի օր է, գտնվում են բանակում:

Հիշեցնենք, որ դեռ մեկ շաբաթ առաջ Սերգո Երիցյանը մեզ ասել էր, որ նախագահի վերահսկողական ծառայության ստուգումներն այստեղ ոչ մի կապ չունեն, եւ ցուցակը փոխվել է, քանի որ Ռուսաստանն այս տարի ասպիրանտուրայի համար ընդամենը 15 քվոտա է սահմանել: Իսկ 44 հոգու անունները մրցույթից հետո Ռուսաստան են ուղարկվել որպես ասպիրանտուրայի թեկնածուներ: Այնինչ, սրանից դեռ 1,5 ամիս առաջ ԿԳՆ-ն բոլոր 44 ընդունվածներին տվել է հետեւյալ փաստաթուղթը. «Այսինչ Այսինչյանը, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՀՀ ԿԳՆ-ի կողմից գործուղվել է ՌԴ՝ ասպիրանտական կրթություն ստանալու նպատակով: Նրա ուսումը նախատեսված է մինչեւ 2007 թվականը: Համաձայն «Զինապարտության մասին» օրենքի, միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ուսման մեկնած ուսանողները օգտվում են տարկետման իրավունքից»: Եւ որքան էլ Սերգո Երիցյանը պնդի, թե նախագահի վերահսկողականը սույն պատմության հետ ոչ մի կապ չունի, ու պատճառը ՌԴ-ի սահմանած քվոտաներն են, հասկանալի է, որ դա ամենեւին էլ այդպես չէ:

Իհարկե, երեկ ծնողները պնդում էին, որ այս ամենի պատճառը, ըստ իրենց հավաստի աղբյուրների, դեռ դպրոցական մեդալի քննությունների ժամանակ արդեն նախկին ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանի կողմից ընդդիմադիր գործչի երեխային, իբր, օգնելու փորձն է եղել, որին, իբր, տեղյակ է եղել Սերգո Երիցյանը: Ըստ նրանց՝ նախագահականից այս կերպ, իբր, փորձել են պատժել նաեւ Երիցյանին: Բայց չի բացառվում, որ իրականում այստեղ բոլորովին այլ պատճառներ կան: Երեկ մեզ հաջողվեց ձեռք բերել այն 15 հոգու անունները, ովքեր, ըստ նոր ցուցակի, պետք է մեկնեն ՌԴ: 15 հոգուց միայն 2-ն են աղջիկներ, եւ ակնհայտ է, որ տվյալ պարագայում, բացի այլ պատճառներից, որոնց վերաբերյալ տվյալ պահին կարելի է միայն ենթադրություններ անել, կա նաեւ բանակի խնդիր: Ինչեւէ, այժմ ծնողները որոշել են, բացի դատարան դիմելուց, նաեւ նամակ գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Մեզ հետապնդում են որպես հանցագործներ: Մի՞թե այս հանրապետությունում արդարություն չկա»,- երեկ ՀՀ ԿԳ նախարարին էին դիմում վրդովված ծնողները: Նախարարը հայտարարեց, թե ինքը փորձել է խոսել Մոսկվայի հետ եւ հուսով է, որ ծնողների հետ ընդհանուր ուժերով հնարավոր կլինի լուծումներ գտնել: «Բայց այս պարագայում խնդրի հարթությունը մի քիչ փոխվել է, եւ 10 հոգու արդեն տարել են բանակ»,- ասում էր նա: Թե ինչ արդյունքի կհասնեն նրանք, կարծում ենք, ակնհայտ է, քանի որ հարցը շատ վերեւներում արդեն իսկ լուծված է: Ի դեպ, վերահսկողականի «ստուգումներից» հետո նույն պատմությունն է սպասվում նաեւ ՌԴ բուհեր ընդունված մագիստրոսներին:

Լուսինե Բարսեղյան  

Տպել
1854 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու