Տունտունիկ. նախագիծը նույնն է մնացել

07/07/2017 schedule17:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 9-ի համարում

2003 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանրաքվեով «ոչ» ասացին սահմանադրական բարեփոխումների քոչարյանական փաթեթին: Այդուհանդերձ, մեր պետությունը ԵԽ-ի առաջ պարտավորություն է ստանձնել՝ մինչեւ 2005-ի հունիսի 1-ը լրամշակել եւ կրկին հանրաքվեի դնել սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որի մշակման վրա աշխատում են եվրոինտեգրման հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ու մի խումբ փորձագետներ: Համաձայն մշակված ժամանակացույցի՝ 2005-ի սկզբին հերթական անգամ Սահմանադրության բարեփոխված տարբերակը պետք է դրվի հասարակական լայն քննարկման, որպեսզի հանրությունը գոնե այս անգամ իմանա, թե ինչին պետք է ինքը «այո» կամ «ոչ»  ասի:

Օրերս մամուլին տված հարցազրույցում եվրոինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, համեմատելով հանրաքվեով մերժված եւ կրկին մշակվող տարբերակը, ասել էր, թե շատ մեծ փոփոխություններ չեն արվել: Նկատենք, որ Տ.Թորոսյանը խիստ չափազանցրել է, քանզի ծանոթանալով, իբր, կրկնամշակված տարբերակին, պետք է արձանագրել, որ փոփոխություններ գրեթե չկան: Ու որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք բոլոր այն խիստ «Էական» փոփոխությունները, որոնք արվել են սահմանադրական բարեփոխումների փաթեթում՝ 2003-ի մայիսի 25-ի հանրաքվեով մերժվելուց հետո:

Եւ այսպես, կրկնամշակված տարբերակի հոդված 22-ում կատարվել է հետեւյալ «առանցքային» մշակումը. «Ոչ ոք չի կարող դատապարտվել նույն արարքի համար» դրույթը ձեւափոխվել է այսպես. «Ոչ ոք չի կարող դատապարտվել միեւնույն արարքի համար»: Այսինքն՝ «նույն» բառը փոխարինվել է «միեւնույն» բառով: ՀՀ  նախագահին վերաբերող գլխի հոդված 54-ում, ուր ներկայացված է նախագահի երդման տեքստը, կատարվել է հետեւյալ փոփոխությունը՝ «ի փառս մեր հայրենիքի եւ ի բարօրություն մեր ժողովրդի» պարբերությունը լրամշակվել է այսկերպ՝ «ի փառս մեր հայրենիք Հայաստանի Հանրապետության եւ ի փառս մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Փոփոխություն է կատարվել նաեւ հոդված 61-ում. «Նախագահը ձեւավորում է իր աշխատակազմը» դրույթը փոփոխվել է այսկերպ. «Նախագահը, օրենքով սահմանված կարգով, ձեւավորում է իր աշխատակազմը»: Այս պահի դրությամբ սրանք են այն հիմնական լրացումները, որ մայիսի 23-ի հանրաքվեի տապալումից հետո աշխատանքային խումբը կատարել է սահմանադրական բարեփոխումների փաթեթում: Այդուհանդերձ, երեկ մեզ հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց մի քանի առանցքային հարցեր, որոնց շուրջ ԱԺ-ում քննարկումներ են սկսվել:

Դրանցից առաջինը վերաբերում է փաթեթի հոդված 79-ին, ուր գրված է. «ԱԺ-ն, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, պատգամավորների կազմից ընտրում եւ ետ է կանչում ԱԺ նախագահին, նրա երկու տեղակալներին»: Ըստ Ռ. Պետրոսյանի՝ ԱԺ նախագահին ետ կանչելու դրույթին կտրականապես դեմ է «Օրինաց երկիրը», որն առաջարկում է հոդված 79-ից հանել ԱԺ նախագահի ետկանչին վերաբերող հատվածը:  «Այդուհանդերձ, ԱԺ մնացած խումբ-խմբակցություններն այն կարծիքին են, որ ԱԺ նախագահին ետ կանչելու դրույթը, որի բացակայությունը գործող Սահմանադրության լուրջ բացերից է, պետք է նոր Սահմանադրությամբ ամրագրվի»,- ասում է Ռ. Պետրոսյանը:

Ըստ նրա՝ վիճահարույց այս դրույթը պետք է առաջիկայում քննարկվի հանրապետության նախագահի մոտ: Մյուս հարցը, որի շուրջ աշխատանքային խմբում տարաձայնություններ են ծագել,  վերաբերում է նախագծի հոդված 65-ին, որը սահմանում է պատգամավորի կարգավիճակը: Ըստ հոդվածի՝ «Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ՝ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Ըստ Ռ.Պետրոսյանի՝ ՄԱԿ խմբակցությունը պնդում է, որ հոդված 65-ից հանվի «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու» արգելքը եւ պատգամավորներին իրավունք տրվի զբաղվել նշյալ գործունեությամբ:

Հաջորդ վեճը վերաբերում է ԱԺ-ում պատգամավորների ընդհանուր թվին: Սահմանադրական բարեփոխումների փաթեթում նշված է, որ խորհրդարանը կազմված է 101 պատգամավորից: Ըստ Ռ.Պետրոսյանի՝ «Օրինաց երկիրն» առաջարկում է այդ թիվը դարձնել 121, որպեսզի ԱԺ-ում գործող 9 հանձնաժողովներից յուրաքանչյուրում հնարավորություն տրվի ներառելու գոնե 10-ական պատգամավոր: Այս դրույթի շուրջ եւս ԱԺ-ում դեռ միասնական կարծիք չկա: Այդուհանդերձ, Ռ. Պետրոսյանը կարծում է, որ 101 պատգամավորը  բավարար է: «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ պատգամավորների առնվազն 60%-ը խորհրդարանում ոչ մի բան չի անում:

Ուստի չարժե արհեստականորեն մեծացնել խորհրդարանի թիվն ու ավելորդ տեղը ծախսել պետության փողերը»,- 101 պատգամավորով բավարարվելն այսկերպ է հիմնավորում հանրապետական պատգամավորը: Վեճ կա նաեւ, թե քանի տարի պետք է սահմանվի ԱԺ-ի լիազորությունները: «Կան առաջարկներ, որպեսզի ԱԺ-ի լիազորությունը սահմանվի 5 տարի, քանզի պատգամավորները նշում են, որ մինչեւ հասցնում են վարժվել խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը, իրենց լիազորությունների ժամկետն ավարտվում է: Սակայն, այդ դեպքում պետք է նախագահի լիազորությունները դարձնել 6 կամ 7 տարի, որ չստացվի, թե ամեն նախագահ ունենում է իր խորհրդարանը: Այս պահին այս հարցը եւս վիճելի է, եւ դա եւս կքննարկվի հանրապետության նախագահի մոտ»,- ասում է  Ռ. Պետրոսյանը:

Հաջորդ դրույթը, որը քննարկվում է ԱԺ-ում՝ արդարադատության խորհրդի կազմն է: Ըստ բարեփոխված տարբերակի հոդված 94.1-ի՝ արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ 3 տարի ժամկետով ընտրված 7 դատավորներ եւ ՀՀ նախագահի կողմից նշանակված 3 իրավաբան գիտնականներ: ԱԺ խումբ-խմբակցություններն առաջարկում են, որ ԱԺ-ն եւս ստանա արդարադատության խորհրդի կազմում 3 անդամ նշանակելու իրավունք:  Ահա սրանք են այն հնարավոր փոփոխությունները, որ հավանական է՝ մինչեւ դեկտեմբեր կատարվեն սահմանադրական բարեփոխումների փաթեթում: Եթե ոչ, ապա 2005-ի մայիսի վերջին, ըստ մշակված ժամանակացույցի, ընդամենը մեկ-երկու խմբագրական շտկումներով հանրաքվեի կդրվի նույն այն փաստաթուղթը, որը մեկ անգամ արդեն հանրաքվեով մերժվել է:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2933 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը