Ինչպես միշտ. ո՞ւմ է խփում դոլարի անկումը

07/07/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 9-ի համարում

Դրամը վերջին շրջանում արժեվորվում է. այսինքն՝ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի կուրսը շարունակում է մնալ աննախադեպ ցածր: Առաջին հայացքից ազգային արժույթի նման պահվածքը պետք է նույնքան ազգային հպարտություն հաղորդեր մեզ: Սակայն խնդիրը գործնականում դիտարկելու պայմաններում՝ ստացվում է բոլորովին այլ պատկեր: Ներկայումս մեր բնակչության մի զգալի մասն ապրում է արտասահմանից ստացվող տրանսֆերների, այսինքն՝ իրենց բարեկամներից ստացվող գումարների հաշվին: Թե որքան է այդ ընտանիքների թիվը, որեւէ վիճակագրություն չկա: Սակայն, որպեսզի պատկերավոր դառնա՝ նշենք, որ ըստ փորձագիտական տարբեր գնահատականների՝ մասնավոր տրանսֆերների տեսքով տարեկան Հայաստան է մուտք գործում ՀՀ պետբյուջեի ծավալներին համադրելի գումար՝ 450-600 մլն դոլար:

Այս տեսանկյունից դրամի արժեվորումը, կամ որ նույնն է՝ դոլարի արժեզրկումն ուղղակիորեն հարվածում է բնակչության այդ հատվածի գրպանին: Այսպես. երբեմնի 580 դրամանոց դոլարն այսօր արժե ընդամենը 530 դրամ: Նախկինում իր բարեկամից ամսական 100 դոլար ստացող ընտանիքը, փաստորեն, ուներ 58 հազար դրամի եկամուտ: Ներկայումս նույն ընտանիքն ունի ամսական 53 հազար դրամ: Այսինքն՝ տվյալ ընտանիքը կորցրեց 5 հազար դրամ կամ մոտ մեկ ամսվա հացի փող, կամ՝ մեկ ամսվա էլեկտրաէներգիայի վարձ, եւ այսպես շարունակ: Թերեւս, միայն այսքանը բավարար է պնդելու համար, որ դրամի արժեվորումը մեր քաղաքացիների մի ստվար մասի վրա բացասական հետեւանք է ունենում: Կարելի՞ է կանխել այս երեւույթը: Միակը, ով կարող է ազդեցություն ունենալ այս գործընթացի վրա՝ ՀՀ կենտրոնական բանկն է:

«Կենտրոնական բանկը չի միջամտում շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա»,- մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին ԿԲ-ից: ԿԲ-ում դոլարի փոխարժեքի շարունակական անկումը բացատրում են նրանով, որ արձանագրվում է կանխիկ դոլարի մեծ ներհոսք, ինչը շուկայում առաջացնում է դոլարի առաջարկի ավելացում, ինչին էլ հետեւում է դրա էժանացումը: Ի՞նչ է ստացվում. ժամանակին իշխանությունները, պատկերավոր ասած, ադմինիստրատիվ մեթոդներով կանխեցին էլեկտրաէներգիայի սակագնի աճը՝ պատճառաբանելով, որ բնակչության գնողունակությունը ցածր է: Դոլարի փոխարժեքի անկման պայմաններում բնակչության գնողունակությունը, ինչպես տեսանք, նույնպես նվազում է, բայց ԿԲ-ն դրա դեմն առնելու քայլեր չի ձեռնարկում:

Հարկ է նշել, որ տվյալ դեպքում «դրամի արժեվորում» բառակապակցությունն ընդամենը տնտեսագիտական ձեւակերպում է եւ ըստ էության բովանդակային իմաստ չունի՝ մի պարզ պատճառով. դոլարի փոխարժեքի նվազմանը զուգահեռ՝ գործնականում նվազում է նաեւ դրամի գնողունակությունը: Թերեւս, բավական է համեմատել մրգերի եւ մի շարք մթերքների գները անցած տարվա նույն ժամանակահատվածի գների հետ: Փաստորեն, 100 դոլար ստացած քաղաքացին, շուկայում վաճառելով իր կանխիկ դոլարը, կորցնում է դրա մի որոշակի մասը, իսկ եւս մի որոշ մաս կորցնում է արդեն թանկացած մթերք գնելիս: Հաշվարկելը, թե որքանով աղքատացավ բնակչությունը, արդեն տեխնիկայի հարց է: Բայց փաստ է, որ ազգային արժույթի արժեվորմանը զուգընթաց՝ բնակչությունն ավելի է աղքատանում:

Սակայն չի կարելի չնկատել, որ դոլարի փոխարժեքի անկումը շատ ձեռնտու է բնակչության մեկ այլ խավի: Խոսքը չափազանց փոքրաթիվ մարդկանց մասին է՝ խոշոր ներկրողների: Օրինակ, բենզին ներկրողը դոլարով գնած բենզինը Հայաստանում վաճառում է դրամով, հետո շուկայում կրկին ձեռք է բերում արդեն էժան դոլար ու դրանով կրկին ձեռք է բերում բենզին եւ այսպես շարունակ: Ասվածը ուշագրավ է նրանով, որ Հայաստանում բենզինի գինը դրամով եւս բարձրանում է: Միայն վերջին մեկ ամսում բենզինը թանկացել է ավելի քան 20 տոկոսով: Այնինչ, եթե դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունը գնահատենք որպես դրամի արժեվորում, ապա ներքին շուկայում բենզինի՝ դրամով արտահայտված գինը չպետք է բարձրանար, կամ՝ գոնե չպետք է փոխվեր:

Դոլարի փոխարժեքը, մասնագետների գնահատմամբ, շուտով կսկսի բարձրանալ եւ աշնանը կկազմի 590-600 դրամ: Միայն նշենք, որ ՀՀ 2004թ. պետբյուջեում դոլարի փոխարժեքը սահմանված է 589 դրամ, այսինքն՝ բյուջեն հաշվարկված է ըստ այդ ցուցանիշի: Առաջին հայացքից դրամի արժեվորման բացասական հետեւանքները դրանով պետք է որ վերանային: Բայց կասկածից վեր է, որ դոլարի փոխարժեքի բարձրացմանը զուգահեռ՝ նույնչափով, եթե ոչ ավելի, բարձրանալու են բոլոր ապրանքատեսակների գները: Այդպես է եղել միշտ եւ այդպես է լինելու: Մի խոսքով, երբ դրամը արժեվորվում է, բնակչության մի զգալի մասի կենսամակարդակը նվազում է: Երբ դրամը արժեզրկվում է, բնակչության նույն հատվածի կենսամակարդակը կրկին նվազում է:           

Հայկ Գեւորգյան

Տպել
3177 դիտում

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել