Ընտրակաշառքի հոսքեր. մեծ փողեր են եկել Ռուսաստանից

Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները շարունակում են խիստ ուշագրավ պահվածք դրսեւորել:

Խնդիրն այն է, որ մասնավոր տրանսֆերտների մեծագույն մասը՝ ավելի քան 80 տոկոսը Հայաստան է գալիս ՌԴ-ից: Եվ այդ հոսքերը հիմնականում կախված են ՌԴ-ում տիրող ֆինանսատնտեսական վիճակից: Երբ տնտեսությունը Ռուսաստանում աշխույժ է, փող շատ կա, տրանսֆերտներն էլ աճում են: 2014 թ. սկսած ՌԴ տնտեսության վիճակը, եթե արտահայտվենք բժշկական տերմիններով, կայուն ծանր է: Եվ դա ուղղակիորեն արտացոլվում էր այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալների վրա. դրանք նույնքան կայուն անկում էին ապրում: Սակայն անցած տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվեց աննախադեպ ու խիստ կասկածելի աճ:

Այդ աճը որոշ տատանումներով պահպանվեց մինչեւ այս տարվա մարտ (տես գծապատկերը): Սակայն ապրիլին արձանագրվեց նույն միտումը, ինչ արձանագրվում էր 2014 թվականից սկսած՝ տրանսֆերտների ծավալը կրկին կտրուկ անկում ապրեց:

Միակ տրամաբանական պատճառը, որ կարելի է գտնել այսպիսի տատանման պարագայում, այն էր, որ այս տարվա ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաժանված հսկայածավալ ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում» եղած գումարը, այլ նաեւ ՌԴ-ում եղած ռեսուրսները, որոնք Հայաստան էն բերվել մասնավոր տրանսֆերտների տեսքով: Անցած տարվա դեկտեմբերից մինչեւ այս տարվա ապրիլ Հայաստան էր եկել 323 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 240 միլիոն դոլարի դիմաց:

Այս պնդումը լրացուցիչ հիմնավորում է ստանում, երբ ուսումնասիրում ենք մայիս ամսվա տվյալները: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքի, այս տարվա մայիսին մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան է մուտք գործել 68 միլիոն դոլար (զուտ ներհոսքը): Անցած տարվա մայիսին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը ընդամենը 42 միլիոն էր: Այսինքն, կրկին կտրուկ աճ է տեղի ունեցել: Եվ մի «տարօրինակ» զուգադիպությամբ մայիսին կրկին ընտրություններ էին՝ ընտրում էինք երեւանի ավագանի: Այս ընտրության ժամանակ եւս ընտրակաշառքների գետեր էին հոսում ամբողջ Երեւանով մեկ:  Այսինքն, այս դեպքում եւս իշխանությունը օգտագործել է իր ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ֆինասական ռեսուրսները:

Այսպես է թե ոչ՝ պարզ կդառնա հետագա ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալների փոփոխության ուսումնասիրությունը: Նկատենք, որ Կենտրոնական բանկը սկզբունքորեն չի մեկնաբանում տրանսֆերտների ծավալների փոփոխությունը, եւ որեւէ այլ պաշտոնական աղբյուր մինչ օրս նույնիսկ չի ակնարկել, թե ինչը կարող էր դառնալ մասնավոր տրանսֆերտների փոփոխության պատճառ:

Տպել
15171 դիտում

Գևորգ Կոստանյանը դոկտորական ատենախոսություն կպաշտպանի. նա այդ մասնագիտական խորհրդի անդամ է

Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» կայացած փաստ է. Daily Star

Եվրազիափարթնրշիփ, Ջորջ Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ․ Շուշան Պետրոսյան

Իշխանությունը մարդկանց հուսահատեցնում է, որպեսզի երթի դուրս չգան. Էդմոն Մարուքյան

Կառավարությունը 6 տոկոս սուբսդիավորում է մարզային բիզնես վարկերը. 180 ծրագիր է ներկայացվել

Շնորհակալական ակցիա ՌԴ դեսպանատան առջեւ

Վրաստանի եվրասիական ուղղությունը. աճել է ԵԱՏՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը

Հիմարություն է. Շարմազանովը՝ իր ԱԺ նախագահ դառնալու ցանկության մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը մինչեւ 2022-ի մասին խոսելու լեգիտիմ իրավունք ունի. Շարմազանով (տեսանյութ)

Լիլիթ Հովհաննիսյանը չի գնա «Եվրատեսիլ». նա չէ Կամիլի հետ երգողը

Հարմար ենք գտել, որ էդ մարդիկ աշխատեն, էդ մարդիկ են աշխատում. Ախթալայի քաղաքապետ

ՌԴ սահմանապահներին հանել «Զվարթնոց»-ից, Թուրքիայի ու Իրանի հետ սահմանից. հայտարարություն

Ծառուկյան խմբակցությունն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը

Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին. Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությունից

Ադրբեջանի ուժայինների առեւանգած ռուսաստանցի գիտնականին փրկել է ԶԼՄ-ների աղմուկը. Լապշին

Փակուղի. մեր վերջակետը

Լավատես՝ ինչպես միշտ. Քոչարյանը ամենակոռումպացվածն է

Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար 45-ից 30 000 դոլար է հավաքվել. անհրաժեշտ է ևս 15 000

Սաբոտա՞ժ. մրցակցություն բջջային կապի շուկայում

Ոչ ասենք արվեստի դպրոցներում և մանկապարտեզներում թանկացումներին. ծնողները պայքար են սկսում