Դուք դեռ ո՞ղջ եք. ձեզնից չէինք սպասում

08/07/2017 schedule14:30

ԽՍՀՄ խնայբանկում իրենց ավանդները վստահած տարեցներից շատերը վաղուց ավանդել են իրենց հոգիները՝ այդպես էլ չիմանալով, որ իրենց ավանդները մի օր վերադարձվելու են: Նրանք, ովքեր ողջ են մնացել, այնպես չէ, որ այդ մտքից խանդավառված են, քանի որ տարիքի, հիշողության եւ բազմաթիվ հիվանդությունների բերումով այնքան էլ լավ չեն պատկերացնում իրականությունը:

2017-ի բյուջեից նախատեսվում է 1 մլրդ 485 մլն դրամով փոխհատուցել խորհրդային «Խնայբանկ»-ի ավանդները։

Նշենք, որ ԽՍՀՄ «Խնայբանկում» ավանդները Հայաստանում փոխհատուցում են միայն անապահով քաղաքացիներին վերահաշվարկի հատուկ սանդղակով (ստացվում է՝ նախկին ավանդատուները կարող են ստանալ 50-250 հազար դրամ)։ 2017-ի հերթագրված ավանդատուների ցուցակում ներառված են մինչեւ 1931 թ. ծնված քաղաքացիները (արդեն 3-րդ տարին է՝ «ավելի երիտասարդ» ավանդատուները ցուցակում չեն ներառվում)։ Իսկ 2015-ին հերթագրվածների կարգավիճակ են ստացել նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները։

Մինչեւ 1931թ. ծնված՝ նշանակում է, որ փոխհատուցում ստանալու ենթակա «ամենաերիտասարդ» տարեցը պետք է լինի առնվազն 86 տարեկան:

Նրանք, ովքեր 86 տարեկանը սահմանել են՝ որպես ավանդի փոխհատուցում ստանալու նվազագույն տարիք, հավանաբար չեն տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ, չունեն երակների լայնացում, չունեն օստեոխոնդրոզ ու սրտի առիթմիա: Եվ կամ օրվա մեջ ձեռքը մի քանի անգամ չեն մեկնում կատվախոտի թուրմի սրվակին՝ դասական 30 կաթիլն ընդունելու: Հակառակ դեպքում երբեւէ իրենց հարց տային. «Տեսնես, որքա՞ն կապրեմ ես»:

Իսկ այդ հարցի պատասխանը գտնելու համար կարելի է մտնել համացանց ու պարզել, որ Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 73,9 տարի է: Այսինքն՝ եթե փոխհատուցում են 1931-ի ծնվածների խնայողությունները, ապա շատ հեշտ է հաշվել, որ 1931 թվականին ծնվածների մեծ մասը… դե, ինչպես ասեմ, որ շատ ուղիղ չհնչի,… արդեն չկան ընտրողների ցուցակում: Եվ ոչ էլ անգամ թոշակառուների ցուցակում: Թեեւ նախադեպերը վկայում են, որ Հայաստանում մահանալ՝ դեռ չի նշանակում` զրկվել ընտրելու հնարավորությունից եւ կամ թոշակ չստանալ:

Հիմա 2017-ն է: Ուրեմն, կրկնենք, փոխհատուցման կարող են հավակնել 86 տարեկան եւ բարձր տարեցները:

Սակայն խնդիրն այս դեպքում անգամ այն չէ, որ գոնե ողջ մնացած տարեցները կարողանան իրենց ավանդները ստանալ: Օրենքը նախապայման ունի՝ ավանդները վերադարձվում են միայն նրանց, ովքեր սոցիալապես անապահով խմբերում են: Դրա համար 86 եւ ավելի տարիք ունեցող ավանդատուն պետք է հասնի տարածքային սոցիալական բաժին, լրացնի բազմաթիվ թղթեր՝ իր տան հասցեով գրանցված ավտոմեքենա կա՞, թե՞ ոչ, ո՞ւմ խնամակալության տակ է, ընտանիքում քանի՞ անդամ կա, ո՞վ որտե՞ղ է աշխատում եւ ի՞նչ աշխատավարձով, եւ այլն, եւ այլն: Եթե պարզվի, որ տարեցը ծայրահեղ թշվառ վիճակում չէ, ուրեմն կարող է մոռանալ փոխհատուցման մասին: Առանց անապահովության ցուցակում ընդգրկվելու՝ տարեց մարդը չի էլ կարող հավակնել փոխհատուցում ստանալուն:

Սակայն կա ավելի մեծ խնդիր. 86 եւ ավելի տարիք ունեցող մարդիկ՝ ի տարբերություն այս օրենքի հեղինակների, ունեն բազմաթիվ հիվանդություններ, տեղաշարժման բարդություն, լսողական, տեսողական խնդիրներ եւ պարզապես տեղյակ չեն, որ իրենք ավանդները փոխհատուցելու հնարավորություն ունեն:

89-ամյա ծանոթ մի կնոջ իր բարեկամուհին է տեղեկացրել, որ, այսպես ու այսպես, ավանդները վերադարձնում են: Իսկ եթե բարեկամուհին չասե՞ր: Միայն չասեք, թե դա պետության խնդիրը չէ, պարտավոր էիք իմանալ: Եթե որեւէ մեկս մեր ֆինանսական կամ բարոյական պարտականությունը պետության հանդեպ փորձենք չկատարել, բազմաթիվ կառույցներ անմիջապես կստիպեն քեզ հիշել՝ որտեղ են ձմեռում խեցգետինները: Ու այն փաստը, որ դու տվյալ օրենքի կամ որոշման մասին տեղեկացված չես եղել, եւ դա է պատճառը, որ պարտականություններդ թերացել ես կատարել, ամենեւին մեղմացուցիչ հանգամանք չի դիտվի: Կարո՞ղ է մի երիտասարդ ժամանակին չներկայանալ զինկոմիսարիատ եւ դա հիմնավորել, թե տեղյակ չէր: Նրան կպատժեն օրենքի ողջ խստությամբ:

Սակայն, երբ այս տարեց, անպաշտպան մարդկանց խնայողությունները պետք է վերադարձվեն, այն էլ՝ երկարատեւ փաստաթղթային քաշքշուկներից, օրենքով բազմաթիվ սահմանափակումներից հետո, նրանց ինֆորմացված չլինելը որեւէ կառույցի չի հետաքրքրում: Տեղյակ չեն՝ ուրեմն թող չստանան:

Պետությունը շահագրգռված է, որ այս մարդիկ մահանան՝ փոխհատուցումը չստացած, քանի որ, խոշոր հաշվով, տարեց թոշակառուները պետության համար բեռ են: Բնության օրենքն այս դեպքում տարեց մարդկանց ավանդների փոխհատուցման ծրագրի առանցքն է. մարդիկ Հայաստանում 86 տարեկանից շուտ են մահանում կամ էլ մահանում են փաստաթղթերն ի մի բերելու շրջանում: Իսկ մահն, արդեն, պետությանը թույլ է տալիս իր պարտավորությունները խզված համարել ավանդատուի հետ:

Սակայն մի՞շտ է պետությունն այսքան անտարբեր իր տարեցների հանդեպ: Բացառություններ լինում են: Պետական նշանակության ընտրություններին էլեկտորատի կորիզը տարեց, հիշողությունը կորցրած կամ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող տարեցներն են, որոնց մեկ առ մեկ գտնում են տներից, 10000 դրամ վճարում ու երթուղայիններով կազմակերպում նրանց անվտանգ երթեւեկությունը՝ դեպի ընտրատեղամաս ու ետ:

Ընտրությունները, թերեւս, միակ դեպքն է, երբ պետությունը ծայրահեղ հոգատար է տարեցների հանդեպ: Երկրի առաջին դեմքերը հավանաբար վստահ են, որ ծերությունն ու մահն իրենց դեպքում բացառություն են անելու:

Լիլիթ Ավագյան

Տպել
24306 դիտում

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի