Տարաձայնություն. նոր թիրախներ անհրաժեշտ չե՞ն

08/07/2017 schedule20:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 10-ի համարում

Ընդդիմության ճակատում հասունանում է հերթական տարաձայնությունը: Որ ընդդիմությունն իր մարտավարությունը վերանայելու խնդիր ունի, սա ընդունում են ընդդիմադիր ուժերի բոլոր թեւերը: Սակայն, մարտավարության վերանայման հարցում, պարզվում է, ընդդիմադիրներն ունեն միմյանց հակասող մոտեցումներ: Եթե «Արդարություն» դաշինքի հիմնական երկու առանցքները՝ «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն, այն կարծիքին են, որ ընդդիմության մարտավարության բովանդակային փոփոխությունը ենթադրում է նաեւ չսեւեռվել միայն Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան երկյակի վրա եւ սրանից հետո հրապարակավ հանրությանը ներկայացնել տարբեր նախարարների, պատգամավորների, բարձրաստիճան չինովնիկների կատարած ապօրինությունները, կոռուպցիայի կոնկրետ դեպքերը, ապա «Ազգային միաբանությունում» կտրականապես դեմ են այս մոտեցմանը:

Ի դեպ, մեր զրույցների ընթացքում թե՛ Արամ Զավենի Սարգսյանը, թե՛ Ստեփան Դեմիրճյանը հաստատել են, որ այսուհետ առավել առարկայական եւ կոնկրետ օրինակներով են անդրադառնալու կոռուպցիայի դեպքերին, որոնց մեջ թաթախված է ողջ իշխանական վերնախավը: Անդրադառնալու են ոչ թե «բոլորը կոռումպացված են» շաբլոն կարգախոսով, այլ հրապարակային միջոցառումներում իշխանական վերնախավի կոռուպցիայի եւ անբարոյականության մասին խոսելու են կոնկրետ անուններով: «Ազգային միաբանությունում», սակայն, այն կարծիքին են, որ եթե «Արդարություն» դաշինքն իսկապես որոշել է նման բովանդակային փոփոխություն կատարել իր մարտավարության մեջ, ապա իրենք այդ «խաղերին» չեն մասնակցի: Ավելին, «ԱՄ»-ում կարծում են, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան դուետից ուշադրությունը շեղելով այլ պաշտոնյաների վրա՝ դրանով ընդդիմությունը ջուր է լցնելու այդ երկյակի ջրաղացին եւ իր ձեռքով Քոչարյանի իշխանությունը պահելու է մինչեւ 2008 թվականը:

«Դե յուրե իշխանության ղեկավարը Քոչարյանն է, դե ֆակտո՝ նրան գումարվում է Սերժ Սարգսյանը: Բոլոր նախարարները եւ բարձրաստիճան  պաշտոնյաները կատարում են այդ երկուսի հանձնարարակաները: Ու եթե ընդդիմությունը փորձի թիրախ դարձնել այդ երկյակի պատվերը կատարողներին, դա կնմանվի նրան, որ ռազմի դաշտում պատասխանատվության ենթարկվի ոչ թե հրաման արձակողը, այլ շարքային զինվորը: Իսկ նախագահն ու Սերժը շատ կցանկանան, որ ընդդիմադիր դաշտի բոլոր հարվածները թեքվեն վարչապետի, ԱԺ նախագահի, որոշ առանցքային նախարարների վրա, որովհետեւ այդ երկուսն իրենց աթոռը պահպանելու համար կարող են բոլորին քավության նոխազ սարքել: Քոչարյանի ու Սերժի համար ո՛չ կերած հացը, ո՛չ միասին կազինո ու որսի գնալը չափանիշ չեն. նրանք, իրենց հարմար պահին, բոլոր իրենց նվիրված մարդկանց զոհաբերելու են՝ հանուն իրենց աթոռի:

Ու եթե ընդդիմությունը նրանց նման մեծ ծառայություն մատուցի՝ իր հանրահավաքներում խոսելով նախարարների, պատգամավորների եւ այլ պաշտոնյաների մասին, ապա Քոչարյանն ու Սերժն ընդդիմությանը խորապես շնորհակալ կլինեն: Ավելին, ես չեմ բացառում, որ հենց իրենք սկսեն ընդդիմությանն ինֆորմացիա եւ կոմպրոմատներ տրամադրել սեփական թիմակիցների դեմ, որպեսզի հանուն արդարության պայքարի իմիտացիա ստեղծվի, եւ հասարակության ուշադրությունը թեքվի այլ ուղղությամբ: Եթե ընդդիմությունը նման բան անի, ապա դա լինելու է իշխանությունների պետպատվերը: «Ազգային միաբանությունը» նման կուտ չի ուտի եւ նման խաղերի չի մասնակցի»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը:

Ավելին, «Ազգային միաբանությունում» վստահ են, որ եթե «Արդարությունը», հիմնական թիրախներին թողած, ընկնի տարբեր նախարարների, պատգամավորների ու պաշտոնյաների ետեւից, դրանով ընդդիմությունն այդ մարդկանցից Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար կկերտի կամիկաձեների եւ մահապարտների հզոր մի գունդ: «Եթե ընդդիմությունը սկսի հարվածել այդ մարդկանց, նրանք, զգալով վտանգը, է՛լ ավելի են միախմբվելու Քոչարյանի շուրջ՝ դառնալով կամիկաձեներ: Ուստի, ուզում ենք հուսալ, որ ընդդիմադիր մեր գործընկերներն այդքան միամիտ չեն գտնվի եւ  իշխանությունների լարած ծուղակը չեն ընկնի»,- ասում է «ԱՄ» փոխնախագահը:

Մինչդեռ, «Արդարություն» դաշինքում վերապահումով են մոտենում «Ազգային միաբանության» խիստ լուրջ մտավախությանը. «Մեզ համար առաջնային եւ երկրորդական թիրախներ չկան: Մենք գործ ունենք հանցավոր վարչախմբի հետ, եւ «Արդարությունը», առանց թիրախները դասակարգելու եւ տեսակավորելու, անդրադառնալու է կոռուպցիայի, ապօրինությունների յուրաքանչյուր փաստին՝ անկախ նրանից, թե ապօրինությունը վարչակազմի ո՞ր անդամի կողմից է կատարված»,- ի պատասխան «Ազգային միաբանության» մտավախության՝ երեկ փոխանցեց «Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3127 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք