Ճիշտ որ. ոստիկանը պետք է լինի ազնիվ

08/07/2017 schedule20:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 10-ի համարում

Ոստիկան ասելով՝ ինչ է հասկանում մեր քաղաքացին եւ ինչպիսի վերաբերմունք ունի նրա նկատմամբ: Հաստատ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ ոստիկանները, բարեբախտաբար՝ որոշ բացառություններով, բիրտ, դաժան, կոպիտ, անկիրթ, ինքնահավան, փոքր կրպակներից մինչեւ հսկայական ռեստորաններ «նայող» ու աշխատացնող, պաշտոն ունեցողների նկատմամբ բարեհամբույր, իսկ որեւէ պաշտոն չզբաղեցնող մարդկանցից իրենց վեր դասող անձինք են, որոնց հետ շփվելու անհրաժեշտությունից ամեն կերպ խուսափելը լավագույն հեռանկարն է:  Մի խոսքով, այսօր ոստիկանի կերպարն առանձնապես չի տարբերվում սովետական ժամանակների «միլիցու» համբավից: Վերջին մեկ-երկու տարիների միտինգներին ոստիկանության «մասնակցությունը» ապացուցեց, որ ոստիկան եւ օրինականություն հասկացությունները գրեթե անհամատեղելի են, իսկ այս տարվա ապրիլյան հայտնի դեպքերը պարզապես նույնացրին ոստիկան ու հանցագործ հասկացությունները:

Այս ֆոնին մի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել: Նախորդ օրը ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում հավանության է արժանացրել «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագծին, որը պետք է ներկայացվի ԱԺ: Այս օրենքով հիմնականում կանոնակարգվելու է  ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու, անցկացնելու, ոստիկանության ծառայողներին խրախուսելու եւ կարգապահական տույժի ենթարկելու կարգն ու պայմանները եւ այլն: Այս փաստաթղթի ամենաուշագրավ հատվածը 12-րդ հոդվածն է, որը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները»: Այսինքն, ՀՀ-ում այլեւս սահմանվելու են ոստիկանի էթիկայի կանոնները: Որո՞նք են դրանք: Սկսենք մի հետաքրքիր կանոնից. ոստիկանը պետք է իր վարքով նպաստի «հասարակության այն համոզմունքի ձեւավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության եւ օրինականության գաղափարների վրա»:

Ի դեպ, այս օրինագիծն ընդհանրապես եւ էթիկայի կանոնները մասնավորապես մշակվել են հենց ոստիկանությունում: Այս տեսանկյունից՝ սույն մեջբերումն ինքնախոստովանանք է: Այսինքն, արձանագրվում է, որ մինչ այժմ հասարակության մեջ չկար այն համոզմունքը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է ազնվության եւ օրինականության գաղափարների վրա, եւ այդ համոզմունքը միայն նոր պետք է ձեւավորվի եւ հետագայում պահպանվի: Ըստ էթիկայի կանոնների՝ ոստիկանն այսուհետ պետք է հարգի ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, ցուցաբերի անմնացորդ հավատարմություն եւ նվիրվածություն ՀՀ-ին եւ հարգի ՀՀ պետական խորհրդանիշները, պահպանի անձնական արժանապատվությունը, լինի ճշտախոս, հասարակության եւ պետության շահերը բարձր դասի անձնականից, չպիտի անհարկի ընդգծի իր պաշտոնական դիրքը, պետք է ձեռնպահ մնա այնպիսի կապեր հաստատելուց, որոնք կարող են վարկաբեկել իրեն եւ այլն: Էթիկայի կանոներից մեկը գուցեեւ ավելորդ է հնչում:

Ըստ դրա՝ ոստիկանը պետք է հարգի ՀՀ պետական լեզուն: Որպես կանոն, մեր ոստիկանները գործածում են հիմնականում հայերեն հայհոյանք, ընդ որում՝ այնպիսի հարուստ բառապաշարով, որ լեզվաբանների համար ուսումնասիրությունների նորանոր հորիզոններ են բացվում: Բայց էթիկայի ամենակարեւոր կանոնը, որը տեղ է գտել այս փաստաթղթում՝ այն է, որ ոստիկանին պարտադրվում է «իմանալ եւ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ»: Ի դեպ, սա էթիկայի 16 կանոններից միակն է, որտեղ շոշափվում է ոստիկանի եւ քաղաքացու շփման դեպքը: Ցավոք, սա ընդամենը միայն թղթին գրած օրենքի նախագիծ է, եւ օրենք դառնալուց հետո էլ դժվար թե որեւէ բան փոխվի:

Մեր ոստիկանների մեծամասնության համար մարդն առաջվա պես աղբ է լինելու, որի հետ շփվելիս անպայման պետք է խոսել «դու»-ով, խոսելիս էլ անպայման բերանը ծռել ու մեկումեջ հայհոյել, առաջվա պես ոստիկանի ձեռքն ընկած քաղաքացին չի ունենալու որեւէ իրավունք, բացի նրանից, որն այդ պահին կշնորհի ոստիկանը, առաջվա պես ոստիկանը շարունակելու է բիզնեսով զբաղվել, ընդ որում՝ ավելի արտոնյալ պայմաններում, քան մյուսները, առաջվա պես ոստիկանը միտինգ ցրելու ժամանակ գրպանն է դնելու այն ամենը, ինչ կկարողանա գտնել իր իսկ ծեծած քաղաքացու գրպանում: Բայց բացառված չի, որ կրկնվի հայտնի մուլտֆիլմի դեպքը. փոստատար Պեչկինը, քեռի Ֆեոդորի ծնողներից ստանալով հեծանիվ, ինքն իրեն հարց է տալիս ու պատասխանում. «Ինչո՞ւ էի ես մինչեւ հիմա այդքան չար՝ որովհետեւ հեծանիվ չունեի»: Գուցե մեր ոստիկանությունն էլ այսպիսին է, որովհետեւ էթիկայի կանոննե՞ր չուներ:

Հ.Գ. Ի դեպ, նույն նախագծի ոստիկանի պարտականությունները նկարագրող հոդվածում նշված է, որ ոստիկանը պարտավոր է լինել ազնիվ: Սա արդեն էթիկայի կանոն չէ, այլ պարտականություն է: 

Հայկ Գեւորգյան

Տպել
3439 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ