Այսօր շատ ֆիլմեր մարդուն ստիպում են միայն ուտել. Արմեն Ամիրյան    

10/07/2017 schedule11:57

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարեւորում է կինոյի զարգացման դերը մշակույթի առաջխաղացման հարցում: Հուլիսի 9-ին՝ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ իր ողջույնի խոսքում նա հույս հայտնեց, որ շուկայում շուտով կլինի այն կինոն, որը մշակույթը կտանի իր ետեւից: Նա ասաց, որ նախարարության շատ նախաձեռնություններ՝ կրթական, վերապատրաստման ծրագրեր այսօր ուղղված են հենց կինոյի զարգացմանը:

«Գրել ենք կինոյի զարգացման մասին հայեցակարգ, գրել ենք կինոյի մասին օրենք, աշխատում ենք խրախուսել մասնավոր ներդրողներին, որպեսզի ներդրումներ կատարվեն կինոնկարահանող ստուդիաների եւ տեխնիկայի ձեռքբերման, ներմուծման գործում, ներմուծում ենք Հայաստան նոր կրթական ծրագրեր, վերապատրաստման ծրագրեր: Համոզված ենք, որ մշակույթի կապիտալիզացիայի մեր պատկերացրած մոդելի առաջխաղացման գործում կինոն ունենալու է կարեւորագույն դերակատարություն, որ կինոն լինելու է մոտավորապես Լումիեր եղբայրների «Գնացքի ժամանումը կայարան» ֆիլմի հենց այն շոգեքարշը, որն ամբողջ մշակույթն իր հետեւից տանելու է առաջ: Այս ճանապարհին մենք հաճախ ունենում ենք թյուրընկալումներ, եւ այսօր ուզում ենք բարձրաձայն հայտարարել, որ կինոն պետք է ստիպի մարդուն երազել, մտածել եւ ստեղծագործել, թեպետ այսօր, ցավալիորեն, շատ ֆիլմեր մարդուն ստիպում են միայն ուտել»,- ասաց նա:

Ամիրյանը նաեւ նշեց, որ նախարարությունը եւ «Ոսկե ծիրանը» գործնական քայլեր են ձեռնարկել այս տարվա փառատոնի շրջանակներում: Հրավիրված են մի շարք մասնագետներ, որոնց հետ շփումը, ըստ նախարարի, կարող է արդյունավետ համագործակցության սկիզբ լինել տեղի կինոարտադրողների համար:

«Արեւաշող «Ոսկե ծիրան» է սպասվում, ինչպես ամեն տարի: Այս տարի գործնական, շոշափելի տարբերությունն այն է, որ մենք տարբեր երկրներից հրավիրել ենք մասնագետների՝ պրոդյուսերների, կինոարտադրողների, որոնք փորձելու են բանակցել տեղացի արտադրողների հետ: Եկող տարի մեր փառատոնին զուգահեռ անպայման կգործի նաեւ կինոշուկա»,- ասաց նա:

«Ոսկե ծիրան 2017»-ը մեկնարկել է հուլիսի 9-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել են Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը, տեղի է ունեցել կարմիր գորգի արարողությունը: Փառատոնն ավարտվելու է հուլիսի 16-ին: Մրցութային ծրագրերում ցուցադրվելու է 47 ֆիլմ:

Լուսանկարը՝ tert.am-ի:

Տպել
2012 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է