Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալը հրաժարվեց երկու պաշտպանից

10/07/2017 schedule15:07

Լուսանկարում՝ ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Նիստը սկսվեց 25 րոպե ուշացումով, պատճառն ըստ նախագահողի` պայմանավորված էր դատական նիստերի դահլիճում տեխնիկական խնդիրներով եւ գործով ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի պաշտպան Ինգա Ավագյանի բացակայությամբ:

Նշենք, որ այս նիստերի դահլիճն օրեր առաջ ապակեպատվել էր պայմանավորված այն հանգամանքով, որ նույն դահլիճում տեղի է ունենում նաեւ «Սասնա ծռեր» խմբի գործով արտագնա դատական նիստերը:

Ինչ վերաբերում է պաշտպան Ինգա Ավագյանի բացակայությանն, ապա դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ կապ են հաստատել պաշտպանի հետ եւ նա տեղեկացրել է, որ ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը հրաժարվում է իր ծառայությունից:

Դատավորի հարցին ի պատասխան Վարազդատ Սաֆարյանն ասաց,որ հրաժարվում է պաշտպանից. «Իմ շահերը ես կպաշտպանեմ։ Պաշտպանից հրաժարվելու որեւէ պատճառ չկա, պարզապես հրաժարվում եմ։ Պարզաբանելու հարցեր կային իմ ու պաշտպանիս միջեւ, չեն պարզաբանվել, բայց դա ֆինանսական խնդիր չէ»։

Դատավորը նկատեց, որ նրա շահերի պաշտպանն է հանդիսանում նաեւ Հովհաննես Սարգսյանը, ամբաստանյալը հայտնեց, որ նրանից նույնպես հրաժարվում է. «Մնում է միայն Շահբազյանը, ով իմ պաշտպանությունն է իրականացրել նախաքննության փուլում: Ես նրանից չեմ հրաժարվում»,- ասաց Սաֆարյանը։  Տուժող կողմն առաջարկեց նիստն ընդմիջել, որպեսզի ամբաստանյալը կապվի իր պաշտպաններից գոնե Շահբազյանի հետ եւ պարզի՝ կկարողանա նա ներկայանալ նիստին, թե՝ ոչ: Դատական նիստն ընդմիջվեց, ինչի ավարտին ամբաստանյալը հայտնեց, որ Շահբազյանը մեկ այլ գործով դատական նիստի է, ինչի պատճառով չի կարող ներկայանալ։ Սա հաստատեց նաեւ դատավոր Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ ինքը եւս փաստաբանի հետ հեռախոսազրույց է ունեցել:

Ապա նախագահողը հայտնեց, որ  դատարանը վերանայել է գործի նյութերը, համաձայն որի՝ Ազատ Շահբազյանը վերջին անգամ դատական նիստի է ներկայացել նախորդ տարվա հոկտեմբերի 31-ին Ինգա Ավագյանի հետ, իսկ 2017 թվականի մարտի 20-ին դատարանը որոշում է կայացրել, որ ամբաստանյալի շահերի պաշտպանությունը պետք է իրականացնի բացառապես Ինգա Ավագյանը։

«Ես անձամբ կապ եմ հաստատել Շահբազյանի հետ, ով ասաց, որ այլ դատական նիստի է, հաջորդ դատական նիստին կներկայանա։ Փաստաբանը նաեւ հայտնեց, որ ամբաստանյալի հետ համաձայնություն ունի նրա շահերը պաշտպանելու վերաբերյալ»,-ասաց նախագահող դատավորը։  Ամբաստանյալ Սաֆարյանը հաստատեց, որ ինքը համաձայն է, որ իր շահերը պաշտպանի Շահբազյանը։

Դատավորն ասաց, որ առանց պաշտպանի ներկայության դատական նիստը չի կարող շարունակվել։ Ինչ վերաբերում է պաշտպաններ Հովհաննես Սարգսյանի եւ Ինգա Ավագյանի բացակայությանն, ապա դատավոր Դավիթ Հարությունյաննը նշեց, որ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ, չեն ներկայացել եւ իրենց բացակայության մասին հայտնել են միայն դատարանի կողմից կապ հաստատելուց հետո։ Դատավորը հայտարարեց, որ նրանց վարքագծի հետ կապված հարցը կքննարկվի հաջորդ նիստին:

Նշենք, որ այսօր դատարան էին ներկայացել երկու վկա: Դատարանն այս փուլում է հարցաքննում է գործով վկաներին:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի. Գնել Թեւոսյանին (գնդապետի որդի է), Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին եւ Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: 

19-ամյա ուսանող (զինծառայող) Հայկազ Բարսեղյանի դին հունվարի 29-ին գտել էին ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողից պարանով կախված վիճակում. նրան դաժանորեն սպանել էին: Այս գործով անցնում է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց եւ վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:

Տպել
3529 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում