Ընկեր Ղասաբօղյլանն ասել էր, որ, եթե գեղեցիկ գոլ խփեմ, ինչ ուզեմ, կառնի. Էդգար Ասլանյան

10/07/2017 schedule15:32

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի 12 տարեկանների թիմի մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանը պետք է նվեր գնի իր սան Էդգար Ասլանյանի համար: Խոստացել է, որ, եթե Ռուսաստանում հունիսի 26-ից հուլիսի 3-ը կայացած «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի շրջանակներում գեղեցիկ գոլի հեղինակ դառնա, ինչ ցանկանա գնելու է նրա համար: Իսկ Էդգարը գեղեցիկ գոլ խփել է մինի-մրցաշարի 2-րդ խաղում՝ կիսաեզրափակչում, հեռահար հարվածով: Այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ 12-ամյա հարձակվողը պատմեց մարզչի խոստման ու մրցաշարից իր տպավորությունների մասին:

«Շատ լավ էր: Մենք նաեւ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչը նայեցինք: Ես Չիլիի կողմից էի, բայց Գերմանիան հաղթեց: Ես միշտ մեծ դաշտում եմ խաղացել, մրցաշարի ընթացքում փոքր դաշտում մի փոքր անհարմար էր, բայց սովորեցի փոքր դաշտում էլ խաղալ: Այլազգի մարդկանց հետ էի շփվում անգլերենով: Այս ծրագրից միշտ կհիշեմ իմ գոլը: Ընկեր Ղասաբօղյլանն ասել էր, որ գեղեցիկ գոլի դեպքում ինչ ուզեմ, կառնի»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ դեռ չի որոշել՝ ինչ ուզի մարզչից:

Էդգար Ասլանյանը եւ Լեւոն Ղասաբօղլյանը հուլիսի 2-ին տեղի ունեցած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչի ժամանակ

Էդգարը շատ գոհ է իր փորձառությունից. շատ բան է սովորել ու ընկերներ ձեռք բերել: Հատկապես մտերմացել է իր թիմի իսլանդացի ֆուտբոլիստ Վիկտորի եւ հնդիկ Սուջանի հետ: Միայն մի բանի համար է ցավում, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչից հետո չի կարողացել լուսանկարվել հայտնի ֆուտբոլիստների հետ:

«Չհասցրեցի, որովհետեւ Գերմանիան հաղթանակն էր տոնում, իսկ Չիլին, քանի որ պարտվել էր, տրամադրություն չուներ: Կուզենայի լուսանկարվել Յուլիան Դրաքսլերի եւ Ալեքսիս Սանչեսի հետ»,- ասել է նա:

Ծրագրի մասնակիցները կարող էին լուսանկարված լինել նաեւ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ: Կազմակերպիչները խոստացել էին, որ նա երեխաների հետ հանդիպելու է, սակայն չի կարողացել Ռուսաստան ժամանել:

«Խոստացան, որ անակնկալ է սպասվում. Մարադոնան պետք է գար: Հավաքվեցինք ճամբարում, բայց դա այն օրն էր, երբ փոթորիկ եղավ, օդանավակայանը փակվել էր: Խոստացել է, որ մյուս անգամ կհանդիպենք»,- պատմեց Լեւոն Ղասաբօղլյանը:

Ձախից աջ՝ Էդգար Ասլանյան, Լեւոն Ղասաբօղլյան, Արման Չախոյան

Ընդհանուր առմամբ, «Գազպրոմի» հիմնադրած «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին հրավիրված են եղել 64 երկրների 1-ական ֆուտբոլիստ եւ 8 մարզիչ: Նրանք բաժանվել են 8 թիմի, որոնց միջեւ հուլիսի 1-ին բլից մրցաշար է տեղի ունեցել: Լեւոն Ղասաբօղլյանի թիմում՝ Դեղին թիմում է հանդես եկել նաեւ Էդգարը: Մարզիչն ընդգծում է, որ Էդգարը, ինչպես նաեւ իսլանդացի ֆուտբոլիստը՝ Վիկտորը, եղել են թիմի առաջատարները:

«Էդգարն իր՝ լիդերի հատկանիշները ցուցադրում էր, բայց չեմ կարող չառանձնացնել նաեւ իսլանդացի ֆուտբոլիստին, որը թիմի ավագն էր: Էդգարի հետ շատ մտերիմ են: Իր մարտական ոգին շատ օգնեց, որ կիսաեզրափակչում, որտեղ պարտվում էինք 0:3 հաշվով, հավասարեցնենք հաշիվը: Ճիշտ է՝ այդ խաղի վերջին վայրկյաններին գոլ բաց թողեցինք եւ պարտվեցինք, բայց դա արդեն նշանակություն չունի: Այդ խաղում իրենց մեծ ներդրումն ունեն թե՛ Էդգարը, թե՛ իսլանդացին՝ Վիկտորը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ Էդգարին մրցաշարին հետեւող մասնագետները նկատել են:

Ղասաբօղլյանը մրցաշարից շատ գոհ է: Այն ուսուցողական եւ օգտակար է եղել թե՛ իր, թե՛ Էդգարի, թե՛ Հայաստանի պատվիրակության կազմում ծրագրին մասնակցած պատանի լրագրողի՝ Արման Չախոյանի համար: Միայն սկզբում է մի փոքր խնդիր եղել. կազմակերպիչները հայ երեխաներին ադրբեջանցի երեխաների հետ հյուրանոցի նույն սենյակում են տեղավորած եղել: Լեւոն Ղասաբօղլյանի խնդրանքով՝ նրանք տեղափոխվել են:

«Ճիշտն ասած, մի փոքր մտավախություն ունեինք, որովհետեւ մենք դառը փորձ ունենք, դա ուղղակի զգուշավորություն էր: Բայց միայն 1-ին օրն էր այդպես, դրանից հետո նույնիսկ նրանց հետ մենք բացարձակապես խնդիր չենք ունեցել, ու երեխաների մոտ միմյանց միջեւ խաղերի ժամանակ բացասական նախատրամադրվածություն չի եղել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Ֆուտբոլը բարեկամության համար» կարգախոսը 100 տոկոսով աշխատել է:

Լեւոն Ղասաբօղլյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային իրեն ու իր սանին նման ծրագրի մասնակցելու հնարավորություն տալու համար:

Տպել
4751 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան