Լիդուշիկը նոր տեսահոլովակով կփորձի մուտք գործել մեծերի շոու բիզնես

10/07/2017 schedule23:18

Երգչուհի Լիդուշիկը շուտով առաջին անգամ տեսահոլովակ կներկայացնի սիրո մասին երգի հիման վրա: Ստեղծագործությունը կոչվում է «Սրտում առաջին սեր»: Երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է: Նկարահանվել է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում: Գլխավոր հերոսներն են Լիդուշիկը եւ ՀՀ գեղասահքի հավաքականի անդամ Սլավա Հայրապետյանը: Armtimes.com-ի հետ զրույցում երգչուհին պատմեց՝ ինչպես է առաջացել սառույցի վրա տեսահոլովակ նկարահանելու գաղափաորը:

«Մայրիկս եւ մորաքույրս գեղասահորդներ են եղել: Նրանց ընկերները, ինչպես նաեւ ՀՀ ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը 1 տարի առաջ ինձ հրավիրեցին՝ մասնակցելու Հայաստանի 1-ին բաց առաջնությանը: Ինձ վստահված էր շոուի մասը. պետք է երգեի, վարեի ու ինձ հետ միասին պետք է սահեին դպրոցի փոքր սաները: Հետո ամռանը սկսեցի մարզվել: Ինձ մարզեց Սլավա Հայրապետյանի հայրը՝ Սամվել Հայրապետյանը, որը եղել է նաեւ մայրիկիս ու մորաքրոջս մարզիչը: Ու այդպես առաջացավ տեսահոլովակի գաղափարը: Ասեմ, որ առաջինը եղել է տեսահոլովակի գաղափարը, հետո նոր գրվել են երաժշտությունն ու խոսքերը, բայց սա եզակի դեպք է, որ այս հերթականությամբ է լինում՝ որ առաջինը տեսահոլովակ նկարահանելու ցանկությունն է լինում, հետո երգը: Այդ երգը եղավ սիրո մասին իմ առաջին երգը»,- պատմեց նա:

Տեսահոլովակի սյուժեն հիմնականում «Ռոմեոն եւ Ջուլիետ»-ի ու «Մոխրոտի» միաձուլումն է: Ըստ Լիդուշիկի՝ այն մի կողմից կարող է որպես հեքիաթ սիրվել մանուկների, մյուս կողմից որպես սիրո պատմություն՝ ավելի մեծերի կողմից: Ամեն դեպքում նա հույս ունի, որ սա կարող է իր մուտքը լինել մեծերի շոու բիզնես:

«Վաղը (խմբ. նկատի ունի հուլիսի 11-ին) կլրանա իմ 18-ամյակը, եւ դա պետք է անցում լինի դեպի մեծերի ասպարեզ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի կլինեն մյուս տեսահոլովակներս, կախված կլինի երգերից, բայց, իհարկե, կա անցումի այդ ցանկությունը: Մի քանի անգամ փորձեցինք, բայց չստացվեց: Հուսանք, այս տեսահոլովակից հետո կկարողանանք արդեն անցնել մեծերի շոու բիզնես»,- ասաց նա:

Սա, սակայն, չի նշանակում, որ Լիդուշիկ բեմական անունն այլևս չի լինելու: Երգչուհու կոլեգաները եւ իր թիմում աշխատող մասնագետները խորհուրդ են տվել միանգամից չհրաժարվել դրանից, թույլ տալ, որ փոփոխությունն ինքնաբերաբար լինի:

«Լիդուշիկը պահպանվում է որպես բեմական անուն: Մոտ 2 տարի առաջ, երբ պետք է անեինք «Հայաստանի նոր պատանի» երգի տեսահոլովակի պրեմիերան, կանգնեցինք այդ հարցի առաջ. պետք է լինի Լիդա Առաքելյան, թե՝ Լիդուշիկ: Մեր շոու բիզնեսից բազմաթիվ հայտնի դեմքերի եւ ինձ հետ աշխատող մասնագետների հետ եկանք հայտարարի, որ Լիդուշիկը դեռ պետք է մնա որպես բեմական անուն, հետո տարիների ընթացքում աստիճանաբար կհասկանանք»,- ասաց նա:

«Սրտում առաջին սեր» տեսահոլովակի պրեմիերան կկայանա այս շաբաթվա ընթացքում: Հետո Լիդուշիկն արդեն կսկսի մտածել «Լավն է կյանքը» երգի տեսահոլովակի մասին: Երաժշտությունը Կարեն Սեւակինն է, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանինը: Դեռ հստակ չէ՝ երբ կլինի տեսահոլովակը, բայց կնկարահանվի շուտով:

Տպել
2699 դիտում

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր