Զվարթնոցից Ստեփանակերտ՝ 73 հազար դրամ. վարչապետի անհետեւանք ելույթն ու տաքսու մենաշնորհը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 8-ի կառավարության նիստում շատ կոպիտ արտահայտվեց Զվարթնոց օդանավակայանից Հանրապետության տարբեր վայրեր տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների մասին՝ ասելով, որ տաքսու վարորդներն «անթրաշ են», «չստիկներ հագած» եւ «սիգարետը բերաններին»: «Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»,- վրդովված հայտարարել էր վարչապետը:

Այս ելույթից անցել է արդեն մեկ ամիս, եւ ինչ պատկեր կա այդ ոլորտում: Կառավարության հիշյալ նիստից անմիջապես հետո տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց, որ Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի Զվարթնոց օդանավակայան գործելու է կանոնավոր միկրոավտոբուսային երթուղի, որն արժենալու է ընդամենը 300 դրամ: Օրեր անց այդ երթուղին սկսեց գործել յուրաքանչյուր ժամը մեկ: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ պետք է այլընտրանքային տաքսի ընկերություններ գործեն օդանավակայանի տարածքից: «Բացի այդ, օդանավակայանում ներկայում տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը հանձնարարվեց վերանայել սակագների գովազդային վահանակների քանակը, ապահովել քարտային վճարումների կարգը, ինչպես նաև վերանայել սակագները»,- ասված էր նախարարության լրատվականի տարածած հայտարարության մեջ:

Որքան էլ զարմանալի թվա, բայց տաքսիների առատությամբ աչքի ընկնող Հայաստանի պարագայում Զվարթնոցի տարածքում տաքսի ծառայության մենաշնորհ կա: «Աէրոպորտ Սերվիս»-ը հանդիսանում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի միակ պաշտոնական տաքսի ծառայությունը: Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքում այսպես է ձեւակերպված տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության մասին տեղեկատվությունը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից տեղեկանում ենք, որ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին, հիմնադիրն է Արգեն Գեղամյանը, որի մասնակցությունը, սակայն դադարեցված է:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ է արվել ուղեւորափոխադրման սակագների եւ այլ տաքսի ծառայությունների մուտքը Զվարթնոցի տարածք բացելու համար: Նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը փոխանցեց, որ հարցերին կպատասխանեն առաջիկայում:

«Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ին տրված է բացառիկ իրավունք իր մեքենաները կայանել հենց օդանավակայանի ժամանման եւ մեկնման կետերին հարող տարածքներում: Այսինքն՝ Հայաստան ժամանող ցանկացած ոք առաջին բանը, որ տեսնում է օդանավակայանից դուրս գալուց դրանք այս ընկերության տաքսիներն են: Տաքսի ծառայություն մատուցող այլ ընկերությունները կամ անհատ տաքսու վարորդները իրավունք չունեն իրենց մեքենաները կայանելու հենց այս վայրում:

Մեկ այլ խնդիր է սակագինը, գովազդային վահանակների քանակը: Իհարկե, կդժվարանանք հաշվել, թե քանի գովազդային վահանակ ունի «Աէրոպորտ Սերվիս»-ը, որոնց քանակը խնդրահարույց էր համարել նախարար Վահան Մարտիրոսյանը, սակայն կարող ենք արձանագրել ուղեւորափոխադրման ֆիքսված արժեքները:

Լուսանկարը՝ Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից:

Զվարթնոց օդանավակայանի շենքից մինչեւ Երեւանի Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածի ընդհանուր հեռավորությունը 11 կիլոմետր 300 մետր է: Նշված ճանապարհահատվածի սակագինը չպետք է գերազանցի 1200 դրամը, սակայն ե՛ւ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն, ե՛ւ այլ փոխադրողները Երեւանից Զվարթնոց ուղեւոր են տեղափոխում սկսած 2000 դրամից մինչեւ 6000 դրամի սահմանաչափը: Այսինքն՝ 4 անգամ ավելի թանկ սակագնով, քան կարող էր լինել իրականում: Իսկ Զվարթնոցից Երեւան փոխադրման մենաշնորհը քանի որ պատկանում է նշված տաքսի ծառայությանը, ապա այդ հասույթը միայն նրան է բաժին հասնում: «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն աստղաբաշխական սակագներ է սահմանել զբոսաշրջային երթուղիների համար: Մինչեւ Ստեփանակերտ, օրինակ, սահմանված է առնվազն 70 հազար դրամ այն դեպքում, երբ Երեւանի կենտրոնական ավտոկայանից Ստեփանակերտ կարելի է հասնել ընդամենը 40 հազար դրամին մոտ գումարով:

Տպել
19266 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան