Հուսահատ քայլ. կարկուտ չի՝ ողբերգություն է

11/07/2017 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 13-ի համարում

Հուլիսի 10-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի գրեթե 200 բնակիչներ անցել են հայ-թուրքական սահմանի փշալարապատ արգելագոտին եւ, ընդհուպ մոտենալով Արաքս գետին, սպառնացել են մտնել Թուրքիա: Թուրքական կողմն անցել է սահմանի պաշտպանության ուժեղացված ռեժիմի: Հայ գյուղացիներն իրենց այդ քայլը բացատրում են իշխանությունների ուշադրությունը իրենց հետ տեղի ունեցած դժբախտության վրա բեւեռելու մտադրությամբ: Մինչդեռ, Ջանֆիդայի գյուղապետ Ղուկաս Սրեյանն ասում է, որ ոչ մի բողոքի ցույց էլ տեղի չի ունեցել, այլ ընդամենը փշալարից այնկողմ հողամասեր ունեցող գյուղացիները գնացել են իրենց վիշտը ողբալու: Իսկ գյուղացիների վշտի պատճառը հուլիսի 9-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերում, այդ թվում՝ Ջանֆիդայում, տեղի ունեցած պտտահողմի եւ կարկուտի պատճառած վնասներն են, որոնց հետեւանքները գյուղացիներն ինքնուրույն չեն կարող հաղթահարել:

Ջանֆիդայի բնակիչները պատմում են, որ հուլիսի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում հանկարծակի մթնած երկնքից «հրանոթի արկի» նման իրենց գյուղի վրա է իջել պտտահողմը, որն ուղեկցվել է կարկուտով: Թեեւ այդ ամենը տեւել է 20-30 րոպե, սակայն պատճառած վնասներն աղետալի են եղել: Պտտահողմի ուժգնությունը պատկերացնելու համար նշենք, որ հողմը ցած է գցել գյուղի դպրոցի երկու տարի առաջ հիմնանորոգված տանիքը: Առանց տանիքի են մնացել գյուղի 17 տներ (ջանֆիդացիներն ասում են, որ նման պտտահողմ իրենք միայն հեռուստացույցով էին տեսել): Կոտրվել են հարյուրավոր պատուհանների ապակիներ, սակայն ամենամեծ վնասը հասել է գյուղատնտեսությանը, քանի որ արդեն շատ դժվար է հասկանալ, թե տվյալ հողամասում մինչեւ կարկուտը պոմիդո՞ր է աճել, թե՞ ձմերուկ, խաղողի վազերին գեթ մեկ տերեւ եւ ողկույզ չեն մնացել:

Գյուղացիները բացատրում են, որ իրենք կանգնած են իրական սովահարության եզրին, քանի որ այդ հողի վրա են ծախսել ոչ միայն իրենց անձնական միջոցները, այլ նաեւ առեւտրային բանկերից ստացված վարկային միջոցներ եւ անձնական բնույթի պարտքեր: Նրանք այնքան էլ վստահ չեն, որ չնայած տրված խոստումներին՝ իրենց շոշափելի օգնություն կտրվի: «Մեզ համար ամենազայրացուցիչը մարզպետ Ալբերտ Հերոյանի պահվածքն է: Կարկուտից մեկուկես ժամ հետո գալով գյուղ՝ նա փոխանակ գյուղացիներին հանգստացնելու, սկսեց խորհուրդներ տալ, որ ճիշտ կլինի, եթե մենք ձեռքով հավաքենք ցորենի հասկերը: Եթե պարոն Հերոյանը կարող է մեկ հեկտարից գոնե 100 կիլոգրամ ցորեն հավաքել, ապա մենք պատրաստ ենք հետեւել նրա օրինակին»,-ասում են Ջանֆիդայի բնակիչները:

Նրանք ցույց էին տալիս, թե ինչպես ուժեղ կարկուտը եւ հողմը, հարվածելով ցորենի հասկերին, ջախջախել են դրանք, եւ հատիկները թափվել են հողին, ու եթե նույնիսկ իրենք ցանկանան ցորենը հավաքել, դա պետք է անեն ոչ թե հասկ առ հասկ, այլ՝ հատիկ առ հատիկ: Հենց Հերոյանի հետ հանդիպումից հետո են ջանֆիդացիները հասկացել, որ պետք է դիմել կտրուկ քայլերի: Նրանք, ըստ էության, հայ-թուրքական սահմանում կազմակերպված բողոքի ցույցով հասել են իրենց նպատակին, քանի որ ցույցից մի քանի ժամ հետո՝ ժամը 16-ին Ջանֆիդա է եկել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ, անձամբ ծանոթանալով աղետի մասշտաբներին, խոստացել է, որ գյուղացիներից չեն գանձվի հողի եւ ջրի վարձավճարները, նրանց կտրվի ֆինանսական օժանդակություն, եւ կսառեցվի առեւտրային բանկերից վերցված գումարների վճարումը:

Ջանֆիդայի գյուղապետ Ղուկաս Սրեյանը մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը, որը ղեկավարելու է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, կուսումնասիրեն վնասի չափերը (ի դեպ, կարկուտից վնասվել են Արմավիրի մարզի մոտ մեկ տասնյակ գյուղեր եւս): Մեր հարցին, թե դա մոտավորապես որքան կարող է կազմել, պարոն Սրեյանը նշեց որ կարող է լինել մեկուկես միլիարդ դրամի սահմաններում: Ըստ նրա՝ այսօր յուրաքանչյուր ընտանիքի նվազագույն ծախսերը մինչեւ հաջորդ տարի ապահովելու համար անհրաժեշտ կլինի մոտ երեք հազար դոլարին համարժեք գումար: Գյուղացիները եւս համաձայն են այդ գնահատականին, բայց խիստ կասկածում են, որ այդ օգնությունը կտրվի: Նրանք հիշում են, որ 2003-ի օգոստոսի 23-ի կարկտահարությունից հետո էլ հանձնաժողովն աշխատեց, բայց ոչ մի լումայի օգնություն իրենք այդպես էլ չստացան:

Գյուղացիներն ավելի իրատեսական են համարում երկարաժամկետ վարկի տրամադրումը, որը իրենք կկարողանան մարել 5-10 տարվա ընթացքում: Ղ.Սրեյանը տեղեկացրեց նաեւ, որ միայն «Հայգյուղփոխօգնություն» բանկից իրենց գյուղացիներն այս տարի 200 հազար դոլարի վարկ են ստացել, եւ այդ գումարի վերադարձման ժամկետի հետաձգման շուրջ նույնպես բանակցություններ են ընթանում: Առավել դժվար է լինելու ներքին պարտքերի հարցը: Գյուղացիները պարտքով բենզին, դիզվառելանյութ են վերցրել, բանվորներ վարձել՝ հույս ունենալով, որ բերքը վաճառելով՝ կկարողանան վերադարձնել այդ պարտքերը: Այսօր, սակայն, նրանք նոր պարտքեր վերցնելու փնտրտուքի մեջ են, որպեսզի կարողանան լուծել օրվա հացի խնդիրը: Գյուղացիների մի մասը սպառնում է, որ եթե իրենց օգնության հարցը շատ մոտ ժամանակներում չլուծվի, իրենք կրկնելու են հայ-թուրքական սահմանի մոտ կազմակերպված ցույցը:

Իհարկե, Ջանֆիդայի բնակիչների մի մասը դեմ է պայքարի այդ մեթոդին: «Այս անգամ արդեն կարող է եւ կրակեն, որովհետեւ թե՛ թուրքերի, թե՛ ռուսների համար մենք սահմանախախտ ենք»,- ասում են նրանք: Ի դեպ, Ջանֆիդայում վնասվել են ոչ միայն մարդկանց բնակարանները, այլ նաեւ՝ արագիլների բները: Զրկվելով բներից՝ արագիլները խումբ-խումբ կանգնած են գյուղի բարձր տանիքներին եւ սյուներին, սակայն կառավարությունից օգնություն չեն սպասում: Բայց եթե կառավարությունից օգնությունը լինի, ինչ-ինչ՝ անպայման պետք է վերականգնել Ջանֆիդայի գյուղապետարանի տանիքի ՀՀ դրոշը, որը քամուց եւ կարկուտից կոտրված՝ ընկած է այդ նույն տանիքին: Գյուղապետն ասում է, որ դրոշի վերանորոգման հարցն իրենք կլուծեն տեղի ուժերով:     

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1756 դիտում

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը