ՀՀ բնակչությունը անհետանում է. այս կարծիքին է «Վաշինգտոն փոսթ» օրաթերթը

11/07/2017 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 13-ի համարում

Մենք պարբերաբար ընթերցողներին ենք ներկայացնում ամերիկյան մամուլում վերջին ժամանակներս Հայաստանի մասին բավական հաճախակի հրապարակվող հոդվածներ, որոնցում սակայն, որպես կանոն, հայաստանցիների  համար ոգեւորիչ ոչինչ չի լինում: Ընդհակառակը, ամերիկյան մամուլում բարձրացվում են այնպիսի խնդիրներ, որոնց Հայաստանում բոլորն են տեղյակ, եւ որոնց  անդրադառնում է տեղի մամուլը, սակայն մի բան է, երբ հայկական թերթերն են գրում Հայաստանի խնդիրների մասին, բոլորովին այլ բան՝ երբ դրանց անդրադառնում է «Նյու Յորք Թայմսը» կամ «Վաշինգթոն փոսթը»: Համենայնդեպս, հնարավոր չէ առանց այլայլվելու աշխարհի ամենահեղինակավոր թերթերից մեկում կարդալ հետեւյալ վերնագիրը. «Արտագաղթը կորստի նոր փուլ է Հայաստանի տխուր պատմության մեջ»: Իսկ սա  «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի երեկվա համարում Հայաստանի մասին տպագրված հերթական հոդվածի վերնագիրն է:

Հոդվածը սկսվում է Կոտայքի մարզի Սեւաբերդի բնակիչներից մեկի՝ Ատլաս Հաջիյանի տխուր պատմությամբ, ում բոլոր երեխաները եւ թոռներն արտագաղթել են, ինչպես հոդվածում է նշվում՝ ամայացնելով այն հողը, որի վրա իրենց ընտանիքը դարեր շարունակ ապրել է: «Այժմ հերթը Ատլաս Հաջիյանինն է: Սեպտեմբերին նա դառնալու է  հերթական հարկադրված էմիգրանտը, եւ հայերի՝ սերնդեսերունդ երազած անկախ հայրենիքը լքելու է՝ փոխելով այն հազարավոր կիլոմետրեր հյուսիսում գտնվող ռուսական, թերեւս՝ անհյուրընկալ եւ սառցե մի քաղաքի հետ»,- գրում է հոդվածագիրը եւ մեջբերում Հաջիյանի խոսքերը. «Ես չեմ ուզում հեռանալ, սակայն սա ապրելու տեղ չէ»: Այնուհետեւ նկարագրվում է այդ տեղը. «Այս գյուղի համար, որտեղ  չկան հոսող ջուր, հեռախոս, վճարովի աշխատանք, ձմռան մեծ մասը փակ են գյուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհները, Հաջիյանի հեռացումը կլինի պարզապես հերթական լուռ հիասթափություն»,-գրում է «Վաշինգթոն փոսթը»:

Ըստ թերթի՝ արտագաղթի պատճառով Հայաստանի բնակչությունն աշխարհում ամենաարագ անհետացող ազգաբնակչություներից մեկն է` այն դեպքում, երբ 1991 թվականների անկախության տարիներին Հայաստանի գոյատեւումը տրիումֆ էր թվում Հայաստանի ողբերգական պատմության համայնապատկերին: «Թուրքերի կողմից 500 հազարից մինչեւ 1,5 միլիոն հայերի սպանությունից ավելի քիչ, քան մեկ դար հետո անկախ հայրենիք ունենալու գիտակցությունը հրճվանք պարգեւեց աշխարհի 4 միլիոնանոց հայկական սփյուռքին, սակայն փոխանակ Արեւմուտքում հաջողությամբ նոր կյանք սկսած հայերը վերադառնային իրենց հայրենիք, ետխորհրդային երկիրը կորստի նոր էջ բացեց իր՝ արդեն իսկ տխուր պատմության մեջ»,-գրում է «Վաշինգթոն փոսթը», որը չի մոռանում նշել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման մասին:

«Այնպիսի մի երկրում, որը չունի շոշափելի բնական ռեսուրսներ, որի արտադրական ենթակառուցվածքները Խորհրդային Միությունից մնացած փլատակներ են միայն, իսկ տնտեսությունը նոր-նոր է վերականգնման նշաններ ցույց տալիս, շատերն այլ ելք չունեն՝ հայրենիքից հեռանալուց բացի: Արտագաղթածների 80 տոկոսը տեղափոխվել է Ռուսաստան եւ նախկին Խորհրդային Միության այլ շրջաններ, մյուսները միացել են ԱՄՆ-ի կամ Արեւմտյան Եվրոպայի հայկական սփյուռքին»,-գրում է թերթը: Նաեւ հիշատակվում են ռուս փորձագետների այն եզրակացությունները, թե ընտանեկան աջակցությունների տեսքով՝ տարեկան մեկ միլիարդ դոլար Ռուսաստանից մտնում է Հայաստան, ինչը պետական բյուջեի կրկնապատիկն է:

Այնուամենայնիվ, ըստ «Վաշինգթոն փոսթի», արտագաղթը, որի գագաթնակետը եղել է 1990-ականներին՝ տարեկան 200 հազար մարդ, որոշակիորեն կայունացել է, թեեւ հետեւանքները մնացել են, քանի որ այսօր ավելի շատ հայեր ապրում են իրենց հայրենիքից դուրս, քան հայրենիքի սահմաններում: «Երկրում մնացած հասարակությունում շատ քիչ տոկոս են կազմում աշխատունակ տղամարդիկ, ամուսնությունները, ծնունդները: Կանանց հարաբերակցությունը տղամարդկանց նկատմամբ՝ 54 տոկոսը  44-ի է: Իսկ 1,5 միլիոն մարդ՝ մոտավորապես պաշտոնապես հայտարարված բնակչության կեսը, ապրում է կենսաթոշակների եւ կառավարական այլ նպաստների միջոցով»,- գրում է «Վաշինգթոն փոսթը»: Նշենք, որ ըստ թերթի՝ ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանում իրականում քանի մարդ է մնացել, քանի որ մարդահամարի պաշտոնական արդյունքներին՝ 3,2 միլիոն մարդ, անկախ փորձագետները, ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ բազմաթիվ շարքային հայաստանցիներ հավատալն անհնար են համարում:

Այնուամենայնիվ, «Վաշինգթոն փոսթը» նշում է, որ որոշ փորձագետների կարծիքով՝ Հայաստանի բնակչության թիվը տատանվում է 2 միլիոնից 2,5 միլիոնի միջեւ, իսկ պաշտոնապես հայտարարված թվի շուրջ բանավեճեր են ընթանում, քանի որ ընդդիմությունը համարում է, որ արհեստականորեն ուռճացվել է նախագահական ընտրություններում Ռ.Քոչարյանին ձայներով ապահովելու համար: «Վաշինգթոն փոսթը» մեջբերել է նաեւ Ռոբերտ Քոչարյանին: «Հարցազրույցներից մեկում Քոչարյանն ասել է, որ Հայաստանում չկա մի մարդ, որը կկարողանա վիճարկել մարդահամարի արդյունքները, նա նաեւ ասել է, որ Հայաստանից արտագաղթը դադարել է տնտեսական հսկա աճի արդյունքում, որը հասել է 13,7 տոկոսի»,- Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերը  մեջբերում է «Վաշինգթոն փոսթը»:     

Աննա Հակոբյան    

Տպել
2604 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)